Հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման մասին սկսել են ակնարկել իշխանամերձ որոշ շրջանակներ

«Օրերս «Սասնա ծռերը» բավականին կոշտ դիրքորոշմամբ էին հանդես եկել՝ կոչ անելով չեղարկել հանրաքվեն։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ «Ծռերի» կողմից առաջ քաշած թեզերը համաձայնեցված էին իշխանությունների հետ: Նման հայտարարությունները ի հայտ են գալիս որպես յուրահատուկ ապահովագրական «բարձիկ» իշխանությունների համար՝ որոշակի փուլում համապատասխան որոշում ընդունելու համար:

Իսկ ահա վերջին երկու օրերին տարբեր քաղաքական ուժեր, ինչպես նաև անհատներ ավելի ու ավելի հաճախ էին հանդես գալիս հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու առաջարկով. հիմնական պատճառը կորոնավիրուսի սպառնալիքն է, որն օրըստօրե ավելի է ահագնանում։

Եթե այս հայտարարություններին ու կոչերին հավելենք ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը, ապա պատկերն առավել պարզ է դառնում։

Մեր աղբյուրը փոխանցել է, որ իշխանության ներսում երեկ ու նախօրեին ինտենսիվ քննարկվել են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ հանրաքվեն ընդհանրապես չեղարկելու հնարավորությունը: Իշխանությունները երեկվա դրությամբ (մինչ թերթի տպարան ուղարկելը) որոշում ունեին առկախել հանրաքվեի հետ կապված հարցերը՝ չբացառելով, որ վիրուսի առավել շոշափելի վտանգը կարող է կտրուկ որոշումներ կայացնելու հիմք դառնալ:

Ի դեպ, որպես ամենահավանական տարբերակ նշվում էր հանրաքվեն մինչև հունիս հետաձգելը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն այս թեմայի հետ կապված քննարկումներ են ունեցել նաև ԿԸՀ հետ՝ նշելով, որ հնարավոր հետաձգման դեպքում հանձնաժողովները կմնան նույն կազմով, ուղղակի աշխատանքները որոշ ժամանակով կհետաձգվեն։

Ի դեպ, պատահական չէ, որ իրենց գրառումներում հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման մասին սկսել էին աղոտ ակնարկել նաև իշխանամերձ որոշ շրջանակներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am