Ինչո՞ւ է Փաշինյանը սպառնում եվրոպական կառույցներին

«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը վերջին երկու օրերի հիմնական կարևոր քաղաքական իրադարձությունն է, և, ինչպես կանխատեսում էին մասնագետները, գործող իշխանություններն այն դարձրել են իրենց քաղաքական դիրքերն ամրացնելու հերթական հնարավորություն, և յուրաքանչյուր ելույթ իրենից ներկայացնում է հերթական քաղաքական հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Վայքում ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով․ «Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին հարգում ենք՝ եվրոպական կառույցներին, ԵՄ կառույցներին, ԵԽ կառույցներին, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կառույցներին, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կառույցներին:


Բայց այդ կառույցներից. որևէ մեկն ավելի բարձր չէ, քան մեր ժողովուրդը և չի կարող լինել: Եթե մեր ժողովուրդը մի բան որոշի, ես ոչ մի օտարերկրյա կառույցի թույլ չեմ տա՝ մտքներով անցնի, լեզուները պտտվի ու ասի, որ մեր ժողովուրդը սխալ է որոշել: Եթե ժողովուրդը որոշել է, ուրեմն աշխարհում չկա մի ուժ, որ դա դնի կասկածի տակ ու քննարկի»։

Բանն այն է, որ, մեր տեղեկություններով՝ Բրյուսել կատարած իր վերջին այցի ժամանակ եվրոպական ներկայացուցիչները շատ կոշտ են վերաբերվել հանրաքվեի հակասահմանադրականության հետ կապված գործողություններին և Նիկոլ Փաշինյանին շատ կոշտ հիշեցրել են, որ դրա վերաբերյալ չկա անգամ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:


Եվ Փաշինյանի ելույթը պարզապես խոստովանություն էր, որ դրսում լուրջ խնդիր կա՝ հանրաքվեի հետ կապված, ուստի ինքն ամեն ինչ անում է, որ դա վերագրի ժողովրդին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am