Շքեղ կյանքի «գերիները»

Ապրիլի հինգին սպասվող սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պատրաստ է երեք մանեթանոց լացից ուժգին ու տպավորիչ լացել, միայն թե ժողովրդին կարողանա կերցնի իր եփած ճաշը:

Սյունիքի մարզում վարչապետ Փաշինյանն այդպիսի փորձ արել է, միայն թե՝ շատ անհաջող: Վաղ առավոտից բոլորը քննարկում էին պետական միջոցները իր կամայականություններին ծառայեցնելու, ուղղաթիռով քարոզարշավի մեկնելու, բյուջեն անխղճորեն մսխելու մասին: Բայց Փաշինյանը
ապացուցելու համար, որ ինքը ճոխությունների սիրահար չէ մի լալահառաչ ելույթ ունեցավ, որից հետո պողոսների աչքերում նույնիսկ կարեկցանք կարելի էր տեսնել, թե ինչպես է խեղճ վարչապետը տանջվում ու տառապում իր շքեղ կյանքից: Ասաց, որ ինքն այսօր վարչապետի իր աշխատասենյակում նստում է այն աթոռի վրա, որի վրա նստել է Կարեն Կարապետյանը:

«Իմ աշխատասենյակում բացարձակ ոչ մի բան չեմ փոխել։ Մտել եմ, ինչ որ եղել է, նույնը մնացել է։ Համակարգիչն է փչացել, փոխել են, հա, մեկ էլ՝ հռուստացույցն է փչացել, փոխել են: Նկատի ունեմ՝ էդ անհեթեթ խոսակցություններ են, մեքենան, ինքնաթիռը, ուղղաթիռը ճոխություն չի, այլ փոխադրամիջոց»: Եւ քանի ոչ մեկի մտքով չի անցել բարձրաձայնել, որ ուղղաթիռով փոխադրումը մի քանի անգամ թանկ է նստում, քան ավտոմեքենայով, Փաշինյանը շարունակել է ավելի մեծ անհեթեթություններ պատմել.<< Ինչի՞ եմ եկել պետականով, որովհետեւ, ժողովուրդ ջան, էդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն, վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա եւ նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»:
Բոլորովին վերջերս էլ իր փափկասուն տիկինն էր նման սրտառուչ պատմություններ պատմում, թե օրենքն է իրենց ստիպում, «Շուշանն ամաչում է, Աշոտը «ախրանա» չի ուզում, Մարիամը ռեժիմով լաց է լինում, Արփին ուզում է տուն գնալ»։ Կարդում էիր ու սիրտդ ճմլվում,լավ, ինչու ենք մենք ազգովի այսքան տանջում այս երեխաներին: Ինչու ենք մենք՝ անգութներս հազարավոր դոլարանոց ավտոմեքենաներ գնել ու դրել տիկին Աննա Հակոբյանի ու Մարիամ Փաշինյանի տակ ու ստիպում ենք այդ թանկարժեք մեքենաներով շրջեն: Ինչու ենք մենք՝ անխիղճներս, տիկին Աննա Հակոբյանին շուրջերկրյա ճանապարհորդություն պարտադրում, գերթանկարժեք հյուրանոցային համարներ, ու հետն էլ ստիպում ենք, որ հաճախ ընկերուհիներին էլ տանի: Ինչու ենք մենք այս մարդկանց փակել կառավարության ճոխ ամառանոցում ու ստիպեցինք, որ 2 միլիոն դոլար էլ ծախսեն ամառանոցի գերթանկարժեք վերանորոգման վրա:
Դուխներս չհերիքեց Անդրանիկ Մարգարյանին ու իր ընտանիքին ժամանակին նույնը պարտադրել, Մարգարյանն ու ընտանիքը կտրականապես հրաժարվեցին ամառանոցում ապրել ու շարունակեցին վարչապետ եղած տարիներին էլ ապրել Ավանի իրենց բնակարանում, չնայած այն ժամանակ էլ նույն օրենքը նույն պարտադրանքն ուներ:
Իսկ մենք թույլ, խաթրաշահ մարդիկ ենք գտել՝ ի դեմս Փաշինյանի ու իր ընտանիքի, եւ պարտադրում ենք ենթարկվել այդ դաժան օրենքներին: Հերթական «պարտադրանքն» էլ հավանաբար պատշաճ տեսք ունենալն է։ Արդեն բոլորին է հայտնի, որ առաջին տիկնոջ վարսահարդարման ու դիմահարդարման համար 1 տարում պետբյուջեից 39 հազար դոլար է հատկացվել. «Ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից և դիմահարդարումից, և ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որևէ բարդույթի, բայց արդյոք դուք և բոլորը հավանության կարժանացնեք դա։ Դիմահարդարման և վարսահարդարման համար էլ, կներեք, անձնական գումարներ չունենք, որովհետև պետական բյուջեն տակից չենք թալանում և հարստություն դիզում» մի առիթով սպառնում էր Աննա Հակոբյանը:
Այնպես որ մի աթոռ գուցե չեք փոխել, բայց փոխել եք մի ամբողջ կյանք՝ սննդակարգից սկսած՝/Շուշանի սիրած սեւ իկրան վկա/ վերջացրած արտաքինով:
Այնպես որ պետք չէ հիմարացնել ժողովրդին. չկա այդպիսի բան, որ վարչապետի ընտանիքը պարտադրված պիտի իշխանավայել կյանք վարի, աշխարհը ոտքի տակ տա, ինքնաթիռ ու զրահապատ մեքենաներ ունենա։ Օրենքն էլ է ձեր ձեռքում, իշխանությունն էլ, համաձայն չեք, փոխեք այն ու ձեզ զրկեք ձեզ համար այդքան պարտադրված շքեղ կյանքից ու ապրեք համեստ կենցաղով, հատկապես որ գործ ունեք աղքատ երկրի հասարակության հետ։

Անի Սահակյան

դիտվել է 1826 անգամ
Լրահոս
Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am