Քարոզարշավի առաջին իսկ օրն աչք ծակող մի քանի երևույթներ

Երեկ շատ շահարկվեց ուղղաթիռով Սյունիք մեկնելու հարցը. ոմանք դա որակեցին օրենքի խախտում, իսկ Փաշինյանը նորից հիշեց, որ ուղղաթիռը չշահագործելուց ժանգոտվում է, իսկ ինքը պետական պահպանության ենթակա պաշտոնատար անձ է: Բայց սա, ըստ էության, ամենաառաջնայինը չէ, քանզի փաստացի թե՛ նախկինում, թե՛ հիմա արձակուրդ վերցնելը պարզապես ձևական կողմն է, սոսկ օրենքի տառի պահանջ. ի վերջո, նույն Փաշինյանին հանդիպողները նրան իրենց խնդիրներով դիմում են որպես վարչապետ, այլ ոչ որպես ՔՊԿ փաստացի ղեկավար:

Մի կողմ թողնենք նաև այն հանգամանքը, որ «Փաստն» անընդհատ տեղերից տեղեկություններ է ստանում, որ պետական ամբողջ մեքենան մոբիլիզացվում է վարչապետի հանրահավաքներին հնարավորինս շատ մարդ ապահովելու համար: Շատ ավելի մտահոգիչ են ակտիվ քարոզարշավի առաջին իսկ օրն աչք ծակող մի քանի երևույթներ:

Նախ՝ դպրոցները չքաղաքականացնելու մասին տարփողող ու ժամանակին դպրոցականներին քարոզարշավի մեջ ընդգրկելը քննադատող իշխանավորները երեկ հանգիստ էին վերաբերվում դասերի ժամին իրենց դիմավորողների ու հանրահավաքների մասնակիցների շարքերում դպրոցական երեխաների ներկայությանը:

Անկախ հետագա «կրուտիտներից» ու հնարավոր «քավության նոխազներ» գտնելու հավանականությունից, ակնհայտ էր, որ իշխանավորները դժգոհ չեն այդ վիճակից: Ու դա զարմանալի չէ, քանզի 2018-ի իշխանափոխության ժամանակ էլ էին ակտիվորեն ներգրավում դպրոցականներին:

Մյուս կողմից՝ վարչապետը հերթական անգամ իրեն թույլ տվեց տարբեր մեղադրանքներ, որոնք իրավական հիմնավորում չունեն, ավելին՝ «ՈՉ»-ի կողմնակիցների մասին խոսում էր հեգնանքով, ՍԴ դատավորների մասին՝ վիրավորական արտահայտություններով, դե, իսկ նախկինների թեման հավերժական է: Այդպես լինելու է դեռ 23 օր...»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1100 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am