Հայաստանի տնտեսական մարտահրավերներն ու քարոզչական արձակուրդը

«Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ) ու Ռուսաստանը չկարողացան համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և գնանկումը կանխելու հարցի շուրջ: Սրանից հետո նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան հայտարարեց նավթի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման մասին:

Ճիշտ է՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում նավթի խոշորագույն ներմուծող Չինաստանում այս վառելիքի պահանջարկի նվազման արդյունքում արդեն իսկ փետրվարի վերջին նկատվում էր նավթի գների նվազում, սակայն Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի տարաձայնությունները պատճառ դարձան, որ մեկ օրվա ընթացքում նավթի գներն անկում ապրեն 30 տոկոսով, որը խոշորագույն անկումն էր 1991 թվականից ի վեր։

Կանխատեսվում է, որ առաջիկայում նավթի գները որոշ չափով կբարձրանան, սակայն ընդհանուր առմամբ դրանք կմնան ցածր։ Եվ արդեն իսկ տարբեր երկրների ֆոնդային բորսաներում նավթի գների անկման և կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով ակցիաների խոշոր անկում է գրանցվել, սակայն ամենից մեծ վնասը սկսել են կրել այն երկրները, որոնց տնտեսությունները ուղղակի կախվածություն ունեն էներգակիրների գներից։

Իսկ Հայաստանի առևտրային հիմնական գործընկեր Ռուսաստանը այդ երկրներից մեկն է։ Ռուսաստանի տնտեսության ու պետական բյուջեի վրա նավթի գինն այսօր զգալի բացասական ազդեցություն է թողնում, քանի որ Ռուսաստանը մեծ եկամուտներ է ստանում նավթի արտահանումից: Եվ պատահական չէ, որ սև ոսկու գնանկմանը հետևեց ռուսական ռուբլու արժեզրկումը։

Իսկ ռուբլու արժեզրկումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Նախ և առաջ հաշվի առնենք, որ ամեն տարի Ռուսաստանից տրանսֆերտների տեսքով էական գումարներ են փոխանցվում Հայաստան։ Եվ ռուբլու արժեզրկման արդյունքում էականորեն նվազում են Հայաստան փոխանցվող գումարները։

Օրինակ՝ 2015 թվականին, երբ նավթի համաշխարհային գինը նվազել էր ու հանգեցրել ռուբլու թուլացմանը, բանկերի միջոցով արտասահմանից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվեցին շուրջ կես միլիարդ դոլարով կամ 23%-ով, որը հսկայական գումար է փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի համար։

Բացի Հայաստան փոխանցվող տրանսֆերտների չափի նվազումից, ռուբլու անկումը բացասական հետևանքներ կունենա նաև մեր երկրի արտադրողների և արտահանողների վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանից ապրանքների արտահանման գերակա շուկա է։

Եվ այս պայմաններում մեր արտադրողները և արտահանողները վնասներ են կրելու, քանի որ ստիպված են լինելու արտահանվող ապրանքները վաճառել ավելի բարձր ինքնարժեքով։ Իսկ սա թուլացնելու է նաև նրանց մրցունակությունը։

Դրությունը կարող էր ավելի մեղմ լինել, եթե Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից այդքան մեծ չլիներ։ Եվ այս հանգամանքը փաստում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, սակայն գործնական քայլեր չեն կատարվում։

Չնայած իշխանությունները հավաստիացնում են, թե այս իրավիճակը միայն կարճաժամկետ ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ այն կարող է պատճառ դառնալ Հայաստանի տնտեսական վիճակի կտրուկ վատացման համար։

Եվ ամենաբարդն այն է, որ Հայաստանի տնտեսության համար հնարավոր վտանգները սրանով չեն սահմանափակվում։ Ուշադրություն պետք է դարձնել, որ վերջին օրերին միջազգային շուկայում մետաղների և մասնավորապես պղնձի գների անկում է նկատվում, իսկ, ինչպես գիտենք, Հայաստանի հանքարդյունաբերության մեջ պղնձի խտանյութի արտահանումը մեծ մասնաբաժին է կազմում։

Եվ այս առումով հատկանշական է, որ պղնձի գների անկման պատճառով 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ, որը վերջին տասը տարիների կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։ Հայաստանն ավելացրել է պղնձի արտահանման ծավալները, որպեսզի քանակի միջոցով կարողանա փոխհատուցել այն գումարների կորուստը, որն ունենում է պղինձն ավելի էժան արտահանելու արդյունքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am