Դա ոչ թե հեղափոխություն է, այլ քյարթու ռևանշիզմ

Մի երկու օր առաջ Ազատության հրապարակով էի անցնում: Խաղաղ կեսօր էր: Օպերայի մերձակա սրճարաններն անխռով իրենց տեղերում էին՝ որպես ապացույց այն պնդումների, որ մեկ տարի առաջ հեղափոխական կառավարության ղեկավարի նշանակած «հեղափոխական» քաղաքապետ Հայկ Մարությանի միջոցով ձեռնարկած «կաֆեների ապամոնտաժման» աղմուկն ընդամենը ուղղված էր ոչ թե սրճարանապատման երևույթի դեմ, այլ կոնկրետ մեկ-երկու անձանց վատություն անելուն, նրանց անվան հետ կապված սրճարաններն ապամոնտաժելուն: Մանր դրսևորում է, իհարկե: Բայց դա «թավշյա՜, ոչ բռնի՜, ժողովրդակա՜ն հեղափոխության» ցցուն բնութագրիչ է:

Այն «հեղափոխության», որին, ըստ հեղափոխապետ Փաշինյանի, պարզվում է, տեղի ունենալուց երկու տարի անց էլի պետք է «այո» ասել»: Եվ դա ի՞նչ «հեղափոխություն» է, առհասարակ, որին տարին մեկ «այո» ասելու անհրաժեշտություն է ծագում: Այն էլ, ոչ թե ծագում է, այլ արհեստականորեն հրահրվում իշխանության ամենավերին մասից:

Մի անգամ «հեղափոխությունը» 2018-ի ապրիլի 23-ին տեղի ունեցավ, հետո՝ մայիսի 8-ին, երբ Փաշինյանին վարչապետ կարգեցին: Հետո, պարզվեց, որ նույն տարվա սեպտեմբերին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին է պետք «այո» ասել։

Քիչ անց մի հատ էլ 2018-ի դեկտեմբերին է պետք «հեղափոխություն» անել՝ արտահերթ ԱԺ ձևավորել: Ընտրողների ընդհանուր թվի մոտ 45 տոկոսը գնացին, ու այդ 45-48 տոկոսի մոտ 70 տոկոսը հպաաա՜րտ ասաց՝ «այո»:

Հիմա պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է, որ մի հատ էլ ապրիլի 5-ին քաղաքացիները գնան ու «այո» ասեն... «հեղափոխությանը»:

Կներեք, բայց սա արդեն նույնիսկ «երկրորդ թարմության թառափ», այսինքն՝ «հեղափոխություն» չէ: Սա «երրորդ թարմությունից» էլ այն կողմ է: Եվ ահա, այդ «նեխած թառափը» սաղացնում են դյուրահավատ ու տեղի ունեցողի մեջ խորամուխ լինելու ցանկություն չունեցող «պողոսների» վրա:

Չէ, օբյեկտիվորեն հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունը պահելու համար իսկապես էլ կենսականորեն անհրաժեշտ է, որ շարունակաբար «հեղափոխական վիճակ» լինի: Իրեն պետք է, որ տարին գոնե մեկ անգամ հասարակության մեջ ընտրապայքարային, «տնտեսական հեղափոխության», «հակահեղափոխականների դեմ», «սաբոտաժնիկների դեմ» ու նման բոլշևիկական տարբերակներով տրամադրություններ արմատավորվեն, կեղծ կամ փոխնակ (суррогат) սպասումներ ձևավորվեն: Ասենք այս տարբերակով, թե՝ «մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ չլինեն, ներդրումներ չեն լինի»: Գլուխը՝ քարը, որ ԱԺ արտահերթ ընտրություններին հաջորդած գրեթե մեկուկես տարին Հայաստանի տնտեսությունը «ներդրումային քաղցի» պայմաններում է գոյատևում:

Հիմա էլ, Սահմանադրական դատարանի 7 դատավորների նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, օրենքի խախտմամբ նրանց ՍԴ-ից հեռացնելը փաթեթավորել են որպես «Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե»: Բայց հո չե՞ն կարող այդպես ձևակերպել: Ուստի երևակայական հեքիաթ է հորինվել, թե բա՝ «հեղափոխությանն ասում ենք՝ այո»: Թե բա՝ «գիտե՜ք, հեսա ի՛նչ փոփոխություններ են լինելու»:

Գիտենք. ՀՀՇ-ի ժամանակներից հայտնի ու տխրահռչակ մեկին բերելու եք ու կարգեք ՍԴ նախագահ կամ նման մի բան: Դա ոչ թե հեղափոխություն է, այլ քարթու ռևանշիզմ: Այնպես որ, դուք իշխանափոխությանը, ձեր մատուցմամբ՝ «հեղափոխությանը» ոչ թե այո եք ասելու, այլ՝ ասելու եք... ալյոոո՜:

Առհասարակ, հեղափոխությանն ով «այո» ասելու մղում ուներ, երկու տարի առաջ արդեն ասել է դա: Ու որպես ի՞նչ պիտի մարդը դրանից երկու տարի անց գնա ու իշխանության ղեկին հայտնվածներիդ անհատական ու խմբակային շահին ասի՝ «այո»:

Նախորդ անգամ ասած «այո»-ի սպասումներն արդարացա՞ն: Ինչի՞ն ասեն այո: Նախարարների ու թավշյա նորաթուխ պաշտոնավորների առասպելական պարգևավճարների՞ն ու կիսաթաքուն կրկնապատկված ռոճիկների՞ն ասեն այո: Նոր կարգավիճակից այդպես զարմացած էլ մնացած «հեղափոխական» պաշտոնավորներիդ ու պատգամավորներիդ անվերջանալի թանկանոց գործուղումների՞ն ասեն այո: Պետական բյուջեի միջոցները նման «տոնածառների» ու «թիթեռ նկարելու» վրա մսխելո՞ւն ասեն՝ այո:

Ի վերջո, հնարավոր է, որ ընտրողների ընդհանուր թվի կեսի կեսը գնա ու վարչապետական «այո»-ի կապրիզն էլ կատարի: Բայց, զուտ որպես հուշում. նախ՝ այդ «այո»-ն թանկ է նստելու ոչ միայն բյուջեի վրա, այլև ձեր հետագա քաղաքական ճակատագրի: Դա լինելու է այն «այո»-ն, որից հետո անխուսափելիորեն ասվելու է «չաո՜»:

Արմեն Հակոբյան

դիտվել է 1621 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am