Նիկոլ Փաշինյանն արժեզրկում է հեղափոխությունը

«168 ժամ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, արդեն մի քանի օր է՝ մտել է բավական ակտիվ փուլ։ Համենայնդեպս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կուսակցության մի քանի անդամներ շրջում են Երևանում ու հանրապետության տարբեր բնակավայրերում։ Շրջում են ու բաժանում են բուկլետներ, ծաղիկներ․․․ Բաժանում են ամեն ինչ, բացի հանրաքվեի վերաբերյալ բովանդակային խոսքից ու հիմնավորումներից։


Փաշինյանի ու նրա թիմակիցների քարոզչության հիմքում ընկած է առավելապես ձևը՝ առանց բովանդակության։ Առավելագույնը, որ նրանք ասում են քաղաքացիներին՝ «Հեղափոխությանն ասում ենք՝ այո» կարգախոսն է, որը, բացի էմոցիոնալ ֆոնից, որևէ հիմնավոր փաստարկ չի պարունակում այն մասին, թե ինչո՞ւ պետք է «հպարտ քաղաքացին» գնա տեղամաս ու «ԱՅՈ» ասի հանրաքվեին։

Իրականում քարոզարշավի այս անբովանդակությունը հերթական վկայությունն է այն բանի, որ Սահմանադրական հանրաքվեն ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից։ Որևէ այլ գործառույթ, պետության ու քաղաքացու կյանքի հետ կապված որևէ իմաստ ու նշանակություն այս հանրաքվեն չունի։ Ու իշխանությանը մնացել է ընդամենը «Հեղափոխությանը ասում ենք՝ այո» կարգախոսը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո արդեն երկրորդ անգամ քաղաքացիներին վերավաճառում է հեղափոխությունը։ Այսպիսով, իրականում հերթական անգամ հեղափոխությունը, դրա գաղափարն արժեզրկվում է, ու մեծ հարց է՝ արդյո՞ք քաղաքացին այս անգամ էլ պատրաստ է վճարել հեղափոխության համար ու ընտրատեղամաս գնալով՝ «այո» ասել ո՛չ հեղափոխության, ո՛չ իր կյանքի հետ կապ ունեցող հարցին։


Ու ստացվում է, որ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ինքն է ամենաշատն արժեզրկում հեղափոխությունը, որի արժեքը քաղաքացու համար կարող էր բարձրանալ միայն այն դեպքում, եթե անցած շուրջ երկու տարիներին այն առարկայանար արմատական բարեփոխումներով, ռազմավարական նախագծերով ու ծրագրերով, քաղաքացու կյանքը փոխող նախաձեռնություններով։

Նման բան, սակայն, տեղի չի ունեցել, ու չկա որևէ հեռանկար, որ տեղի է ունենալու առաջիկայում։ Դրա համար իշխանությունը շարունակում է քաղաքացուն կերակրել հեղափոխության կարգախոսներով։ Բայց դա չի կարող անվերջ շարունակվել։ Մի օր հեղափոխության գաղափարն արժեզրկվելու է անդառնալիորեն, ու քաղաքացին այլևս չի «գնելու» հեղափոխության կարգախոսները։

Իշխանության ներկայիս գործելաոճի շարունակման դեպքում դա տեղի է ունենալու արդեն տեսանելի հեռանկարում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 689 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am