Նիկոլ Փաշինյան․ հեղափոխական բռնապետը

«168 ժամ» թերթը գրում է. «Այս շաբաթ Ազգային ժողովը սկսել է քննարկել օրենսդրական փաթեթ, որ համընդհանուր ընկալմամբ անվանում են վեթինգ եւ անցումային արդարադատություն։ Վեթինգի տարրեր պարունակող օրինագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր, որի քննարկումն ավարտվեց երեկ, իսկ անցումային արդարադատությունը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծին, որի քննարկումը սկսվեց երեկ։

Սրանք ընդհանուր առմամբ հեղափոխական գործիքակազմին վերաբերող օրենքներ են, որոնց ընդունման դեպքում բավարարվելու են արդեն երկու տարի հանրության ականջը շոյող կարգախոսներով սնված ցածր կարգի պահանջմունքները՝ «նախկիններին բռնելու, ունեզրկելու, դատելու, թալանը վերադարձնելու» մոտիվներով։ Առաջին հայացքից հեղափոխություն ունեցած երկրում սա հնարավոր կլիներ նորմալ համարել, քանի որ բոլոր հեղափոխականներն էլ իշխանության գալուց հետո իրականացնում են պոպուլիստական խոստումները եւ բավարարում են նախկին իշխանությունների նկատմամբ հանրության մեջ եղած ատելության պահանջմունքները։

Բայց Հայաստանի դեպքում իրավիճակն այնքան էլ միարժեք չէ։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական ճանապարհով իշխանության գալով՝ պահպանեց նախկին իշխանության ստեղծած բոլոր այն ինստիտուտներն ու կառուցակարգերը, որոնցով եւ որոնց մեջ ինքը շատ հարմարավետ է զգում ու բավարարում է անսահման իշխանություն ունենալու սեփական պահանջմունքը։

Դրա ամենավառ վկայությունը սուպերվարչապետական համակարգն է, որի ամենաանխնա քննադատը ժամանակին հենց ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն էր, ով այսօր, սակայն, որպես վարչապետ՝ ամբողջությամբ վայելում է դրա ընձեռած գործնական անսահման իշխանության հնարավորությունները։ Ու ստացվում է, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ընտրովի մոտեցում է ցուցաբերում հեղափոխական գործիքակազմի նկատմամբ՝ մազաչափ անգամ չի դիպչում այն ամենին, ինչն իրեն իշխանություն ու հարմարավետություն է ապահովում, սակայն հեղափոխականություն է դրսեւորում այն հարցերում, որոնք բավարարելու են լայն մասսաների ստորին բնազդային պահանջմունքները։

Սա երկակի ստանդարտների դրսեւորման ցցուն օրինակ է, որը, սակայն, Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն։ Երկակի ստանդարտներով կառավարումը դարձել է Փաշինյանի իշխանության հիմնական գաղափարական-մեթոդոլոգիական հիմքը, ինչի շնորհիվ նրան առայժմ հաջողվում է պահպանել «հեղափոխական բռնապետի» կարգավիճակը։ Սուպերվարչապետական համակարգը բռնապետական էր համարում հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 849 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am