Հանրաքվեն ու վեթինգը՝ միասին. դատավորներից ազատվելու մեխանիզմը գործի է դրվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն ի վերջո սկսեց քննարկել «Հայաստանի Հանրապետության դա­տական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեն­քում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փա­թեթը, որը հանրության մեջ տպավորվել է որպես վեթինգի նախագիծ:

Եվ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորել են սահմա­նադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաեւ դատական համակարգի մաքրման աշխատանքները: Ընդ որում, իշխանությունը նպատակ ունի այն երկրորդ ընթերցման բերել շատ արագ՝ հաջորդ քառօրյայում, ու մինչեւ ապրիլ ամիսը վերջնական տեսքով ունենալ նախագիծը:

Եվ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ ար­դարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, որոշել են դիմել խորամանկու­թյան եւ այս փաթեթն անվանում են դատավորների բարեվարքության ստուգման հետ կապված օրենքի նախագիծ՝ խուսափելով վեթինգ տերմինից:
Իսկ պատճառն էլ պարզ է. այս օրենքի նախագծերը դեռեւս անցած տարի էին ԱԺ պետական-իրավական հանձ­նաժողովի նիստերի ժամանակ քննարկվում, բայց դրանք ինչ-որ մի պահի սառեցվել էին, հիմա կրկին իշխանությունները լծվել են դատավորներին «դարձի բերելու» գոր­ծընթացին:

Առաջին անգամ այդ մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 20-ին՝ ասելով, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Եվ նրա հայտարարությունից անմիջա­պես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել, սակայն այն այդպես էլ վերջ­նական տեսքի չէր բերվել, քանի որ իշխանությունները մտափոխվել էին՝ որոշելով, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել սահմանադրական բարեփո­խումների միջոցով, ինչը կնպաստեր նաեւ դատական համակարգի առողջացմանը: Սա­կայն, ի վերջո, կրկին քննարկումներից հետո իմքայլականները եկել են այն եզրակացու­թյան, որ պետք է վերադառնալ առաջին ծրագրին, եւ պետք է լինի վեթինգ: Եվ ահա այժմ էլ իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am