Թուրքերը Ռուսաստանին դաժան վրեժով են սպառնում. Գերլարված դրություն

Սիրիայի հյուսիսում սրվել է առճակատումը Ռուսաստանի աջակցությունը վայելող կառավարական ուժերի և թուրքական բանակի միջև։ Երկրի հյուսիս-արևմուտքում Բաշար Ասադի զորքերի կողմից հարվածների հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել, 36-ը վիրավորվել են:
Փետրվարի 3-ից սկսած Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով Թուրքիան զինուժը կենդանի ուժի 54 կորուստ ունի:

Սիրիայում պատերազմի 9 տարիների ընթացքում սա Թուրքիայի ամենամեծ միաժամանակյա կորուստն է: Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել: Որոշում է կայացվել Ասադի ուժերի դեմ պատասխան գործողությունների մասին` օդից և ցամաքից, հարվածելով «բոլոր հայտնի թիրախներին»:

Թուրքիան հայտարարում է, որ իր ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել սիրիական կառավարական ուժերի դեմ: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Ստոլտենբերգը «բոլոր կողմերին հորդորել է չսրել վտանգավոր իրավիճակը և խուսափել տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումից»: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կանգնած է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կողքին, և պահանջել է, որ Սիրիան և Ռուսաստանը վերջ տան հարձակմանը Իդլիբում:

Էրդողանը, չնայած թուրքական բանակում կենդանի ուժի կորուստներին, նշել է, որ Իդլիբում զարգացումները ընթանում են Թուրքիայի օգտին: Նրա խոսքով` Սիրիայի կառավարական ուժերը զգալի կորուստներ ունեն: «Պայքարը դեռ շարունակվում է: Ռուսների հետ շարունակում և շարունակելու ենք բանակցությունները: Սակայն մենք շեշտում ենք, որ մենք «Ադանայի համաձայնագրով ենք Իդլիբում»: (Սիրիայի հետ-խմբ.) 911կմ երկարությամբ սահման ունենք»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են ոչնչացրել, որը ներխուժել էր Սիրիայի օդային տարածք և պատրաստվում էր հարձակում գործեր սիրիացի զինվորների դեմ: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ` Թուրքիան մարտական ԱԹՍ է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ, որպեսզի աջակցի Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող զինյալ խմբավորումներին: Բացի այդ Ռուսաստանի ՊՆ-ն Թուրքիային մեղադրել է Սիրիայի հակակառավարական ուժերին հրետանային կրակով աջակցելու մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան խախտել է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությունները:

Ավելի վաղ ռուսական «Россия-24» հեռուսատաընկերությունը հաղորդել էր, որ Իդլիբում թուրք զինվորականներն ու սիրիացի ընդդիմադիրները դյուրակիր ՀՕՊ համակարգերի միջոցով փորձել են հարվածել Ռուսաստանին և Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ինքնաթիռներին:

Միջադեպից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը տևել է 6 ժամ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարների հետ միասին այցելել է թուրք-սիրիական սահման՝ Իդլիբին սահմանակից Հաթայ նահանգում տեղակայված թուրքական բանակի հրամանատարական կետ: Ըստ թուրքական մամուլի՝ Թուրքիայի զինուժը դիմել է պատասխան գործողությունների, որի հետևանքով Սիրիայի կառավարական ուժերը կրել են մեծ կորուստներ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքըն հայտարարել է, որ «Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար», որոնց ժամանակ 30-ից ավելի թուրք զինծառայող է մահացել: Խորհրդականը նշել է, որ Ռուսաստանը, որտեղ 25 միլիոն մահմեդական է ապրում, «կմասնատվի ներսից»: «Մենք Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք անցյալում, և նորից դա կանենք, մեր վրեժը շատ դաժան կլինի»,- ասել է Հաքըն:

Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:
Քիչ առաջ Կրեմլը ներկայացրել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսային զրույցի մանրամասները: Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում լուրջ մտահոգություն է արտահայտվել Իդլիբում լարվածության էսկալացիայի վերաբերյալ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ թուրք զինծառայողների շրջանում: Շեշտը դրվել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների խողովակներով համակարգման արդյունավետության մեծացման կարևորության վրա:

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի կատաղի մարտերից հետո թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, «Reuters»-ի հետ հարցազրույցում ասել է, որ Թուրքիան այսուհետև չի արգելելու սիրիացի գաղթականների անցումը դեպի Եվրոպա:

Աղբյուրի հաղորդմամբ` Թուրքիայում գտնվող բազմաթիվ սիրիացի փախստականներ այս գիշերվանից սկսած շարժվում են Էդիրնե նահանգի սահմանային գյուղեր, որպեսզի անցնեն Հունաստան: Նշվում է, որ փախստականների հոսքն ավելացել է հատկապես առավոտյան ժամերին: Փախստականներից շատերը Էդիրնե են գնացել տաքսիներով և ավտոբուսներով: Փախստականների մի քանի խումբ շարժվել է դեպի Չանաքքալե (Դարդանել) նահանգի Այվաջըք շրջանի ափեր, որպեսզի անցնի հունական Միդիլլի կղզի:
Իդլիբի դեպքերի վերաբերյալ «CNN Turk» հեռուստաալիքին հարցազրույց տված Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը պատասխանել է նաև սիրիացի փախստականների համար սահմանը բացելու հարցին: Չելիքը մասնավորապես ասել է. «Մենք ասել էինք, որ Թուրքիան չի կարողանալու իր վրա վերցնել փախստականների նոր ալիք, ասել էինք, որ Թուրքիան իր բոլոր հնարավորություններն արդեն սպառել է: Այդ պատճառով արդեն Թուրքիան չի կարողանում դիմակայել ստեղծված ճնշմանը: Տեղի ունեցած հարձակումների հետևանքով մի կողմից Թուրքիայի ներսի փախստականներն են շարժվում դեպի դեպի Եվրոպա, մյուս կողմից էլ Սիրիայի տարածքից են դեպի Թուրքիա շարժվում: Փախստականների մասով մեր քաղաքականությունը նույնն է, սակայն իրավիճակն այնպիսինն է, որ արդեն ի վիճակի չենք փախստականներին պահել»:
Միևնույն ժամանակ ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Պատճառն այն է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում նավթի և գազի պաշարների որոնման նպատակով հորատման ապօրինի աշխատանքներ է իրականացնում: ԵՄ-ի պաշտոնական թերթում հրապարակված որոշման մեջ, մասնավորապես նշվում է. «Արևելյան Միջերկրականում հորատման ապօրինի աշխատանքների շարունակման պատճառով 2 հոգի հայտնվել է սև ցուցակում»:

Սև ցուցակում հայտնված անձինք Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք մասնակցել են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման ապօրինի աշխատանքներին: Նախատեսում է սառեցնել Թուրքիայի այդ երկու քաղաքացիների` ԵՄ-ում գտնվող հնարավոր անշարժ գույքը և արգելել նրանց մուտքը ԵՄ տարածք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7444 անգամ
Լրահոս
Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am