«Հենց այնպես չեն ծեծում», ասում է Պուտինն ու անցնում հարձակման

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունն այս տարի միավորվելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հետ կապվող Ժողովրդական ճակատի հետ։ Ընդ որում՝ միավորման արդյունքում քաղաքական այս նոր կառույցը կփոխի ոչ միայն անունը, այլև՝ կառուցվածքը։ Այսպես, մի նախագահի փոխարեն կլինեն երեք համանախագահներ, ավելին՝ Դմիտրի Մեդվեդևը նրանց մեջ չի լինելու և կորցնելու է կուսակցության ղեկավարի պաշտոնը։

Այս մասին երեկ երեկոյան, վկայակոչելով իր անանուն աղբյուրները Կրեմլում և կուսակցությունում, հայտնել է «Մեդուզա» ինտերնետային պարբերականը։
«Եդինայա Ռոսիա»-ն և Ժողովրդական ճակատը առաջիկա ամիսներին մտադիր են համատեղ համագումար անցկացնել, որի ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարվի միավորման մասին։ Կրեմլը գնում է նման քայլի, որպեսզի ազատվի «Եդինայա Ռոսիա» անվան հետ կապված բացասական վերաբերմունքից։ Կուսակցության վարկանիշն այսօր մոտ 33 տոկոս է։ Մեկուկես տարի առաջ՝ 2018թ. հունիսին, օրինակ` մինչև կենսաթոշակային բարեփոխումները, իշխող կուսակցության վարկանիշը 48 տոկոս էր։
Միավորման հիմնական լոբբիստներից է Ժողովրդական ճակատի գործադիր կոմիտեի ղեկավար, Մոսկվայի մարզի նահանգապետի նախկին տեղակալ Միխայիլ Կուզնեցովը։ Նոր կառույցը, ըստ էության, նոր անվանումով «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է լինելու, որին կանդամակցեն նաև Ժողովրդական ճակատի անդամները, ասում է «Մեդուզա»-ի աղբյուրը Կրեմլում։ Ընդ որում՝ կուսակցական այս ձևափոխումն անհրաժեշտ է ավարտել մինչև սեպտեմբեր։

Կուսակցության կանոնադրության փոփոխությունները, ռուսաստանյան օրենքի համաձայն, պետք է ընդունվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, իսկ խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում նախատեսված են եկող տարվա սեպտեմբերին։

Հավելենք՝ այժմ Ռուսաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նոր՝ միավորված կուսակցության երեք համանախագահներից մեկն, ամենայն հավանականությամբ, կլինի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեևը։
Մեդվեդևը, որը փաստորեն կորցնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը, Պուտինի ադմինիստրացիայի այս ծրագրին ընդդիմանում է, սակայն, «Մեդուզա»-ի աղբյուրի պնդմամբ, արդեն տանուլ է տվել։

Իսկ ՏԱՍՍ գործակալության պատրաստած հարցազրույցի հերթական մասում Ռուսաստանի նախագահը խոսել է դատական համակարգի և ընդդիմության բողոքի ակցիաների մասին։

Լրագրողը Վլադիմիր Պուտինին, մասնավորապես, հարցնում է, թե ինչո՞ւ են Ռուսաստանի իրավապահները դաժանորեն ծեծում մարդկանց բողոքի ակցիաների ժամանակ, և հղում է անում մի տեսագրության, որում երևում է, թե ինչպես է Ռոսգվարդիայի աշխատակիցը մահակով ծեծում մի կնոջ։

«Երբ մահակներով մարդկանց ծեծո՞ւմ են», - հարցնում է լրագրողը։ «Հենց այնպես չեն ծեծում։ Եթե օրինական են գործում այդ ցուցարարները, նրանց ոչ ոք չի ծեծի, հակառակը՝ կպաշտպանեն», - պատասխանում է Պուտինը։ «Նայեք տեսագրությունները՝ կնոջ են ծեծում մահակներով», - շարունակում է լրագրողը։ «Հենց այնպես չէ, որ ծեծում են, խոսքը, հավանաբար, չարտոնված ակցիաների մասին է», - արձագանքում է Ռուսաստանի նախագահը։

Ինչպես հիշեցնում է «Ազատությունը»՝ անցած ամռանը Մոսկվայի ընտրական հանձնաժողովը քաղաքային դումայի ընտրություններին չէր գրանցել ընդդիմադիր թեկնածուների։ Ռուսաստանի մայրաքաղաքում հուլիս-օգոստոս ամիսներին անցկացվեցին բողոքի բազմամարդ ակցիաներ, որոնց մի մասն արտոնված չէր։ Համացանցում տարածվել են բազմաթիվ տեսագրություններ, որոնցում երևում է, է, թե ինչպես են իրավապահները շատ դաժանորեն ծեծում մարդկանց, այդ թվում՝ կանանց և անչափահասների։ Հազարավոր մարդկանց բերման են ենթարկել, տասնյակ մարդիկ հայտնվել են կալանավայրերում։

Ռուսաստանի նախագահը, սակայն, այս հարցազրույցում ասում է, թե իրավապահները գործում էին օրենքի սահմաններում, իսկ ընդդիմությունն իր դժգոհությունը կարող է հայտնել կամ համացանցում, կամ էլ արտոնված ակցիաների միջոցով։ Պուտինը հավելում է, որ ընդդիմությունը չարտոնված ակցիաները հատուկ է կազմակերպում. - «Ինչո՞ւ են արգելափակում երթևեկությունը՝ հրահրում են իրավապահ մարմիններին կոշտ գործողությունների, որ նրանք սկսեն մահակներ օգտագործել, հետո էլ լրագրողները ինձ սրա մասին հարցնեն։ Սա է իմաստը, այլ պատճառ չկա։ Շոու է, ցույց են տալիս, որ նրանք՝ ընդդիմությունը, հերոսներ են»։

Ի դեպ, անկախ փորձագետները համոզված են, որ նոր ձևաչափով այս հարցազրույցը խմբագրվել է Կրեմլում։

Ի դեպ, հրապարակվել է Պուտինի նախկին օգնական, Կրեմլի երբեմնի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Վլադիսլավ Սուրկովի հարցազրույցը, որում նա, մասնավորապես, չի բացառում, որ սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո Պուտինը նորից մասնակցի ընտրություններին, քանի որ սահմանադրական բարեփոխումները դե յուրե նոր քաղաքական իրականության մեկնարկ են տալիս։ «Համենայն դեպս, սա իրավական անհրաժեշտություն է», - ասել է Սուրկովը “Актуальные комментарии” ռուսական ինտերնետ պարբերականին տված հարցազրույցում։

Ի դեպ, ավելի վաղ նույն միտքն էր հնչեցրել նաև "Эхо Москвы" ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։ Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող աշխատանքային խմբի համանախագահ Անդրեյ Կլիշասը, սակայն, սա բացառում է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի Սահմանադրությունում փոփոխությունները չեն նախատեսում նախագահական ժամկետների չեղարկում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7064 անգամ
Լրահոս
Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am