Գորշ կարդինալին հեռացրեցին, իսկ նախկին նախագահներին քրեական հետապնդումից կազատեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ստորագրեց իր օգնականի պաշտոնից Վլադիսլավ Սուրկովի ազատման մասին հրամանագիրը: Այն, որ Սուրկովը լքել է նախագահի օգնականի պաշտոնը, հայտնի էր դարձել հունվարի վերջին։ Այդ մասին պատմել էր Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնոկովը, որը մտերիմ է Սուրկովի հետ, ըստ «Մեդուզա»-ի։

Վլադիմիր Սուրկովը ՌԴ նախագահի օգնականն էր 2013 թվականի սեպտեմբերից: Նա զբաղվում էր Ուկրաինայի հետ փոխհարաբերություններին վերաբերող հարցերով, որպես փորձագետ՝ մասնակցել է «նորմանդական քառյակի» աշխատանքներին:

Ուշագրավն այդ որոշման պատճառներն են: Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Սուրկովն աշխատանքից ազատվել է՝ ուկրաինամետ քաղաքական հայացքների պատճառով: Նա որպես փորձագետ մասնակցել է «նորմանդական քառյակի» աշխատանքներին:

Այսինքն, կարելի է ենթադրել, որ այս պաշտոնանկության հիմքում Ուկրաինայի հանդեպ վարվող քաղաքականության փոփոխությունն է:

Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սուրկովի հետ. «Նրանք հանդիպել են, և Սուրկովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն»:
Ինչպես ընդգծել է Պեսկովը, կասկած չկա, որ «Սուրկովի երկար տարիների փորձը և նրա տաղանդը կգտնեն կիրառում»: «Ես տվյալներ չունեմ, թե որտեղ է Սուրկովը հետագայում աշխատելու», - պատասխանել է նա լրագրողների հարցին:

Ի դեպ, օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ: Այսինքն, Ռուսաստանի նախագահները կարող են անձեռնմխելի դառնալ քրեական հետապնդումից այն ժամանակ, երբ նրանք լքեն իրենց պաշտոնը՝ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների ներքո, ասել է ՌԴ պատգամավոր Պավել Կրաշեննիկովը:

Խորհրդարանական աշխատանքային խմբի կողմից արված այս առաջարկությունը եկավ այն բանից հետո, երբ նախորդ ամիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց քաղաքական համակարգում բարեփոխումների մասին, որոնք որոշակի լիազորություններ հանվում են նախագահի վրայից։ Պուտինի նախաձեռնությունները, որին հաջորդեց կառավարության փոփոխությունը, լայնորեն դիտարկվում է որպես միջոց, որը թույլ կտա նրան երկարաձգել իր իշխանությունը 2024 թվականին իր ժամկետի ավարտից հետո:
Խորհրդարանական աշխատանքային խմբի առաջարկներով նախատեսվում է, որպեսզի նախկին նախագահները անձեռնմխելի լինեն քրեական հետապնդումից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ չի մեկնաբանի աշխատանքային խմբի առաջարկը այս փուլում:

Խմբի առաջարկությունների ընդունման համար դրանք պետք է հաստատեն խորհրդարանի ստորին պալատի կողմից ևս երկու քվեարկությամբ, նախքան վերին պալատի կողմից քվեարկությունը, վերանայվեն տարածաշրջանային խորհրդարանների կողմից, այնուհետև ստորագրվի Պուտինի կողմից: Պուտինն ասել է, որ առաջարկվող փոփոխությունները կդրվեն համաժողովրդական քվեարկության, բայց դեռ ժամկետ չկա:
Առհասարակ, Ռուսաստանի իշխանական թևերում առկա ներքին պայքարի մասին, նույնիսկ իշխանության աջակցությամբ՝ ընդդիմադիր թեևերի աջակցելու մասին խոսակցություններ վաղուց են շրջանառվում: Սուրկովը համարվում էր իշխանական վերնախավի գորշ կարդինալը, ըստ ամենայնի՝ նրա քաղաքականությունից վերջին շրջանում դժգոհություններ են եղել:

Մյուս կողից՝ Պուտինի քայլերն ուղղված են ոչ միայն արտաքին հարաբերություններում ճշգրտումներին, այլև երկրի ներսում իր նկատմամբ վստահության ամրապնդմանը և իր վարկանիշի որոշակի անկման ուղղությամբ աշխատանքներին: Հնարավոր է նաև նկատառումներից ելնելով են իրականացվում փոփոխությունները:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել «Ռոսնեֆտի» 100 տոկոսանոց դուստր, շվեյցարական առևտրային Rosneft Trading S.A. (RTSA) ընկերությունը։ Արգելափակող պատժամիջոցները չեն տարածվում «Ռոսնեֆտի» վրա։

Երեքշաբթի օրը նաև անհատական պատժամիջոցներ սահմանվեցին վերամշակման, նավթաքիմիայի, կոմերցիայի հարցերով «Ռոսնեֆտի» փոխնախագահ և RTSA-ի ղեկավար Դիդյե Կազիմիրոյի հանդեպ։ ԱՄՆ-ը 90 օր է տվել RTSA-ի հետ բոլոր գործարքները ավարտելու համար։ Պատժամիջոցների փաթեթը նաև նախատեսում է «Ռոսնեֆտի» ժնևյան թրեյդերի և նրա ղեկավարի ցանկացած բաժնետոմսերի սառեցում ԱՄՆ տարածքում։

Ռուսական ԱԳՆ-ը դատապարտել է ամերիկյան նոր պատժամիջոցները և խոստացել շարունակել համագործակցությունը Վենեսուելայի հետ։
«Դրանք (պատժամիջոցները) չեն ազդել և չեն կարող ազդել միջազգային գործերում ռուսական տեսակետի վրա, այդ թվում Վենեսուելայի, Սիրիայի, Իրանի կամ ցանկացած այլ երկրի օրինական իշխանությունների հետ փոխհարաբերությունների վրա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2822 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am