«Մոռացվելու իրավունք». Google-ը պարտավոր է որոնման ցանկից հեռացնել անձնական տվյալներ պարունակող հղումներ

«Մոռացվելու իրավունք». Այս տարվա մայիսի 13-ին Լյուքեմբուրգի Եվրոպական դատարանն ամրապնդեց այս իրավունքը: ԵԴ C‑131/12 որոշմամբ, այսուհետև անձը ինտերնետային որոնողական համակարգերից կարող է պահանջել, որ որոնման արդյունքների ցանկից հեռացվեն իր անձնական տվյալները պարունակող կայքերի հղումները: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ իսպանացի Մարիո Կոստեխա Գոնսալեզը դիմել էր Google Spain-ին’ խնդրելով, որ տվյալների բազայից հեռացվեն այն հղումները, որոնցում երևում էին 16 տարվա վաղեմության տեղեկություններ, թե իր տունը բռնագրավվել է’ հարկերը չմարելու պատճառով: Google Spain-ը մերժել էր, որից հետո վեճն արդեն մտավ դատարան:
ԵԴ այս որոշման և դրա’ հայաստանյան իրականությանը վերաբերելիության մասին Yerkir.am-ը զրուցեց Բեռլինի Հումբոլտի համալսարանի իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ:
– Նախ կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը «մոռացվելու իրավունքի» մասին: Արդյո՞ք համարում եք դա օբյեկտիվ, եթե կշեռքի մյուս նժարին դրված է տեղեկությունների ազատ տարածման և ստանալու իրավունքը:
– Այսպես կոչված` «մոռացվելու իրավունքը» երաշխավորում է, որ անձին վերաբերող թվային ինֆորմացիան մշտապես հասանելի չլինի: Եվրոպական դատարանը, փաստորեն, որոնողական համակարգերն այսուհետ դիտում է ոչ թե որպես զուտ տեղեկություններ փոխադրողների, այլ տվյալներ մշակողների, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում տարածված տեղեկությունների համար: Դատավորներն ասում են, որ տվյալ դեպքում Google-ը տեսակավորում է տվյալները, համակարգում և պահպանում իր սեփական սերվերների վրա, որպեսզի, ի վերջո, դրանք փոխանցի օգտատերերին: Քանի որ Google-ը՝ իբրև որոնողական համակարգի իրավատեր, միայնակ է որոշում տվյալների մշակման հարցը, ուստի այստեղից առաջ է գալիս նրա պատասխանատվության հարցը որոնման արդյունքների համար: Այլ կերպ ասած՝ այսուհետ ոչ միայն ինտերնետային կայքի իրավատերն է պատասխանատու կոնկրետ բովանդակության համար, այլ նաև որոնողական համակարգի իրավատերը, որը տվյալները հավաքում ու տարածում է:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի վերջին մասին, ապա, իրոք, այստեղ բախում կա շահագրգիռ անձի անհատականության իրավունքի և հանրության՝ տեղեկություններ ստանալու իրավունքի միջև: Հետևաբար, այդ իրավունքները պետք է հավասարակշռվեն:
Դատավորները ջնջելու պարտականությունը հիմնավորում են նրանով, որ Google-ի և մյուս որոնողական համակարգերի միջոցով որոնումը ցույց է տալիս անձի մանրամասն ու համակարգված պրոֆիլը: Դա կարող է վերաբերել անձի մասնավոր կյանքի բազմաթիվ ասպեկտներին, որի պատճառով միջամտության կարևորությունն էլ ավելի է մեծանում: Բացառության կարգով նման տվյալների հրապարակումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է հասարակական կամ քաղաքական գործիչներին կամ ճանաչված մարդկանց: Մոռացվելու իրավունքը նրանց համար գործում է սահմանափակ:
– ԵՄ Լյուքսեմբուրգի դատարանի համապատասխան որոշումը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ հայաստանյան իրականության վրա, եթե հաշվի ենք առնում, որ ԵՄ-ին ՀՀ-ն չի անդամակցում:
– Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանի վճիռը վերաբերում է միայն Եվրոպական Միության անդամ երկրներին: Մոռացվելու իրավունքը, որն ամրագրվել է դատարանի հիշյալ վճռով, պատկանում է միայն Եվրոպական Միության բնակիչներին: Այն ՀՀ-ի համար պարտադիր չէ և ոչ մի անմիջական ազդեցություն ունենալ չի կարող: Սակայն նույն խնդիրներն, անկասկած, ծագում են նաև ՀՀ-ում: Մարդու իրավունքների խախտման տեսանկյունից այստեղ ոչ մի տարբերություն չկա:
Սահմանադրության 42-րդ հոդվածի երկրորդ մասը նույնպես պաշտպանության տակ է առնում անձի ընդհանուր անհատականության իրավունքն’ իր բոլոր բաղադրատարրերով՝ սեփական պատկերի իրավունքը, սեփական անվան իրավունքը, սեփական գրավոր և բանավոր խոսքի իրավունքը, տեղեկատվական ինքնորոշման իրավունքը և այլն: Օրինակ՝ ՀՀ-ում ապրող մարդն էլ կարող է Google-ում իր անվան որոնման արդյունքում գտնել իրեն վերաբերող հնացած տեղեկություններ, որոնց մատչելիությունը հանրությանը կխախտի նրա ընդհանուր անհատականության իրավունքը: Հետևաբար, Եվրոպական դատարանի վճիռը պետք է լուրջ քննարկման առարկա դառնա հայկական իրավունքում: Նախ’ այն պետք է լուրջ խթան դառնա’ հայկական իրավունքը զարգացնելու համար: Միաժամանակ, հայ օրենսդիրը կարող է հաշվի առնել եվրոպական իրավունքի զարգացման արդի միտումները’ հայկական իրավակարգավորումները գիտության զարգացման այսօրվա մակարդակին հարմարեցնելու համար:
– Նկատի ունեք, որ ՀՀ-ն նույնպե՞ս կարող է օրենք ընդունել, որը կսահմանի մոռացվելու իրավունքը և հնարավոր կլինի պահանջել որոշակի հղումներ հեռացնել որոնման արդյունքների ցանկից:
– Այո:
– Կարծում եմ` տեղյակ եք, որ Google-ն արդեն իսկ համապատասխան մեխանիզմներ է մշակել, որոնցով անձի դիմումի հիման վրա անձնական տվյալները հեռացվում են որոնողական համակարգից: Իսկ մյուս որոնողական համակարգերի դեպքում ինչպե՞ս կարող է ազդել այս որոշումը:
– Այո, տեղյակ եմ: Հենց առաջին օրը եվրոպացիները Google-ին են ներկայացրել իրենց վերաբերող տվյալների ջնջման պահանջով ավելի քան 12.000 դիմում: Այս ընթացքում դրանց թիվը հասել է 41.000-ի: Դրա պատճառն այն է, որ եվրոպացիների որոնողական հարցումների ավելի քան 90 տոկոսը կատարվում է Google-ի սերվերի միջոցով: Սակայն Եվրոպական դատարանի վճիռը վերաբերում է նաև որոնողական համակարգերի այլ իրավատերերին, ինչպես, օրինակ, Yahoo-ին, Microsoft-ին, Bing-ին և այլն: Դատարանը պարզաբանել է, որ գործում է այն երկրի տվյալների պաշտպանության իրավունքը, որտեղ գործունեություն է ծավալում ինտերնետային ընկերությունը: Հետևաբար, համաշխարհային մասշտաբի գործունեություն ծավալող ընկերությունները չեն կարող հենց այնպես շրջանցել տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտները նրանով, որ տվյալների տարածումը կատարում են Եվրոպական Միությունից դուրս:
Թեև Եվրոպական դատարանի վճռում խոսքը Google-ի մասին է, սակայն վճիռն ունի սկզբունքային բնույթ: Հետևաբար, ինչպես արդեն ասացի, որոնողական մյուս համակարգերը նույնպես պարտավոր են նույն կանոններով հեռացնել հղումներն իրենց որոնման արդյունքների ցանկից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Առաջարկում ենք ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ Պեսկովը հայհոյու՞մ է Նիկոլ Անհողին Սա իրոք դեբի՞լ է, թե՞` անինքնասեր Սպասում է ՀԱՊԿ-ի պատասխանին․ ինչու՞ հիստերիկացավ Նիկոլը․ Գագիկ Համբարյան (video) Ի՞նչ է անում Գրիգորյանը Շվեյցարիայում «Խնդիրը շատ պարզ է․ կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ Նիկոլը Հայաստանի վրա տապանաքար է դնելու»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ո՞ր մեկն է ավելի մեծ հանցագործություն, երկու քաղաքացու զրո՞ւյցը, թե՞ վարչապետի, ՀՔԾ, ԱԱԾ պետերի պայմանավորված հանցագործությունը․ Սևակ Հակոբյան Ռումինիան թույլ չի տա մասնակցել Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին Մենակ զգուշ կլինեք հանկարծ չինքնաջնջվեք. Վահրամ Մարտիրոսյան Զելենսկու գրասենյակի ղեկավարն արձագանքել է ՌԴ-ի հետ խաղաղության ծրագրի առաջարկին Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Մի անգամ անասնաֆերմայում GG ընկերությունը մշտապես սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ. Բեգլարյան 5 անձի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում․ անուններ «Միանգամայն անհեթեթ տեսլական է». Սպիտակ տունն Ուկրաինայի վերաբերյալ ռուսական վերջին առաջարկի մասին Ուղևորներից վերցրել են  անձնագրերը ու փակել փոքր սենյակում. նոր սկանդալ Քիշնևի օդանավակայանում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովն ավելի արդյունավետ կլիներ Ռուսաստանի հետ. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Կիևը հնարավորություն ունի դիտարկել Պուտինի առաջարկը. Պեսկով Ուկրաինայի հարցով բանակցություններին անհրաժեշտ է ՌԴ մասնակցությունը. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Գերասիմ Վարդանյանի գործով որոշումը դատարանը կհրապարակի ժամը 12։00-ին․ փաստաբան Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է. Արման Թաթոյան «Շեֆը տեղյակ է», թքած մասնագիտական արժանապատվության վրա. ՍԴ-ի ապտակը Կարեն Անդրեասյանին, Վահե Գրիգորյանի կանաչ լույսը, Վիգեն Քոչարյանի ամոթը.168.am Նիկոլը շոկային անկեղծությամբ և դիվային ժպիտով խոստովանեց Ռուսաստանն այսօր ունի Թուրքիայի կարիքը, սակայն բոլոր հիմնական զիջումները Նիկոլը արել է Արևմտյան հարթակներում. Արմեն Աշոտյան Ամեն ինչ իր տեղն է ընկնելու, սպասե՛ք․ գեներալ Արշակ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am