Հավաք Մյունխենում. անկանխատեսելի աշխարհ՝ կորոնավիրուսով ու չինական բերնդի արգելքով

Շուրջ երեքուկես տասնյակ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, պաշտպանության ոլորտի առաջնորդներ ու բարձրաստիճան դիվանագետներ են մասնակցելու այսօր Մյունխենում մեկնարկող Անվտանգության համաժողովին:

Երկրների ղեկավարների թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Մյունխենում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի արտաքին գործերի նախարարները:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Մյունխենի համաժողովին մասնակցելու է Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ միասին՝ նույն պատվիրակության կազմում:

Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։

Վերջին հինգ տասնամյակների ընթացքում Մյունխենի Անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Ամեն տարի փետրվարին այն մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի և ապագա մարտահրավերների մասին, նշված է հաղորդագրությունում։

Մյունխենի Անվտանգության համաժողովն անցկացվում է աշխարհի տարբեր վայրերում հակամարտությունների և սուր իրավիճակների առկայության պայմաններում: Եռօրյա օրակարգը հագեցած է միջազգային լարված իրավիճակով և կորոնավիրուսի տարածմանը վերաբերող հարցերով:

ԱՄՆ-ը մեծ պատվիրակություն է ուղարկում Մյունխեն պաշտպանության նախարար Էսփերի և պետքարտուղար Պոմպեոյի գլխավորությամբ ՝ անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Փորձագետներն այս փաստը համարում են ազդակ, որ երկիրը չի վարում Եվրոպայից մեկուսացող քաղաքականություն: «Այս պահին ԱՄՆ սկսում է վերջին 25 տարիների ամենախոշոր ռազմական զորավարժությունները Եվրոպայում: Անհրաժեշտ է հիշել դա, երբ փորձ է արվում ներկայացնել ԱՄՆ-ը որպես Եվրոպայից մեկուսացվող երկիր»,- ասում է Royal United Services հաստատության ներկայացուցիչ Էլիզաբեթ Բրաուն:

Վաշինգտոնի համար անվտանգության համաժողովին մասնակցելու ամենակարևոր պատճառներից է Իրանը: Համաժողովը հյուրընկալող Վոլֆգան Իշինգերն ընդգծում է՝ այս հարցով օրակարգը հագեցած է Իրանի կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցելուն, բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններին և տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի անհրաժեշտությանը վերաբերող հարցերով:
Հարցերից մյուսն Իրաքն է, ուր ամերիկյան հրթիռակոծման արդյունքում սպանվել էր գեներալ Սուլեյմանին, որից հետո Իրաքի խորհրդարանը քվեարկեց հօգուտ ամերիկյան զինված ուժերի դուրս բերմանը Իրաքի տարածքից: Այսօր ՆԱՏՕ քննարկում է ԴԱԵՇ-ի դեմ պայքարող իրաքյան զորքերի վերապատրաստման գործառույթի փոխանցումն իրեն: ԱՄՆ ողջունում է ՆԱՏՕ-ի այս մոտեցումը: Պաշտպանության նախարար Էսփերն ընդգծում է, որ, այսպիսով` ժամանակի ընթացքում հնարավոր կլինի Իրաքում գտնվող ամերիկյան զորքերը վերադարձնել տուն:

Սիրիայի և Եմենի հակամարտությունները ևս համաժողովի կարևոր օրակարգային թեմաներից են, ինչպես նաև Աֆղանստանը, որտեղ հույս կա, որ կգրանցվի առաջընթաց խաղաղ կարգավորման հարցում: Յուրաքանչյուր երկիր համաժողովի իր մասնակցությունը կապում է իր տարածաշրջանի համար կարևոր թեմայի հետ: Չինաստանի համար կորոնավիրուսի, Հոնկոնգի և Huawei նկատմամբ սահմանափակումների հետ կապված հարցերը առաջնային են, Ռուսաստանի համար՝ Դոնբասի պատերազմը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1572 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am