Մասնակցե՞լ «թավշյա, ոչ բռնի» հանրաքվեին, թե՞ բոյկոտել` այս է խնդիրը

Ի՞նչն է «հոգեպես» ավելի ազնիվ և քաղաքականապես ավելի գրագետ. մասնակցե՞լ ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեին, քայլ անել` գնալ ընտրատեղամաս, մերժել Նիկոլին ու իր ստեղծած ամենաթողության, իրավական նիհիլիզմի, թշնամանքի, անհանդուրժողականության մթնոլորտին, «թավշյա, ոչ բռնի» ցինիզմին ու փարիսեցիությանը և ո՛չ ասել ստի և ատելության կուսակցությանը, թե՞ թքել այդ խեղկատակության վրա` հանգիստ նստել տանը և կողքի՛ց հետևել առանց կանոնների այդ խաղին։

Երկու դեպքում էլ` և մասնակցելով, և՛ չմասնակցելով «պետության դեմ ուղղված այդ հանցագործությանը» մարդիկ արտահայտելու են իրենց վերաբերմունքը «ժողովրդի հաշվին ժողովրդի կարծիքը հարցնելու» քողածածկույթի տակ նույն ժողովրդին, Հայաստանի վաղվա օրվան նետված այդ հանդուգն մարտահրավերին։

Ուրիշ բան, որ սա հնարավորություն է նախ և առաջ արտախորհրդարանական ընդդիմության համար` համագործակցության եզրեր գտնելու, համախմբվելու և համախմբելու հասարակության սթափ հատվածին պետականության, պետական ինտիտուտների վերջնական արժեզրկման դեմն առնելու գաղափարի շուրջ։ Այդ առումով, խորհրդարանից դուրս գործող հին ու նոր ուժերը (խորհրդարանական ընդդիմություն աշխատող ԲՀԿ-ից ու «Լուսավոր Հայաստանից», ինչպես տեսնում ենք, հույս չկա) մտածելու տեղ ունեն` օգտագործե՞լ այդ շանսը, թե՞ սպասել ավելի լավ ժամանակների։

Ի վերջո, «Ոչ»-ի շտաբ ստեղծելու և ակտիվ քարոզարշավ վարելու`մարզից մարզ, գյուղից գյուղ, փողոցից փողոց, տնից տուն գնալու համար միայն ցանկությունը քիչ է. անհրաժեշտ են ոչ միայն մարդկային և կազմակերպական, այլև ֆինանսական որոշակի ռեսուրսներ, որոնք հիմա «կենտրոնացած են 2 ոչ լրիվ տարում «թրփոշացած» թավշյա տզրուկների ու մի գիշերում «խոշոր սեփականատերեր» դարձած նախկին օրիգարխների ձեռքում։

«Ժողովրդի» վարչահրամայապետն Աժ ամբիոնից պարզ ասաց. «Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր»։ Սպառնալիքը տեղ հասավ` խորհրդարանական ընդդիմությունը օդում որսաց «գնդակը», ծանրութեթև արեց «Ոչ»-ի արշավին միանալու ռիսկերը և որոշեց հետևել Նիկոլի մոտ անգլիական թագուհի աշխատող Արմեն Սարգսյանի օրինակին` ձեռքերը լվաց, մի կողմ կանգնեց`ասելով, որ չի ուզում անշառ գլուխը շառի տակ դնել` միանալ «Ոչ»-ի քարոզչությանը։

Ի դեպ, չկա որևէ երաշխիք, թե Փաշինյանը չի օգտագործի Մուկուչյանի «նկարչական» տաղանդն իր ուզած թվերը կրակելու` անհրաժեշտ մոտ 650 հազար և ավելի ձայները «խփելու» համար։ Իսկ որ դրա «հանրային պահանջը» կա` երկու կարծիք չի կարող լինել։ Իզուր չէ, որ դասական երաժշտության համերգի կեսից լայվ մտավ ու մի փոր հացի համար հայրենիքից թռած ՀՀ քաղաքացիներին «էստի համեցեք» արեց` հորդորեց գալ և մասնակցել իրենց բաժին «ընտրական հեղափոխությանը»։

Մեր փոքրիկ ֆյուրերի մտահոգություններն այսքանով չեն սպառվում։ Կա նաև միջազգային հանրությանը թեկուզ ուշացումով` հետին թվով սիրաշահելու խնդիրը։

Վենետիկի հանձնաժողովի նախագահի, ԵԽԽՎ համազեկուցողների և ԵԺԿ-ի հայտարարությունները հուշում են, որ միջազգային հանրությունը հակված չէ ընդունելու ակնհայտ հակասահմանադրական, հակաիրավական այս «գործընթացի» լեգիտիմությունը։ Սա է պատճառը, որ ԱԺ խոսնակ Արարատի «դիվանագիտական շփումները» քիչ համարելով`մի հատ էլ ի՛նքը ընդունելություն կազմակերպեց ԵԱՀԿ անդամ-պետությունների դեսպանների համար և փորձեց համոզել, որ մատների արանքով նայեն թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով խնդրահարույց, ծայրաստիճան խոցելի և պարզապես արկածախնդիր «կրեատիվ նախաձեռնությանը»։

Եթե արտախորհրդարանական ուժերն իրենց մասնակցությամբ չլեգիտիմացնեն Սահմանադրական դատարանի և Սահմանադրության դեմ ուղղված այս «ահաբեկչական գործողությունը», Նիկոլն ու իր արբանյակները` «Հանրապետությունը» և ՀԱԿ-ը, որ շտապեցին զինվորագրվել «Այո»-ի քարոզչությանը, խաղից դուրս վիճակում կհայտնվեն։

Եվ դեռ հարց է` եթե հաջողեն գոլ խփել հակառակորդի անպաշտպան դարպասը, «միջազգային արբիտրը» կգրանցի՞ «հաղթանակը», թե՞ անվավեր կճանաչի...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 950 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am