Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը պետական հեղաշրջման եզրագծին

Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական հնարավորություն ունի՝ կամ ձերբազատվել օրվա իշխանությունների ձեռքում խամաճիկ լինելու իր կարգավիճակից, կամ հանցակցել իշխանություններին ծրագրած ոչ իրավական գործընթացում: Բնականաբար, խոսքը սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվե անցկացնելու որոշման մասին է:

Ազգային ժողովը հանրաքվեի նախագիծը Հանրապետության նախագահին պետք է ուղարկի մեկ շաբաթվա ընթացքում, իսկ նախագահը՝ այն ստորագրի եռօրյա ժամկետում, կամ չստորագրի, որի դեպքում հանրաքվեն իրավունքի ուժով տեղի կունենա, կամ դիմի Սահմանադրական դատարան նախագծի սահմանադրականության հարցով: Իրավաբաններ, փաստաբաններ ու սահմանադրագետներ մի քանի օր է խոսում են այս գործընթացի մասին, շեշտում, որ այն հակասահմանադրական է, հակառակ պարագայում ԱԺ-ն չէր շրջանցի Սահմանադրության պահանջը, ինքը կդիմեր ՍԴ: Նրանք նաեւ հորդորում են Արմեն Սարգսյանին իբրեւ Սահմանադրության երաշխավոր իրացնել իր լիազորությունը, եւ Հայաստանը չմտցնել հակաիրավական ուղի:

Նախագահի գրասենյակից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեռեւս չեն ստացել փաթեթը, ստանալուն պես կուսումնասիրեն եւ կարծիք կհայտնեն: Բայց քիչ առաջ Շանթ հեռուստաընկերության եթերում Արմեն Սարգսյանը պատասխանել է այդ հարցին՝ ի վերջո, որն է լինելու իր քայլը՝ ստորագրել, չստորագրել, դիմել ՍԴ: Նախագահը անշուշտ պատասխանել է հարցին, բայց ոչինչ չի ասել: Բացի լղոզված մեկնաբանություններից, թե պետք չէ հարցին նայել ստորագրել-չստորագրել-ՍԴ դիմելու նեղ պրիզմայից, բայցեւայնպես հանրաքվեի մասին իր պատկերացումներն է ներկայացրել, որոնք մեզ հուշում են եւ կասկածի տեղ չեն տալիս, որ Արմեն Սարգսյանը խոչընդոտ չի հանդիսանալու առանց ՍԴ եզրակացության հանրաքվե ացկացնելու գործընթացում: Ասել է, որ պետք չէ վախենալ հանրաքվեից,<< Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է: Մենք բոլորս հիմնականում ապրում ենք երկու կյանք՝ վիրտուալ և իրական:
Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր, որտեղ դու չես կարողանում տարբերակել իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականից: Կարծում եմ, ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր:
Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Այսօր տեղեկություններ շրջանառվեցին, թե Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրի այդ նախագիծը: Խոսքն իրականում առաջին նախագծերի մասին է, որը հեղինակել էր պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Դրանցում պետական ինստիտուտներից մեկի՝ դատական իշխանության լիազորությունները յուրացնելու, պետական հեղաշրջման չքողարկված դրույթներ կային եւ Արմեն Սարգսյանն ասել է, որ չի պատրաստվում անձնական պատասխանատվություն ստանձնել այդ հանցանքի համար: Իսկ հիմա, երբ նժարին պետության շահն է՝ որպես Հայաստանի իրավական պետություն լինելու հարցը, եւ պատասխանատվությունը դրվել է ժողովրդի վրա, Արմեն Սարգսյանը խորամանկորեն կծլկի իր բաժին պատասխանատվությունից:

Անի Սահակյան

դիտվել է 4493 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am