ՀՀ նախագահն ունի եռօրյա ժամկետ. Վահագն Հովակիմյան
«Հանրաքվեի հարցում մենք արդեն մտել ենք իրավական կարգավորումների փուլ: Նախ պետք է ԱԺ նախագահը ստորագրի եւ 7-օրյա ուղարկի ՀՀ նախագահին: ՀՀ նախագահն ունի եռօրյա ժամկետ՝ ստորագրելու»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Վստահություն կա՞, որ ընտրողների 25 տոկոսը, որը մոտ 650 հազար քաղաքացի է, կողմ կքվեարկի սահմանադրական հանրաքվեի ժամանակ: «Իհարկե, այդ վստահությունը կա, բայց ամեն դեպքում՝ ՀՀ քաղաքացին է իր քվեով կամ հաստատելու մեր վստահությունը, կամ ոչ: Ես համոզված եմ, որ ՀՀ ժողովուրդը այլեւս ունենալով լիարժեք իշխանություն, սկսելու է իր լիազորությունը կիրարկել: Լավ է, որ մարդիկ բոլոր կարեւոր հարցերում գիտակցեն, որ իրենք են որոշում կայացնում»,- պատասխանեց Հովակիմյանը:
