Ամենայմա ուղերձ. Թրամփն Իրանին առաջարկում է իր մեկնած ձեռքն ընդունել

Լավագույնը դեռ առջևում է. Սա էր գլխավոր գաղափարը, որը Կոնգրեսում արտասանած իր ամենամյա ուղերձում փորձեց փոխանցեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: State of the Union` «Միության վիճակը» ամենամյա ծրագրային ուղերձում ԱՄՆ-ի նախագահը ներկայացրեց երկրի իրավիճակը և բացահայտում իր առաջնահերթությունները: «Աշխատատեղերն ավելանում են, եկամուտները` աճում, աղքատությունը նվազում է, հանցագործությունների թիվն` իջնում, վաղվա օրվա նկատմամբ վստահությունն ամրապնդվում է: Մեր երկիրը բարգավաճում է ու հարգանք վայելում»:

ԱՄՆ նախագահի այս տարվա ուղերձը կենտրոնացած էր չորս հիմնական խնդիրների վրա` տնտեսություն, առողջապահություն, ներգաղթ և ազգային անվտանգություն: Անցյալում են այն օրերը, երբ այլ պետություններ բարգավաճում են Ամերիկայի շահերի հաշվին, նշեց Դոնալդ Թրամփը, ավելացնելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգներ են վերադարձել բազմաթիվ արտադրություններ, ստեղծելով 7 միլիոն նոր աշխատատեղեր:

Հատուկ հրավիրված հյուրեր, զինծառայողների հետ հարազատների հանդիպումներ և պարգևներ ուղիղ եթերում. Դոնալդ Թրամփի այս տարվա ուղերձը լի էր անակնկալներով: Ուղերձին ներկա առավել անսպասելի հյուրը Հուան Գուայդոն էր, որին Արևմուտքը ճանաչում է որպես Վենեսուելայի նախագահ: Նրան դիմելով` Սպիտակ տան ղեկավարն ասաց. «Պարոն նախագահ, փոխանցեք խնդրում եմ Վենեսուելայի ժողովրդին, որ Մադուրոյի իշխանությունը կոտրվելու է և անհետանալու»:

Դիմելով Իրանի ղեկավարությանը` Թրամփը կրկին կոչ արեց վերջ տալ միջուկային զենք ստեղծելու «կործանարար» քաղաքականությանը և Միացյալ Նահանգների մեկնած ձեռքն ընդունելով` աշխատել սեփական ժողովրդի բարգավաճման համար:
Այս տարվա նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ, հանրապետական Դոնալդ Թրամփն ամեն կերպ փորձեց ընդգծել իր տարբերությունը դեմոկրատ թեկնածուներից. «Սոցիալիզմը քանդում է պետություններ, իսկ ազատությունը` միավորում ոգին»: Ամերիկայում փայփայում են կրոնն ու հավատքը, շեշտեց նախագահ Թրամփը. «Ամերիկայում մենք չենք պատժում աղոթելու համար, չենք հանում խաչերը, չենք ոչնչացնում հավատքի խորհրդանիշները, չենք հետապնդում հոգևորականներին: Ամերիկայում մենք ողջունում ենք հավատքը, փայփայում ենք կրոնը»: Հենց Ամերիկան պետք է լինի առաջին պետությունը, որը կտեղադրի իր դրոշը Մարս մոլորակի վրա, նշեց ԱՄՆ-ի նախագահը: «Չէ որ Ամերիկայում ամենաանհավատալի երազանքներն իրականություն են դառնում», ասաց նա: «Մենք նայում ենք վաղվա օրվան և անսահման հեռանկար տեսնում, որի ճանապարհով դեռ պետք է անցնել: Մեր առավել փայլուն բացահայտումները դեռ արված չեն, մեր առավել ցնցող պատմությունները դեռևս գրված չեն, մեր առավել վեհ ճանապարհորդությունները դեռևս իրականացված չեն: Ամերիկայի դարաշրջանը նոր է սկսվում: Մեր ոգին երիտասարդ է, արևն ընծայում է լույսը և լավագույնը դեռ առջևում է»:

Մինչ Թրամփը ամենամյա ուղերձով էր հանդես գալիս՝ դեմոկրատներն ու հանրապետականները վերջին «ճակատամարտն» էին անց կացնում իմփիչմենթի հարցով քվեարկությունից առաջ: ԱՄՆ-ի սենատի 100 կոնգրեսականները, որոնք Թրամփի դեմ սկսված իմփիչմենթի գործընթացում ծառայում են որպես ատենակալներ, չորեքշաբթի օրն անցկացնելու են պատմական քվեարկություն, որը պիտի որոշի Թրամփը մնում է իր պաշտոնին, թե հեռանում է Սպիտակ տնից։

Երկու կողմերը շարունակում են հանդես գալ լիովին հակառակ դիրքերից։ Եթե դեմոկրատները վստահ են, որ Թրամփը ոտնահարել է սահմանադրությունն ու պիտի հեռացվի, հանրապետականները պնդում են, որ Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի վիճահարույց հեռախոսազրույցը բավարար հիմք չէ նրան պաշտոնից ազատելու համար։
Հանրապետականները իմփիչմենթի այս ջանքերը համարում են ամերիկյան ժողովրդավարական համակարգի համար մեծ վնաս։ Իսկ ինչպես Թրամփի փաստաբանն է ասում, «այն վնասը, որը դեմոկրատները հասցրել են սահմանադրությանը, նախագահի գրասենյակին ու անձամբ՝ նախագահին, աններելի է»։ Նրա խոսքերով, դեմոկրատներն «էժանացրել են» իմփիչմենթի մասին օրենքը։ Նա ասում է նաև, թե այս ընթացքն ապացուցեց, թե որքան անկատար են իմփիչմենթի մասին օրենքները։ «Այդ պատճառով հարկավոր է իրականացնել փոփոխություններ օրենքի այդ կետերում», վստահ է նա։
Դեմոկրատները պնդում են, թե իմպիչմենտը հրատապ ջանք է՝ կանխելու համար օտար երկրի կողմից ընտրություններում միջամտություն ցուցաբերելու Թրամփի թողտվությունը։ Ի դեպ, դեմոկրատ սենատորների շրջանում կան օրենսդիրներ, որոնք ներկայումս տատանվում են Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցում։ Նրանք մյուսների հետ քվեարկելու են այսօր՝ նախագահական ամենամյա ուղերձի ճառով Թրամփի հանդես գալուց մեկ օր անց։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1312 անգամ
Լրահոս
Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է Տիկին Բաղդասարյան, մնացեք, Դուք ինձ ուրախացնում եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video) 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am