Ադրբեջանական «նավթադոլարներով» կաշառված գերմանացի պատգամավորը. խայտառակություն Բունդեսթագում

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Կարին Շտրենցին: Նա կանցլեր Անեգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատների միության անդամ էր:

Շտրենցն այն նույն պատգամավորն է, որին անցած տարի Բունդեսթագը պարտավորեցրել էր 20 հազար եվրո տուգանք վճարել Ադրբեջանի շահերը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) պաշտպանելու համար։ Նա մեղադրվում էր կաշառքի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի համար լոբբիստական աշխատանք կատարելու մեջ։

Պատգամավորի հանդեպ իրականացվող հետաքննության շրջանակներում հունվարի 30-ին Գերմանիայի դատախազության քրեական գործերի դաշնային գործակալության, նաև Բելգիայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նրան պատկանող 16 վայրերում։ Խուզարկվել է Բունդեսթագի նրա աշխատասենյակը, Բեռլինում նրա անձնական բնակարանը, բնակելի տարածքներ, գրասենյակներ և փաստաբանական գրասենյակներ Բեռլինում, Բավարիայում և Բելգիայում։

Այս գործով անցնում է նաև Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախարարությունում խորհրդարանական նախկին պետական քարտուղար Էդուարդ Լինտերը։ Վերջինս, ըստ դատախազության նյութերի, 2008-2016 թվականներին Ադրբեջանից մոտավորապես 4 միլիոն եվրո է ստացել բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով, որոնք հաշիվներ են ունեցել Բալթյան երկրների բանկերում։ Այդ գումարի զգալի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ-ի անդամ որոշ պատգամավորների, որոնք դրա դիմաց պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանի ընտրությունների մասին և դեմ լինեին քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջներին։
Գերմանիայում ևս մեկ, երրորդ կասկածյալ կա կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը պաշտպանելու գործում, բայց նրա անունը նախաքննությունը դեռ չի բացահայտում։ Նա մեղադրվում է կեղծ ընկերություններ հիմնելու և իր փաստաբանական գրասենյակի բանկային հաշիվների միջոցով ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար Ադրբեջանից դրամական փոխանցումներ կատարելու մեջ։

Կարին Շտրենցը Բունդեսթագի պատգամավոր է 2009 թվականից։ 2014-2015 թվականներին Շտրենցը 30 հազար եվրո էր ստացել Line M-Trade լոբբիստական կազմակերպությունից, որը ղեկավարում էր Էդուարդ Լինտերը։
Հիշեցնենք, դեռ անցյալ տարի մարտին՝ Գերմանիայի Բունդեսթագը կանցլեր Անգելա Մերկելի կուսակից, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Քարին Շտրենցին պարտավորեցրել էր 20 հազար եվրոյի տուգանք վճարել՝ Ադրբեջանի բռնապետական վարչակազմից գումարներ ստանալու և Ալիևի օգտին լոբբիզմով զբաղվելու համար, գրել էր «Շպիգել»-ը:

Ըստ գերմանական թերթերի, որոշումը կայացվել է նախօրեին՝ խորհրդարանի նախագահության փակ նիստում:

Ավելի վաղ Բունդեսթագը խիստ նկատողություն էր տվել իշխող ուժի պատգամավորին, Եվրոպայի խորհուրդն էլ նրան ցմահ զրկել էր այդ կառույց մտնելու իրավունքից:
Շտրենցը սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի փորձագետներն աղմկահարույց փաստեր էին բացահայտել Ալիևի վարչակազմի հետ նրա սերտ կապերի ու Բաքվից ստացած շքեղ նվերների մասին:
Անցած տարվա ապրիլին հրապարակված ծավալուն՝ ավելի քան 200 էջանոց զեկույցը փաստել էր՝ Եվրախորհդարանի պատգամավորները, այդ թվում՝ Շտրենցն Ադրբեջանից թանկարժեք նվերներ ու խոշոր գումարներ են ստացել, արձակուրդն էլ անցկացրել Բաքվի շքեղ հյուրանոցներում:

Շտրենցը, մասնավորապես, ընդամենը երկու տարում՝ 2014-15թթ., 14-ից 30 հազար եվրո էր ստացել Line M-Trade լոբբիստական ընկերությունից, որը ղեկավարում է Բունդեսթագի նախկին պատգամավոր, այժմ Բեռլինում Ադրբեջանի շահերը ներկայացնող Էդուարդ Լինտերը: Վերջինս, ըստ «Շպիգել»-ի, հաստատել էր այս տեղեկությունները և ընդունել, որ գումարները ստացվել են Ադրբեջանի իշխանություններից:

Եվ, թերևս, պատահական չէ, որ այդ շռայլ պարգևներից հետո՝ 2015-ին, երբ Եվրոպայի խորհրդում քվեարկության էր դրվել ադրբեջանցի քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու մասին բանաձևը, գերմանական պատվիրակությունից դեմ էր քվեարկել ընդամենը մեկ պատգամավորը, և այդ մեկը եղել էր Կարին Շտրենցը:
Նույն 2015-ին նա Ադրբեջանից ստացած գումարների հաշվին մեկնել էր Բաքու՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու, սակայն հարկ չէր համարել այցելել գոնե մեկ ընտրատեղամաս, փոխարենը ժամանակ էր գտել նախագահ Իլհամ Ալիևի ընդունելությանն արժանանալու համար:

Անդրադառնալով խոշոր տուգանքին՝ Շտրենցը պնդել է, թե այն սահմանվել է լոկ տեխնիկական սխալի՝ եկամուտները ժամանակին չհայտարարագրելու և դրանց մասին ղեկավարությանը չհայտնելու համար: «Ուրախ եմ, որ ինձ մեղսագրվող մյուս՝ առավել լուրջ մեղադրանքները չեղարկվել են», - Die Welt-ին ասել էր պատգամավորը:
Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ կոալիցիա կազմած սոցիալ-դեմոկրատները, սակայն, վստահ են՝ Շտրենցի՝ անմեղության մասին պնդումները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Այս խոշոր տուգանքը ցույց է տալիս, թե որքան լուրջ է եղել խախտումը, և հիմա Շտրենցը պետք է ընդունի մեղքն ու վայր դնի մանդատը, հայտարարել է կուսակցությունը: Այս հարցի շուրջ հայտարարություն էին տարածել նաև Գերմանիայի իրավապաշտպան կազմակերպությունները՝ ընդգծելով՝ այս գործով պետք է այլևս զբաղվի Գերմանիայի դատախազությանը, Շտրենցն էլ պետք է կանգնի դատարանի առաջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1588 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am