Նիկոլ Փաշինյանի սուտը, վարչապետը հերքեց ինքն իրեն

Որ Սահմանադրական դատարանի գործող կազմը լուծարելը Նիկոլ Փաշինյանի համար կենաց-մահու խնդիր է դարձել, վարչապետն ինքն անձամբ արդեն չի թաքցնում փաստը: Վերջին ասուլիսի ընթացքում էլ նա գերնյարդային էր խոսում Հրայր Թովմասյանին օր առաջ, ժամ առաջ հեռացնելու մասին:

Բայց որ պետության ղեկավարը նպատակին հասնելու համար կարող է էժանագին մանիպուլացիաներ անել, այնպիսի ստեր հնարել, որ հաջորդ պահին հենց ինքն էլ կհերքի իր ստերը, պատկերացնել անգամ հնարավոր չէր: Այսպիսով՝ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ամիսներ շարունակ իր ծառաություններն է առաջարկել նոր իշխանություններին. «2018 թվականի մայիսից սկսած՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, և ես ուզում եմ ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը: Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ: Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»:

Իհարկե, ասուլիսից անմիջապես հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն տարածեց ոչ միայն հերքելով Փաշինյանի ստերը, այլեւ խոստանալով, որ եթե փաստ չներկայացնի դատի է տալու նրան: Ի պատասխան Փաշինյանն էլ խոստացավ Երեւան հասնելուն պես ներկայացնել փաստը, բայց այդպես էլ մնաց Կապանում: Ենթադրվում է՝ Երեւան վերադառնալուն պես Փաշինյանը ինչ-որ մի բան կհնարի իր գրպանում գտնվող իրավապահ խամաճիկների օգնությամբ: Բայց հարց է առաջանում՝ եթե Հրայր Թովմասյանն, իսկապես իր ծառայություններն էր առաջարկել դեռեւս հեղափոխությունից հետո, ինչու Փաշինյանը չընդունեց նրան որպես նոր Հայաստանի ՍԴ նախագահ, ինչպես որ արեց բազմաթիվ նախկին պաշտոնյաների դեպքում՝ ՀՀ գլխավոր դատախազից սկսած, վերջացրած կեղծված ընտրությունները լեգիտիմացրած ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանով: Ավելին, կոնկրետ Արթուր Դավթյանի վերաբերյալ ուղիղ հարց հնչեց, թե ինչպես նա դարձավ նոր Հայաստանի պաշտոնյա: Փաշինյանի պատասխանը ավելի քան խոսուն էր, նա անհիմն մեկնաբանություններով փորձեց բացատրել, թե 2017-ին իրենց ձայնը ընտրակաշառքով վաճառած ՀՀ քաղքացիները 2018-ին ձայն տալով իրեն, դարձել են նոր Հայաստանի մաս, նույն կերպ այդ պաշտոնյաները, այդ թվում նաև նախկին իշխանության կողմից նշանակված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ծառայելով նոր իշխանություններին, դարձել է նոր Հայաստանի մաս:

Ստացվում է, որ այդ ձևաչափի մեջ չի տեղավորվել միայն ՍԴ նախագահը, եւ Փաշինյանն ինքն իրեն հերքեց Թովմասյանի՝ ծառայություն մատուցելու պատրաստակամության հարցում:
Առհասարակ` Փաշինյանը ինքն իրեն պատանդ է վերցրել նախկինների հարցում: Մի կողմից՝ որոշ նախկինների ամուր պահում է իր կառավարությունում, բայց նեղվում է, երբ ուրիշները քննադատում են իր իշխանությանը՝ համեմատելով նախկինների հետ: Նա չխնայեց անգամ իր երբեմնի դաշնակից Էդմոն Մարուքյանին՝ ակնհայտ սպառնալով: << Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չի, ես Սերժ Սարգսյանը չեմ... չի կարելի ժողովրդի իշխանության վստահությունը ունեցող իշխանության հետ էդ լեզվով խոսել։ Սա 2015, 16 եւ նույնիսկ, 17 թիվը չէ, որ իշխանության հետ շանտաժ-առեւտուր, առեւտուր-շանտաժ բանաձեւով հնարավոր լինի խոսել։ Ինքնաոչնչացմամբ են զբաղված էդ մարդիկ։
... Եթե պարոն Մարուքյանը շարունակի «տեղը չբերել», հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում... ստեղծագործական իմաստով>>-, հայտարարեց նա: Միայն թե Նիկոլ Փաշինյանը պիտի պարզաբանի՝ ժողովուրդ ասելով ո՞ւմ նկատի ունի, նրանց, ովքեր էյֆորիայի տակ դեկտեմբերյան ընտրություններին ձայն տվեցին իրեն: Իսկ մյուսները ժողովուրդ չեն, որ այդ անհավասար պայմաններում իրենց ձայնը տվել են քաղաքական այլ ուժերին, օրինակ 100 հազարը՝ ԲՀԿ-ին, 80-ը՝ ԼՀԿ-ին եւ մոտավորապես այնքան մարդ, որքան Իմ Քայլին են ձայն տվել, չեն մասնակցել ընտրություններին:

Անի Սահակյան

դիտվել է 5918 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am