«Եկեք գնանք մի տեղ վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա: Չի կարելի էս դահլիճում ժողովրդին ցույց տալ кто смелее»․ Սասուն Միքայելյան
ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին, նշեց, որ իշխանությանը քննադատելով կամ բարձր խոսելով, իրար վիրավորելով ինչ-որ դիվիդենտ կշահեն ժողովրդի մեջ:
«Ընդդիմություն չի նշանակում, որ իշխանությանը քննադատելով կամ բարձր խոսելով, իրար վիրավորելով ինչ-որ դիվիդենտ կշահի ժողովրդի մեջ։ Տիկին Սամսոնյան, ես կյանքում մոլորված չեմ եղել, որ խոսում եք ինչ-որ մեկից անձնապես վիրավորված եք, ասեք անունը կամ ազգանունը։ Նիստ է ընթանում, եկեք այս շրջանակներում խոսենք, վիճաբանություն՝ եկեք գնանք մի տեղ վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա։ Չի կարելի էս դահլիճում ժողովրդին ցույց տալ кто смелее. Спасибо»,-ասաց նա