Լավրովն ու Շոյգուն մնացին. Պուտինին դուր է գալիս պաշտպանական ու արտաքին քաղաքական կուրսը

Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ կառավարության ամենահայտնի անդամները, պահպանեցին իրենց նախարարական աթոռները։ Երեկ երեկոյան Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց կառավարության նոր կազմը և կառուցվածքը։

Կառավարությունում, ինչպես և խոստացել էր Միշուստինը, շատ նոր դեմքեր կան։ Կառավարության ղեկավարը փոխել է 5 փոխվարչապետների և 10 նախարարների, ընդ որում՝ նոր փոխվարչապետներից 2-ը նրա նախկին տեղակալներն են Հարկային ծառայությունում. խոսքը Ալեքսեյ Ավերչուկի և Դմիտրի Գրիգորենկոյի մասին է։
Վերլուծաբանները նկատում են, որ Կրեմլը բավականին մեծ անկախություն է տվել Միշուստինին կառավարության ձևավորման հարցում։ Դրա հետ մեկտեղ, առաջին փոխվարչապետ է նշանակվել Անդրեյ Բելոուսովը, ով նախագահ Պուտինի օգնականն էր տնտեսական հարցերով։ Վերլուծաբանների կարծիքով՝ Լավրովի և Շոյգուի վերանշանակումը խոսում է այն մասին, որ Պուտինը չի ուզում փոխել արտաքին քաղաքականությունը, իսկ տվյալ երկու գործիչները, ըստ նույն վերլուծաբանների, Արևմուտքի հետ այսօրվա հակամարտության խորհրդանիշներն են։

Միշուստինի կառավարությունում չկան այն անձիք, ովքեր ամենից շատ էին զայրացնում ռուսաստանյան հասարակությանը, և վերլուծաբանները սա այդ նույն հասարակության փոքր հաղթանակն են համարում։ Քաղաքագետ Ալեքսանդր Կոնևը, մասնավորապես, ասում է. - «Հեռացրել են ամենասկանդալային մարդկանց՝ Մուտկոյին, Մեդինսկուն, Վասիլևին։ Կարելի է ակնկալել, որ այդ ոլորտներում՝ առողջապահության, մշակույթի, կրթության, կլինեն փոփոխություններ»։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Կոնևը նաև նշել է, թե կառավարության անդամների զգալի մասին հանրությունն ընդհանրապես չի ճանաչում։

Tert.am-ը ներկայացրել է ՌԴ կառավարության կազմում փոփոխությունների մասին «Կոմերսանտ»-ի անդրադարձը: Պարբերականը նշել է, որ նոր կառավարություն կարող էր նշանակվել անգամ մեկուկես տարի առաջ, բայց նախագահ Վլադիմիր Պուտինը միայն այժմ հրաժարվեց 2018-ի մայիսին կառավարության ոչ ուժային բլոկում կատարելիք փոխզիջումներից: Վարչապետ Միխայիլ Միշուստինը հունվարի 21-ին փաստացի հաստատել է կառավարության առաջիկա խնդիրները, որոնք բխում են կառավարության նոր կառուցվածքից և կազմից. առողջապահություն, սոցիալական ոլորտ, թվայնացում, էլեկտրոնային բյուջե, շինարարություն:

Հարցն այն մասին, թե ինչպես է նոր կառավարությունը պայքարելու ներդրողների կողմից վստահության ճգնաժամի դեմ, բաց է մնում: «Եվ, այսպես, Ռուսաստանի կառավարությունը հունվարի 21-ին իր առաջին նիստն անցկացրեց: Կառավարության նոր կազմի ձևավորման համար ռեկորդային կարճ ժամանակ պահանջվեց. դեռևս 6 օր առաջ Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը չէր պատրաստվում հեռանալ, իսկ հունվարի 21-ին նշանակվեց Միխայիլ Միշուստինի կառավարությունը»,- գրում է «Կոմերսանտ»-ը:
Ուժային ոլորտում Վլադիմիր Պուտինը փոխել է միայն մեկ նախարարի. արդարադատության նախկին նախարար Ալեքսանդր Կոնովալովին փոխարինել է նախկին փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Կոնստանտին Չույչենկոն: Ոչ ուժային կառույցներում էլ փոփոխությունները հիմնականում կադրային մակարդակի վրա են եղել:

Այդ նշանակումները քննարկվում էին դեռևս 2018թ. մայիսից: Նոր կառավարությունը հրաժարվել է «փոխվարչապետ-նախարար» մակարդակի համակարգից: Ինչպես քննարկվում էր մեկուկես տարի առաջ, առաջին փոխվարչապետ է նշանակվել նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը: Անտոն Սիլուանովը պահպանել է ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ նախարարությունը, ամենայն հավանականությամբ, կամրապնդի իր դիրքերը նոր կառավարությունում:

Համախառն ներքին արդյունքի աճի խնդիրը կառավարության նոր կազմով պետք է որ ավելի լավ լուծվի: Կառավարությունը դարձել է ավելի «տեխնոկրատ» և «երիտասարդ», նրա աշխատանքի վրա ավելի քիչ կազդի վերջին տարիներին կառավարության անդամների միջև փոխհարաբերությունների բեռը: Ակնհայտ է, թե ինչով է զբաղվելու Միշուստինի կառավարությունն առաջիկա ամիսներին. սոցիալական քաղաքականության հարցեր և թվայնացում: Սակայն ավելի արդյունավետ կառավարությունը ներդրողների համար դեռևս վստահության առիթ չէ, այդ վստահությունը համեմատաբար դանդաղ է առաջանում: Միխայիլ Միշուստինն արդեն հունվարի 21-ին է հայտարարել ներդրումային «կլիմայի» արագ փոփոխման անհրաժեշտության մասին: Դրա մաս կարող են դառնալ վերահսկողական գործունեության բարեփոխումն ու կապիտալի ներդրման պաշտպանությունը, սակայն բացի սրանից կքննարկվեն նաև այլ գաղափարներ, քանի որ կառավարությանն «արագ հաջողություններ» են պետք, առանց որոնց հնարավոր չէ լինել ավելի լավ կառավարություն, քան նախորդն էր:

Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը նշել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վերանշանակումն իրենց պաշտոններում խոսում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետևողականության և շարունակականության մասին, ըստ Tert.am-ի այս մասին Կորտունովն ասել է РИА Новости գործակալության հետ զրույցում: «Սա խոսում է այն մասին, որ այս հիմնական նախարարությունները գտնվում են նախագահի, ոչ թե վարչապետի տրամադրության տակ, ինչպես և միշտ եղել է: Հետևաբար, նախագահն, ընդհանուր առմամբ գոհ է ռուսական արտաքին-պաշտպանական քաղաքականությունից, նա կարիք չի զգում ինչ-որ կերպ այն փոխել և հասկանում է, որ այս փուլում նախարարների փոփոխությունն ավելի շատ լրացուցիչ դժվարություններ կառաջացնի, քան նոր խթան կհանդիսանա մեր արտաքին քաղաքական նախաձեռնությունների համար»,-նշել է փորձագետը:

«Ես կարծում եմ, որ սա ազդանշան է, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, որ երկրում ինչ փոփոխություններ էլ լինեն, ՌԴ արտաքին քաղաքականությունը շարունակում է հետևողական մնալ: Շատ կարևոր է այն, որ մեր արտաքին-պաշտպանական քաղաքականությունը նախագահական է, այսինքն` նա է պատասխանատվություն կրում արտաքին աշխարհում Ռուսաստանի այս կամ այն գործողությունների համար: Այդ շարունակականությունը, հետևողականությունը, ռուսական արտաքին քաղաքականության նախագահական բնույթը ևս մեկ անգամ հաստատվեց այս որոշմամբ»,-ընդգծել է Կորտունովը:

Իր հերթին, Քաղաքական փորձագետների ասոցիացիայի անդամ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքական տեսության ամբիոնի դոցենտ Կիրիլ Կոկտիշը նշել է, որ իրադարձությունների այսպիսի զարգացումը կանխատեսելի էր, որովհետև նախագահը ոչ մի պահանջ չունի Լավրովի և Շոյգուի ղեկավարած նախարարությունների նկատմամբ: «Պահանջները, որոնք ներկայացվում են կառավարությանը, մասնավորապես նախագահի խոսքում (Դաշնային խորհրդին ուղղված), ոչ մի կերպ չէին կարող վերաբերվել ոչ արտգործնախարարությանը, ոչ պաշտպանության նախարարությանը: Այստեղ ամեն ինչ սկզբից էլ պարզ էր: Նախագահի ամբողջ խոսքը ներքաղաքական խնդիրների մասին էր, և ոչ մի խոսք չհնչեց, որն ուղղված էր արտգործնախարարությանը կամ պաշտպանության նախարարությանը: Նշանակում է, որ հարցեր ու պահանջներ չկան: Կա երկաթյա հետևողականություն: Եթե արտաքին քաղաքականությունում ամեն ինչ լավ է, այդպես էլ կմնա: Սերգեյ Վիկտորովիչը ոչ միայն գտնվում է իր տեղում, այլ ներառվում է ռուսական պատմության լավագույն արտգործնախարարների ցանկում»,-ընդգծել է Կոկտիշը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1539 անգամ
Լրահոս
Եթե խաղաղություն լիներ, բալաներիս չէին տանի կոտորեն (video) «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում». Արմեն Հովասափյան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Ոսկանյան Վեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր (video) Իրենք «շուստրի» են, մենք` «իդիո՞տ» Մաշտոցի հիմնած եկեղեցին՝ ադրբեջանական զինապահեստ Թոշակառուների պատասխանը Փաշինյանին․ Հարցում (video) Մայր Աթոռում կատարվածը խուլիգանություն է. լրագրող Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը․ կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ Վեհարանի գրոհից մեկ օր առաջ ի՞նչ է տեղի ունեցել Կառավարության նիստում․ Արա Վարդանյան (video) Սրանք թշնամու գործակալներ են․ Հարցում (video) Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է արել Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Գառնիում բախվել են «Nissan March»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Նիկոլին ոչ մի տոկոս շանս չեն տվել․ Հրանտ Բագրատյան (video) Ազիզյանը տեղեկացնում է Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են (video) Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունը Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել Կարուշ Հովեյանը Ով հայտնվում է Նիկոլի ձեռքը, դառնում է փնթի թափթփված, անգամ կեղծիք տարածելուց. Ղազարյան Սա դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների մասին Փաշինյանի քաղաքականությունը հակապետական խուլիգանություն է, նա հրի ու սրի է մատնում ցանկացած արժեք ու համակարգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am