Գազի գնի հավերժական մահակը

«Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի պատասխանատու Միխայիլ Հարությունյանի փոխանցմամբ, չի բացառում, որ առաջիկայում գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։ «Սակագնի վերանայման հարցը ընկերությունում քննարկվում է», - «Ազատությանն» ասել է Հարությունյանը։

2019-ի ավարտին «Գազպրոմ»-ը պաշտոնական հայտարարություն արեց, թե 2020 թվականին Հայաստանի ու Վրաստանի սահմանին գազի սակագինը կմնա նույնը՝ հազար խորանարդ մետրի համար 165 ԱՄՆ դոլար։ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչը պարզաբանում է, որ դա վերաբերում է միայն սահմանին, և ոչ թե սպառողներին։
Սահմանին գազը թանկացել էր 2019-ի հունվարի 1-ից, երբ ուժը կորցրեց 2013-ին կնքված սակագնի երկարամյա համաձայնագիրը. այդ տարիների ընթացքում հայկական կողմը 1000 խորանարդ մետրի համար վճարում էր 150 դոլար։ 2019-ին սպառողների համար գազի սակագնի բարձրացման մասին խոսակցությունները շատ էին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիները թանկացումը չեն զգա՝ սակագինը սպառողների համար կմնա նույնը:

Ողջ տարվա ընթացքում սահմանին սակագինը սպառողների համար մնաց նույնը, ինչպես պարզաբանեցին Հայաստանի իշխանությունները՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին: Այժմ հայաստանյան սպառողները մեկ խորանարդ մետրի համար վճարում են 139 դրամ՝ մոտ 290 դոլար հազար խորանարդ մետրի համար, ինչը 125 դոլարով ավելի է, քան գնվում է սահմանին։

Նոյեմբերին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են, որ գազի սակագինն այնպիսին պետք է լինի, որ չկոտրի հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան։

ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ այժմ քննարկում են երկարաժամկետ սակագին սահմանելու հարցը. - «Պայմանավորվածությունները բանավոր կային, հիմա էլ շարունակվում են դեռևս քննարկումները երկարաժամկետ գնագոյացման... Եվ այդ ամեն ինչը ամեն դեպքում ամփոփվելու է հայտի տեսքով»։ Բաղրամյանը չի հստակեցրել, թե «Գազպրոմ Արմենիա»-ն սակագների վերանայման հայտը, երբ կներկայացնի, ասաց, որ դեռ բանակցային փուլ կա. - «Ըստ օրենքի, ամեն օր էլ կարող են ներկայացնել, քանի որ վեց ամիսը սահմանումից հետո անցել է։ Բայց այս պահին դեռևս բանակցային փուլ կա։ Չեմ կարող ասել, թե երբ կներկայացնեն։ Ինչքան կլինի՝ դեռևս հնարավոր չէ ասել»։
Եթե գազի սակագինը բարձրանա կբարձրանա 10-15 դրամով սա էական ազդեցություն կթողնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա, քանի որ մեր էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30 տոկոսը արտադրվում է գազի միջոցով։ Այսինքն, սրա արդյունքում՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումը իր անմիջական ազդեցությունը կթողնի Հայաստանում արտադրված բոլոր ապրանքների և ծառայությունների ինքնարժեքների վրա:
Այսպես, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը՝ տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից. «Չի բացառվում, որ ընկերությունը դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին համապատասխան հայտով»:
Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չէր բացառել այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար:
Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ-ի դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,- նշել էր Գարեգին Բաղրամյանը:
Այսինքն, ստացվում է, որ գազի գինը բարձրացել էր Հայաստանի սահմանին, սակայն երկրի ներսում չէր բարձրացել, որովհետև «Գազպրոմ Արմենիան» իր հաշվին իրականացնում էր այդ փոխհատուցումը: Բայց սա երկար տևել չի կարող: Եվ չի բացառվում, որ իշխանությունը, որը վստահ հայտարարում էր, թե գազի գինը մնում է անփոփոխ, ստիպված լինի հասարակությանը ներկայացնել պատճառաբանություններ, թե ինչու պետք է այդ գինը փոփոխվի:
Ի դեպ, երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտարարել է, որ գազի սակագնի բարձրացման հետ կապված որևէ զարգացում չենք կանխատեսել. «Որևէ նոր բան այս պահին այդ առումով չկա։ Եթե ինչ-որ փուլում լինի, իհարկե, հասարակությունը տեղյակ կլինի ու կառավարությունը կտեղեկացնի, բայց այս պահի դրությամբ նման բան չկա» ։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է «Գազպրոմ Արմենիան» քննարկում սակագնի վերանայման հարցը, Մակունցն ասել է. «Ես հայտ ներկայացնելու հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, բայց ևս մեկ անգամ պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ այս պահին նման հարց չկա»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1365 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am