Նորից սրվեց, նոր սպառնալիք. Իրանը մերժեց Թրամփին

Թեհրանը մերժեց Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ ամերիկյան կառավարության կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը:

«Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին հայտարարությունների ֆոնին Թրամփի առաջարկը վստահություն չի ներշնչում», - ըստ իրանական պետական աղբյուրների, ասել է դիվանագետը, հավելելով, որ Վաշինգտոնն է «նախաձեռնել Իրանի հետ թշնամանքի և լարվածության նոր ալիքը»՝ սպանելով իրանցի գեներալին, հաղորդում է «Ազատությունը»:

Սա պաշտոնական Թեհրանի առաջին արձագանքն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Նախօրեին ուշ երեկոյան Սպիտակ տան ղեկավարը հատուկ ելույթ է ունեցել՝ հստակեցնելով Վաշինգտոնը դիրքորոշումը Իրանի հարցով: Թրամփի այդ ուղերձը փորձագետները գնահատում են որպես նահանջ կամ Իրանի հետ երկխոսելու ևս մեկ հնարավորություն:

ԱՄՆ նախագահի ելույթը, հիշեցնենք, հաջորդել է Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերի, ինչպես նաև մի շարք այլ ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածներին:

Ինչպես նշել էր Դոնալդ Թրամփը՝ Թեհրանի արձակած տասնյակ հրթիռների հարվածներից ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան, վնասներն էլ նվազագույն են: «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել», - նշում էր նա։

Ելույթ ունենալով Վաշինգտոնի և Թեհրանի միջև աննախադեպ լարվածության հարցով, որը վերջին օրերին վերածվել էր Իրաքում ռազմական առճակատման, Թրամփն, այդուհանդերձ, Իրանի իշխանությունների հետ համագործակցության առաջարկ հնչեցրեց, շեշտելով, սակայն, որ մինչ այդ Թեհրանը պետք է փոխի իր վարքագիծը, հրաժարվի միջուկային հավակնություններից: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ամերիկյան կառավարությունը նոր՝ ավելի ցավոտ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում, ինչպես ԱՄՆ նախագահն է բնորոշել՝ «միջազգային ահաբեկչությունը հովանավորող Իրանի նկատմամբ, որը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար»: «Մենք դա երբեք թույլ չենք տա։ Քանի դեռ ես Միացյալ Նահանգների ղեկավարն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», - հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Անցյալ շաբաթ մենք անցանք վճռորոշ գործողությունների, որպեսզի թույլ չտանք ահաբեկիչներին հետագայում ևս վտանգել ամերիկացիների կյանքը: Իմ հրամանով ամերիկացի զինվորականները ոչնչացրին Քասեմ Սուլեյմանիին՝ աշխարհի ամենամեծ ահաբեկիչներից մեկին, ով անձամբ պատասխանատու է ամենասարսափելի հանցագործությունների համար», - ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ հենց իրանցի գեներալ Սուլեյմանին էր կազմակերպել Բաղդադում Ամերիկայի դեսպանատան դեմ դաժան հարձակումը և շարունակում էր նորանոր հարձակումներ ծրագրել: «Բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և՛ ամերիկացիների, և՛ իրանցիների արյան մեջ», - հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում։ Դիմելով Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին, որոնք, ի տարբերություն Վաշինգտոնի, շարունակում են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքին, Թրամփը հորդորել է ընդունել նոր իրողություններն ու վերանայել իրենց դիրքորոշումը Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի հարցում: «Մենք պետք է աշխատենք, որպեսզի հասնենք Իրանի հետ այնպիսի մի համաձայնագրի, որն աշխարհը կդարձնի ավելի անվտանգ», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը և հատուկ շեշտել՝ այդ համաձայնագիրը պետք է նաև Իրանին հնարավորություն տա բարգավաճելու և զարգացնելու իր ներուժը. - «Իրանը կարող է լինել հրաշալի երկիր, սակայն Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն չի լինի, քանի դեռ Իրանին թույլատրվում է հրահրել բռնություններ, ահաբեկչություն, պատերազմ»։

Այդքանով հանդերձ, Դոնալդ Թրամփը հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության։ «Դիմում եմ Իրանի ժողովրդին՝ մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ունենաք հրաշալի ապագա, որին դուք արժանի եք՝ բարեկեցիկ, աշխարհի ազգերի հետ խաղաղ գոյակցելով», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ նկատենք, որ Միացյալ Նահանգների նախագահի՝ Մերձավոր Արևելքում լարվածությունն ակնհայտորեն թուլացնող ուղերձից հետո միջազգային շուկաներում նավթի գնանկում է արձանագրվել: Մասնավորապես, Նյու Յորքի բորսայում «Տեքսասյան թեթև նավթատեսակ» անվամբ հումքի մեկ բարելի գինը 3 դոլար 9 սենթով է նվազել և հասել 59 դոլար 61 սենթի, «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելի գինը 2 դոլար 83 սենթով է նվազել և հասել 65 դոլար 44 սենթի:

Թե ինչպիսին կլինի Վաշինգտոնի արձագանքը՝ Թեհրանի մերժումից հետո, կարելի է կանխատեսել: Թրամփը, կարծես, արդեն իրեն ապահովագրել է. ցույց է տալիս, որ ցանկանում է խաղաղություն, բանակցություն Իրանի հետ՝ բայց ամերիկյան պատժամիջոցների հետ միասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6246 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am