Ինչպե՞ս են ծախսելու Ամանորի միլիոնները

««Իրավունք» թերթը պաշտոնական գրությամբ դեռևս նախորդ շաբաթ դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով տրամադ­րել ամանորյա ծախսերի ման­րամասն նախահաշիվը: Եվ ահա երեկ ստացել ենք մեր հարցման գրավոր պատասխանը.

Ամանորյա տոներին նվիր­ված մշակութային միջոցառումնե­րի համար նախատեսվող ծախսեր.

Գեղարվեստական մասի ապահո­վում՝ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ- 137.868.720 ՀՀ դրամ:

Ձայնային, լուսային, լեդ էկրանների վար­ձակալություն և սպասարկում՝ «Լայթ Դի­զայն» ՍՊԸ- 37.368.421 ՀՀ դրամ:

ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում՝ «ՀԱԷԿ- ի շինարարություն» ՓԲԸ- 44.000.000 ՀՀ դրամ:

Ձևավորման աշխատանքներ, դեկորա­ցիաների պատրաստում՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ- 66.702.300 ՀՀ դրամ:

Կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ- 39.857.700 ՀՀ դրամ:

Վարչական շրջանների աշխատակազմերը ամանորյա տոների ձևավորման և մշակութային միջոցառումների համար ծախ­սելու են.

Աջափնյակ՝ 6.634.000 ՀՀ դրամ

Ավան՝ 5.000.000 ՀՀ դրամ

Արաբկիր՝ 10.470.000 ՀՀ դրամ

Դավթաշեն՝ 2.180.000 ՀՀ դրամ

Էրեբունի՝ 8.990.000 ՀՀ դրամ

Կենտրոն՝ 3.287.000 ՀՀ դրամ

Մալաթիա-Սեբաստիա՝ 9.580.000 ՀՀ դրամ

Նոր Նորք՝ 6.980.000 ՀՀ դրամ

Նորք-Մարաշ' 1.366.000 ՀՀ դրամ

Նուբարաշեն՝ 2.277.000 ՀՀ դրամ

Շենգավիթ՝ 8.648.000 ՀՀ դրամ

Քանաքեռ-Զեյթուն՝ 1.500.000 ՀՀ դրամ:

Մեր հարցը մի փոքր այլ էր: Այսինքն՝ օրի­նակ՝ ի՞նչ է նշանակում «ժամանակավոր վերգետնյա անցումը», ինչո՞ւ է դրա վրա նման հսկայական գումար ծախսվում:

Կամ, ի՞նչ կոնկրետ «բացվածք» ունի «Ձևավորման աշխատանքներ, դեկորացիաների պատրաստում» ասվածը, որ դրա վրա ծախսվում է մի գումար, որը «նախորդ հան­ցավոր ռեժիմի» ժամանակներում ամանորյա ընդհանուր ծախսերի կեսն է: Ավելին՝ նկատե­լիորեն թանկ է, քան բոլոր համայնքների ծախսերը միասին վերցրած: Կամ այդ ի՞նչ կրպակներ են դնելու, որ Փաշինյանի ասած բրդուճնե՞րը ծախեն: Մի խոսքով՝ դեռ հու­սանք, որ քաղաքապետարանն այս ընդհան­րական, քիչ բան ասող թվերի փոխարեն իրական դետալացված նախահաշիվը կտրամադրի, որը հնարավորություն կտա հասկանալ՝ որքանո՞վ են արդարացված ամանորյա ահռելի ծախսերը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 389 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am