Փաշինյանի արցախյան օրակարգը

Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը ոչ թե պատասխանատվություն և պարտականություն է, այլ վայելքներ ու լիազորություններ։ Նա կուզենար Արցախի հարցն ընդհանրապես չլիներ, որպեսզի ինքն առավոտից–երեկո հագենար իշխանությամբ։ Բայց դե մի բան է ցանկությունը, մեկ այլ բան իրականությունը և Նիկոլը ստիպված է զբաղվել հակամարտությամբ։

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրն Արցախի հարցում պատասխանատվությունից և որոշում կայացնելուց խուսափելն է։

Վարչապետ դառնալուն պես նա հայտարարեց, որ չի ներկայացնում արցախահայությանը և պաշտոնական Ստեփանակերտը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանի ու միջնորդների ռեակցիան չուշացավ։ Փաշինյանին հասկացրեցին, որ բանակցային ֆոմատի փոփոխությունը բացառվում է և ինքը պետք է բանակցի։ Ու թեև «ժողովրդի» վարչապետը ժողովրդից թաքցնում էր բանակցությունների փաստը, բայց գործընթաց կար։

Փաշինյանին չհաջողվեց Ստեփանակերտին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, բայց փոխարենը շրջանառության մեջ մտավ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեման։ Բացի այդ՝ բանակցային սեղանի շուրջ թուլացավ պաշտոնական Երևանի դիրքերը, քանզի Փաշինյանը որևէ տեսակետ չհայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ և որևէ նախաձեռնություն չցուցաբերեց՝ դատարկ «խաղաղասիրական» քայլերն ու հայտարարությունները չհաշված։

Պատասխանատվությունից խուսափելու շրջանակներում էր նաև Հայաստանում հակամարտության հարցով հանրաքվե անցկացնելու վտանգավոր գաղափարը։

Այս ամենին զուգահեռ եղավ նաև պոպուլիզմի դրսևորում։ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությամբ Փաշինյանը փաստացի տապալեց բանակցային գործընթացն ու հակասեց ինքն իրեն, ըստ որի՝ Արցախն առանձին սուբյկետ է և պետք է բանակցային սեղանի շուրջ հայտնվի։

Մինչև այդ եղել էին նրա դավադիր հայտարարություններն այն մասին, որ Արցախում կան ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել ու տարածքներ հանձնել, որպեսզի մեղադրեն ՀՀ կառավարությանը։ Փաշինյանի այս վարքագիծը բազմաթիվ հնարավորություններ էր տալիս Ադրբեջանին՝ ապակառուցողականության մեջ մեղադրել Հայաստանին ու դիմել ռազմական գործողության։

Սեփական «ռազմահայրենասիրական» հայտարարությունները հետ պտտեցնելու համար Փաշինյանը առաջ քաշեց «Հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդին» բանաձևը ու հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը թող որոշեն համանախագահները։

Ադրբեջանն արդեն նշել է, թե երբ իրեն բավարարված կզգա։ Բրատիսլավայում արտգործնախարարների հանդիպումից առաջ Բաքուն շրջանառության մեջ դրեց մի փաստաթուղթ, որը 1998–ին մերժված «փուլային» տարբերակն էր։ Սրա երևանյան պատասխանն այն էր, որ Արցախի ու Հայաստանի տեսակետները նույնական են։ Այսինքն՝ կրկին պատասխանատվությունից խուսափելու տարբերակ է փնտրվում։ Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է Արցախում խամաճիկային իշխանություն ձևավորել, որպեսզի հետագայում նրանց հետևում թաքնվելու հնարավորություն ստանա։ Իսկ մինչև այդ «պողոսներին» կզբաղեցնեն Բրեգովիչով։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հ․Գ․։ Նիկոլին շատերը մեղադրում են «Ղարաբաղի ծախելու» ծրագիր ունենալու մեջ։ Դա, անշու՛շտ, այդպես չէ։

Հայաստանի ոչ մի իշխանություն Ղարաբաղը ծախելու նպատակ ու կորողություն չի ունեցել, չունի և չի ունենալու։ Այլ հարց է, որ իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը կարող է հանգեցնել «Ղարաբաղը ծախելուն»։

Տեր–Պետրոսյանը չէր հավատում առանց Ղարաբաղում զիջումների գնալու Հայաստանը պահելու տարբերակին և դրա համար էլ առաջ էր քաշել փուլային զիջումների ծրագիրը, որը գործնականում կապիտուլյացիա էր նշանակում։

Նիկոլը լևոնական արեալից է, բայց քանի որ պոպուլիստ է ու 1–ին նախագահի պես դոկտրինյոր չէ, ուստի չի ուզում որևէ պատասխանատվություն վերցնել։ Ինքը կկողմնորոշվի ըստ իրավիճակի, բայց եթե այսպես շարունակի ու ամբողջությամբ ձախողի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ապա ի վերջո կդառնա «ծախող» ու կկրկնի իր քաղաքական «հոր»՝ Տեր–Պետրոսյանի ճակատագիրը։

Չի բացառվում, որ նախաձեռնությունից ու պատասխանատվությունից խուսափելու արդյունքում ստանանք նոր պատերազմ։ Եթե Նիկոլին թվում է, թե ինքը դրա համար ևս պատասխանատվություն չի կրի, ապա չարաչար սխալվում է։ Եթե պատերազմ եղավ, ապա դրա հիմնական պատասխանատուն Փաշինյանն է լինելու։

դիտվել է 711 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am