Ռուսական հայացք՝ հայերին ու ադրբեջանցիներին «բարիշացնելու» ծրագրին

Նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ 2001թ. հետո հայ և ադրբեջանցի լրագրողների առաջին փոխադարձ այցը Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Այցը կազմակերպվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև 2019թ. հունվարին Փարիզում ձեռք բերված՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակում: «Կոմերսանտի» թղթակից Մարինա Կովալենկոն Երևանում ծանոթացել է ծրագրի իրականացման ընթացքին:

Նյութը թարգմանաբար ներկայացրել է aravot.am-ը: Հայաստանում Ադրբեջանի դրոշը կարելի է տեսնել միայն մեկ վայրում՝ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում: «Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք,- ասել են գործարան այցելած ռուս լրագրողներին,- ուստի դրոշը միայն այստեղ է»: Այն տեղադրել են 2001թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի առթիվ, երբ գործարանում տեղադրվել էր, այսպես կոչված, խաղաղության տակառը, որտեղ պահվում է 1994թ. հնեցման սպիրտ. հենց այդ տարում է ստորագրվել հրադադարը երկու կողմերի միջև: Համարվում է, որ տակառը կբացեն հակամարտության կարգավորումից հետո, և այդ ժամանակ երկու կողմերի ներկայացուցիչները կկարողանան կոնյակով լի գավաթ բարձրացնել՝ խմելու երկու ժողովուրդների բարեկամության կենացը, գրում է թերթը:

Ահա, ռուս լրագրողի մեկնաբանությամբ՝ այդ ուղղությամբ փոքրիկ քայլ դարձավ հերթական միջոցառումը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակում: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ լրագրողների փոխանակման ծրագիր իրականացվել է նաև նախկինում, բայց գործել է մինչև 2001թ.-ը: «Դրանից հետո լրագրողները բազմիցս հանդիպել են Թբիլիսիում, Կիևում, տարբեր վայրերում, այսինքն` նրանք տեսնվել են, բայց միմյանց մոտ չեն եկել»,- ասել է նա:

Պարբերականը հայտնում է, որ այցը ողջունել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Twitter-ի իր էջում. «Նման միջոցառումները, ինչպիսին էր այս փոխանակումը, բնակչությանը նախապատրաստում են խաղաղության և թուլացնում լարվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ: «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակում որոշակի քայլեր ձեռնարկելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը: Ըստ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների՝ հենց այդ ծրագիրն էլ թույլ տվեց կողմերին այս տարի որոշակի առաջընթաց գրանցել մարդասիրական ուղղությամբ:

Խոսքն առաջին հերթին գերիների փոխանակման մասին է: Այսպես, հուլիսին Կարմիր Խաչի միջնորդությամբ հայրենիք վերադարձան Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովը: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերին նշել է, որ Բաքուն նաև հանդես է եկել սպանության համար Հայաստանում դատապարտված Ադրբեջանի երկու քաղաքացիներին երկու հայ զինվորականների հետ փոխանակելու առաջարկով: Չնայած այդ փոխանակումն այդպես էլ տեղի չունեցավ, այդ ուղղությամբ նկատվում է հռետորաբանության որոշակի թուլացում. եթե դեռ մեկ տարի առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ փոխանակումն «իմաստ չունի», քանի որ համարժեք չէ, ապա սեպտեմբերին արդեն Տոնոյանը նշեց, որ դա «չի բացառում», գրում է թերթը:

Մեռյալ կետից շարժվել է նաև գերիների և նրանց հարազատների տեսակցության հարցը. Երևանում այժմ դրան դեմ չեն արտահայտվում: Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Կոմերսանտի» հետ զրույցում հաստատել է, որ կողմ է այդպիսի դիրքորոշմանը, սակայն, իր խոսքով, պայմանավորվածության այդ դրույթի իրագործումն արգելակում է Բաքուն: «Որքան ես գիտեմ, ցանկություն չի եղել Ադրբեջանի կողմից: Եթե այդպիսի ցանկություն լինի, կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է նա: Մայիլյանը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի իրագործման հետ է կապում նաև շփման գծում փոխհրաձգության նվազումը: «Վերջին 12-14 ամիսների ընթացքում իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Իհարկե, եղել են խախտման առանձին դեպքեր: Բայց, ընդհանուր առմամբ, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, իրավիճակը կայուն է: Այս տարվա ամռանը պայմանավորվածություն ձեռք բերվեց չխանգարել գյուղացիներին բերքահավաքի ժամանակ: Այն պահպանվել է»:

Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում շատ բան է փոխվել: «ՀՀ բնակիչները ոգեշնչված վստահում են իրենց առաջնորդին և գնում են նրա հետևից,- ասել է նա:- Եթե Նիկոլ Վովաևիչը վաղը դուրս գա ուղիղ եթեր և ասի. «Ժողովու՛րդ, այսօր գնում ենք Բաստիլը գրավելու», բոլորը դուրս կգան իրենց տներից ու կգնան»: Խոսելով «խաղաղության նախապատրաստման» ծրագրի շրջանակում առաջընթացի մասին՝ նա հայտնել է, որ այն իրագործելու նույնպիսի պատրաստակամություն չի տեսնում Ադրբեջանի կողմից, քանի որ «հռետորաբանությունը միայն ռազմական է»: Եվ հավելել է. «Մենք պատրաստ ենք երկխոսության: Ինչպես և ասվել է, լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»:

Ռուսական մամուլն, այսպիսով, ուշադրության է արժանացրել հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցը: Նշանակում է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մակարդակով՝ կա հույս, որ ժողովուրդներին հնարավոր է նախապատրաստել խաղաղության:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 884 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am