Պապի լռությունն ու նվստացածների վերջին հույսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, ասել էր, որ չի պատրաստվում հեռանալ, քանի դեռ ունի ժողովրդի վստահությունը, ինչպես երբեւէ չեն ունեցել ՀՀ ղեկավարները. «Չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էդպիսի իշխանություն ու էդպիսի իրավիճակ չի լինելու», – նշել էր նա: 1996–ի թեման փաշինյանը շոշափել էր նաեւ Վազգեն Մանուկյանի հետ ամիսներ առաջ ունեցած հանդիպման ժամանակ, երբ վերջինիս համարել էր ընտրակեղծիքների զոհ, սակայն ի տարբերություն այդ հանդիպման, նա այսօր բացահայտ չարիք է համարում իր հոգեւոր հորը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Իհարկե, այս հայտարարությունը բազում հարցեր է առաջ բերում՝ սկսած նրանից՝ ինչու Փաշինյանը չի լծվում նաեւ այդ ժամանակվա կեղծիքների բացահայտմանը, վերջացրած այն բանով՝ եթե Տեր-Պետրոսյանը չարիք էր, ապա ինչ էր անում Փաշինյանը 2008-ին կանգնելով նրա կողիքն եւ վարելով հանրահավաքները: Սա, անշուշտ, քննարկման այլ նյութ է, այդուհանդերձ առավել ուշագրավ է ՀԱԿ-ի լռությունը: Երկու օր է Փաշինյանն անարգել է իրենց լիդերին, իսկ ՀԱԿ-ականներն ասես ընդհատակ են անցել, կամ էլ որպես Փաշինյանին պատասխան տարածում են ֆեյսբուքյան օգտատեր ոմն Հարութ Ուլոյանի գրառումը, իսկ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»: Բայց այստեղ այլ հարց էլ կա:
Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում է ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008 թվականի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում է 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում է Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել է: Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում է՝ դա իր խնդիրն է: Կարդացեք նաև Հովիկ Աղազարյանը պատմում է, թե ինչպես է 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը «չարիք» եղել ու կեղծել ընտրությունները. «Ես այդ դեպքերի անմիջական մասնակիցներից եմ» Միլանյան հանդիպման դասերը Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ 2007-2008 նախընտրական շրջանում 1996-ի թեմայի ամենժամյա պրոպագանդան չխանգարեց ժողովրդին անելու իր ընտրությունը, իսկ Փաշինյանն էլ 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում: Եթե «չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում: Փաշինյանը, փաստորեն, հայտնվել է նախկին ռեժիմի կողմից տարվող պրոպագանդայի նույն գծում»:

Ինչ է ստացվում, ՀԱԿ անդամները ըստ էության ասելիք չունեն, այլապես ՀԱԿ ծանր հրետանին գործի կանցներ ու անարգանքի սյունին կգամեր առաջին նախագահի հասցեին <<վայրահաչոցներին>>, ինչպես որ բնորոշ է այս շրջանակներին: Եթե դա չեն անում, կնշանակի կամ համաձայն են Փաշինյանի գնահատականի հետ, որ 96-ի ընտրությունները կեղծվել են ու Տեր-Պետրոսյանն, իսկապես, չարիք է, կամ էլ թաքնվում են այլոց ետեւում ու ցույց տալիս, որ իրենք պատրաստ են նման նվաստացած պայմաններում անգամ երկրպագել Նիկոլ Փաշինյանին: Քանի որ սա նրանց վերջին շանսն ու հույսն է, եւ միայն Փաշինյանի ողորմածության շնորհիվ կարող են հույս փայփայել, որ մի օր էլ իրենք տեղ կգտնեն իշխանության արեւի տալ, ինչպես ՀԱԿ անդամներից շատերը:

Անի Սահակյան

դիտվել է 1002 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am