Անահիտ Բախշյանը հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագծի մասին

«Հայկական ժանակ» թերթում քիչ առաջ կարդացի հարգելի տիկին Անափիոսյանի հարցազրույցը՝ «Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ»։

Մասնակցել եմ այս նախագծի թեմատիկ քննարկումներից երկուսին՝ մարդու իրավունքներ և կրթության ներառականություն թեմաներով։ Այդ քննարկումների ժամանակ եղել են բազմաթիվ առաջարկներ և վերջնական փաստաթուղթը դեռ չի հրապարակվել, որպեսզի իմանանք, թե առաջարկներից որոնք և որքանով են ընդունվել։ Այնուամենայնիվ, տիկին Անափիոսյանը վստահեցնում է, որ այս նախագծով նախատեսվում է կրճատել երեխաների ծանրաբեռնվածությունը, տնային աշխատանքների ծավալը, երեխաներին ավելի գործնական կիրառությունների հմտություններ տալ, որը շատ լավ նպատակ է։ Սակայն երբ համեմատում եմ այսօրվա գործող Պետական չափորոշչով հանրակրթական հիմնական ծրագրերի հենքային ուսումնական պլանն ու նոր նախագծով սահմանվածը, ապա տեսնում ենք, որ նախագծում ավելացել են ժամերը։ Գործող Չափորոշիչներում տարրականի համար սահմանված է՝

1)տարրական` 3204 ժամ, 2) հիմնական (միջին դպրոց)` 5576 ժամ, 3) միջնակարգ (ավագ դպրոց)` 3468 ժամ, իսկ նոր նախագծով՝ 1) տարրական` 3346 ժամ (+122ժամ), 2) հիմնական (միջին դպրոց)` 5678 ժամ(+102 ժամ), 3) միջնակարգ (ավագ դպրոց)` 3570 ժամ(+102 ժամ)։ Հարց է ծագում, ինչպե՞ս կարող են ուսումնական պլանով ժամերն ավելանալ, բայց երեխաների ծանրաբեռնվածությունը նվազել։ Գուցե այս ավելացված ժամերը նախատեսվում են դպրոցական բաղադրիչի շրջանակում երաշխավորված առարկաների, խմբակների և ուսումնական նախագծերի համա՞ր, որովհետև ըստ տիկին Անափիոսյանի, «մեծացնել դպրոցական բաղադրիչը, տալ դպրոցին հնարավորություն, որ ինքն ընտրի, թե ինչ առարկա է ուզում դասավանդվի, մենք ուսումնական պլանի մաս ենք դարձնում խմբակները, որ յուրաքանչյուր աշակերտ առնվազն մեկ խմբակում ընդգրկվելու հնարավորություն ունենա»։ Այդ դեպքում արդյո՞ք արվել է համապատասխան հաշվարկ, թե նախագծով ավելացված ժամերը յուրաքանչյուր աշակերտի համար, իր նախասիրությունից ելնելով, տարեկան քանի՞ երաշխավորված առարկայի, խմբակի կամ ուսումնական նախագծի մասնակցություն կարող է ապահովել, չէ՞ որ սա ենթադրում է նաև անհատական ուսումնական պլան։ Այս նախագծով պահուստային ժամաքանակ չի նախատեսվում, իսկ գործող փաստաթղթում առկա է պահուստային ժամաքանակ՝ տարրականում 390-1040 ժամ, միջինում՝ 1100-1950 ժամ, ավագում՝ 1360-2380 ժամ։ Հենքային ուսումնական պլանով նախատեսված պահուստային ժամաքանակը բաշխվում է հանրակրթական ծրագրի ուսումնական պլանով (պետական հանրակրթական ծրագրերի դեպքում` օրինակելի ուսումնական պլանով) սահմանված առարկաների միջև կամ թողնվում է ուսումնական հաստատության տնօրինմանը` սահմանելով դրա տնօրինման կարգը:

Ուզում եմ անդրադառնալ նաև տարրական, միջին և ավագ դպրոցների շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին, որոնք կարդալիս սիրտդ հպարտությամբ է լցվում։ Այդպիսի զգացում եմ ունեցել նաև գործող Պետական չափորոշիչը կարդալիս։ Օրինակ, գործող փաստաթղթում միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետք է․
լիարժեք տիրապետի գրական հայերենին՝ ա. խոսի և գրի գրագետ, սեփական մտքերն ու տեսակետներն արտահայտի հակիրճ և դիպուկ, զերծ զանազան ավելորդաբանություններից։ Իրականության մեջ ակնհայտ է, թո որքանով են մեր շրջանավարտները լիարժեք տիրապետում մայրենիին, իսկ եթե լիարժեք տիրապետում են, ապա ինչո՞ւ են որոշ մասնագիտական բուհերում պահանջում պարտադիր դարձնել մայրենիի ուսուցումը։

Նորում այս նախադասությունը փոխարինված է․ Ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր խոսք այն դեպքում, երբ գործող չափորոշչում առանձին տողով նշված էր Հայոց լեզու և գրականություն ու հատկացված էր 2000 ժամ, իսկ նորով կա մեկ տող՝ «Հայագիտություն» 2746 ժամով ու այն 5-6-րդ դասարաններում ներառում է «հայոց պատմություն, մշակույթ, լեզուն գրականությունը, Հայ եկեղեցու պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը՝ ինտեգրված առարկայով, իսկ 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով»։ Այսինքն, հայոց լեզվին ու գրականությանը հատկացվող ժամերն այս նախագծով առանձին չեն երևում, իսկ շրջանավարտին ներկայացվող չափորոշչի պահանջը․ «Ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր խոսք», արդյո՞ք նախատեսվող ժամերով հնարավոր է լինելու։ Ընդհանրապես, շրջանավարտների համար շատ բարձր նշաձող է սահմանել Չափորոշչի նոր նախագիծը, որը իրականություն դարձնելու համար այնքա՜ն բարեփոխումներ պիտի արվեն։ Չեմ ցանկանա դրանք չիրականացնելու դեպքում նորից մեղավորներ փնտրենք, եկեք առայժմ մի քիչ այդ նշաձողն իջեցնենք, այս մասին արդեն ասել եմ քննարկումների ժամանակ։ Նաև նկատենք, որ, ըստ այս նախագծի, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան 7-12-րդ դասարաններում պետք է դասավանդվի առանձին առարկայով։ Հետևաբար, ընդհանուր առմամբ համամիտ լինելով հոկտեմբերի 30-ին «Հայկական ժամանակ» -ում տիկին Անափիոսյանի արտահայտած մտքի հետ ․ « Եթե նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա դա չպետք է լինի մեկ առարկայի խնդիր, այլ բոլոր առարկաների խնդիրը պետք է լինի: Այսինքն՝ հստակ մենք փորձում ենք նպատակից գալով տեսնել, թե որտեղ է ավելի նպատակահարմար» , այնուամենայնիվ հիշեցնեմ, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշչում գրված է․ «Հայ Առաքելական եկեղեցու պատմության ուսումնասիրության անհրաժեշտությունը հանրակրթական դպրոցում պայմանավորված է աճող սերնդի սոցիալ-հումանիտար կրթությունը լրացնելու, նոր սոցիոմշակութային պայմաններում աշխարհիկ դպրոցում դաստիարակչական գործառույթների զարգացման մանկավարժական պահանջներով, ինչպես նաև կրթական համակարգում ուսուցման հոգևոր-բարոյական հիմքերը վերականգնելու ձգտումներով։» Կարծում եմ ԿԳՍՄ փոխնախարարի և այս նախադասությամբ արտահայտած մտքերը հրաշալիորեն լրացնում են միմյանց։

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

14․11․2019թ․

դիտվել է 674 անգամ
Լրահոս
Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am