Առաջին դասարանցիներին առցանց հերթագրման գործընթացը չի լուծելու «լավ» ու «վատ» դպրոցների խնդիրը

«Ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարի 2017թ․ հրամանը չի կիրառվում»,- տարածած հաղորդագրությունում հարցադրում է անում կրթության փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը:

«Առաջին դասարանցիներին առցանց հերթագրման գործընթացն ուղեկցվեց ծնողների կողմից բազմաթիվ բողոքներով, բայց տեխնիկական լուծումներ պահանջող բողոքներին չէ, որ ուզում եմ անդրադառնալ, դրանք շտկվող են, այլ օրերս ԿԳՆ-ի կողմից տարածված հետևյալ հայտարարությանը, որն այլ խնդիր է վեր հանելու․ «Հարգելի՛ տնօրեններ, հայտնում ենք, որ Կրթության և Գիտության նախարարությունը ստուգելու է հայտերի հաստատման գործընթացը: Բոլոր այն դեպքերում, երբ կհայտնաբերվի, որ դպրոցն առանց անհրաժեշտ փաստաթղթերի հաստատել է հայտը, այն կչեղարկվի։ Այս հայտարարությունն ինձ հուշում է, որ խոսքը կարող է վերաբերել տվյալ դպրոցի հայտի մեջ ներառվող առաջին դասարանցիների սահմանային թվին, որը սահմանվում է դպրոցի լիցենզիայով։ Բացառված չէ, որ տնօրենը շատ աշակերտ ունենալու նպատակով նույնիսկ լիցենզիայով սահմանված թիվը հավելագրի, այնպես որ, շատ հետաքրքիր կլինի, եթե իսկապես այդ հայտերը ստուգվեն։ Ինչո՞ւ եմ շեշտում այս երևույթը, որովհետև լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից բխող ՀՀ կառավարության 2009 թվականիհուլիսի 9-ին ընդունված N 808-Ն որոշման հիման վրա դպրոցների տնօրենները պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնց մեջ պետք է նշված լինի նաև սովորողների համար համակազմի նախատեսվող սահմանային թիվը (համակազմի նախատեսվող սահմանային թիվը հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների չափաքանակները)։ Չնայած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում չի նշվում, թե ըստ ո՞ր նորմատիվների պահանջի է տնօրենը ներկայացնելու հաշվարկը։ Հիշեցնեմ, որ մի կողմից դասասենյակների պահանջվող մակերեսի չափի մասին այս պահին գործում է ՀՀ առողջապահության նախարարի 28․03․2017թ․ հրամանով հաստատված սանիտարական նորմերը, ըստ որի դասասենյակը յուրաքանչյուր աշակերտի համար պետք է ապահովի 2 ք․մ․, մյուս կողմից՝ Հանրակրթական հիմնական կանոնադրությամբ սահմանված է աշակերտների 35 առավելագույն թիվ։ Ստացվում է, որ 35 հոգանոց դասասենյակը պետք է ունենա 70 ք․մ․ մակերես, սակայն խորհրդային տարիներին կառուցված դպրոցական շենքերում պարզապես գոյություն չունեն նման մակերեսով դասասենյակներ, որովհետև, ըստ այդ ժամանակվա կանոնադրության, դասարանում աշակերտների թիվն առավելագույնը 25-ն էր և համապատասխանաբար ամենամեծ դասասենյակներն ունեն 50ք․մ․մակերես։ Սա նշանակում է, որ աշակերտների մեծ խտություն ունեցող դպրոցի տնօրենը, օբյեկտիվորեն շրջանցում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը։

Որպես օրինակ վերցնենք մի դպրոց, որտեղ սահմանային թիվը 100 երեխա է, ըստ դպրոցի կանոնադրության այդ դպրոցում պետք է ձևավորվի 3 առաջին դասարան 50 ք․մ․ մակերես ունեցող 3 դասասենյակներում, իսկ ըստ առողջապահության նախարարի հրամանի՝ 4 դասասենյակում, այսինքն ավելանում են ուսումնական ժամերը։ Կամ, ենթադրենք 5-րդ դասարանում 39 երեխա կա, ըստ կանոնադրության դասարանում առավելագույնը 35-ը կարող են լինել, տնօրենը, բնականաբար, մտածում է 2 հինգերորդ դասարան բացել, այսինքն կրկին ավելանում են ուսումնական ժամերը, որոնք պետք է վարձատրվեն, սակայն ֆինանսական բաժինը կատեգորիկ թույլ չի տալիս, իսկ Կրթության տեսչական մարմինն արձանագրում է կանոնադրության խախտում, այս դեպքում ի՞նչ անի տնօրենը։ Ա՛յ եթե գործեր առողջապահության նախարարի հրամանը, ամեն ինչ կարգին կլիներ։

Ուրեմն հարց է առաջանում, տնօրենը առաջին դասարանցիների սահմանային թվաքանակը նշելիս ո՞ր փաստաթղթով սահմանված նորմով է առաջնորդվել։ Համոզված եմ՝ ոչ առողջապահության նախարարի, այլ՝ դպրոցի կանոնադրությամբ, որը, ինչպես օրինակներով ցույց տվեցի, նույնպես օբյեկտիվ պատճառներով միշտ չէ, որ պահպանվում է։ Նաև այս խնդիրը կարգավորելու համար էլ ներդրվեց առաջին դասարանցիների առցանց հայտագրման համակարգը, որն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ, սա առկա խնդիրների շղթայի միայն մեկ օղակի լուծման ուղին է, այն էլ ոչ լիովին։

Ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից բխող ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-իN 808-Ն որոշման Հավելված N 5-ի 6-րդ կետի, լիցենզիա ստանալու համար տնօրենը պետք է ներկայացնի նաև տեղեկանք հիմնական ընդհանուր կրթական ծրագրեր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում` դասասենյակի, ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիայի, առարկայական կաբինետի, արհեստանոցի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ տարածքների (բակ, մարզահրապարակ, պահեստայինմակերես և այլն) վերաբերյալ (ձև N 3): Դպրոցի համակազմի նախատեսվող թիվը տնօրենը պետք է հաշվարկի հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների չափաքանակները, որը սահմանված է առողջապահության նախարարի հրամանով, սակայն դասասենյակների մակերեսների մասին տնօրենների ներկայացրած տեղեկանքները վերը նշածս պատճառով չեն կարող բավարարել նախարարի հրամանով սահմանված նորմը։ Այս հակասությունը տնօրեններին կանգնեցնում է փաստի առջև, իսկ լիցենզավորման վարչությունը պարզապես աչք է փակում այդ փաստաթղթերի և սանիտարական նորմերի անհամապատասխանության վրա։

Ավելին, ՀՀ կառավարության2009 թվականիհուլիսի 9-իN 808-Ն որոշմանՀավելված N 5-ի7-րդկետի համաձայն․«Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ»:

Իհարկե, լիցենզավորման վարչությունն այդ համապատասխանությունն ուսումնասիրելու շահագրգռվածությունը չունի, որովհետև ինքը գիտի տնօրենի ներկայացրած տեղեկանքների և առողջապահության նախարարի հրամանի հակասության մասին և ի՞նչ է ստացվում։

Ստացվում է, որ դպրոցը կանոնադրությամբ սահմանված 35 հոգու համար առողջապահության նախարարի հրամանով պահանջվող 70ք․մ․ մակերեսով դասասենյակ չունի, իսկ 25 հոգանոց դասարան չի կարող պահել, որովհետև ֆինանսավորումը չի բավարարի։

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական նորմերը բխում են երեխաների առողջության պահպանման շահերից, որը, փաստորեն, պետական բյուջեում կրթության ֆինանսավորման ժամանակհաշվի չեն առնվում, այսինքն պետությունը հիմնական դպրոցների կանոնադրությամբ սահմանելով յուրաքանչյուր դասարանում 25-ի փոխարեն 35, ավագ դպրոցում՝ 20-ի փոխարեն 30 աշակերտ, երեխաների առողջության հաշվին գումար է տնտեսում։ Տուժում է երեխաների առողջությունը, տուժում է կրթության որակը։ Տուժում է կառավարության հեղինակությունը, որովհետև ակնհայտ է դառնում, որ նախարարների հրամանները ձևի համար են և ոչ՝ կիրառելու։

Տարբեր և նշածս խնդիրների պատճառով հասարակության մեջ ձևավորվել են «լավ» ու «վատ» դպրոցներ, ինչպե՞ս հասնել նրան, որ մեր ծնողների վստահությունը, հատկապես հիմնական դպրոցների նկատմամբ, համաչափ լինի, որ ծնողը չուզենա երեխային տանել իր թաղամասից հեռու գտնվող դպրոց միայն նրա համար, որ այնտեղ կրթությունն ավելի լավ է կազմակերպվում: Լավ կրթությունը պետք է կազմակերպվի բոլոր դպրոցներում, իսկ նրանց միջև տարբերությունը հնարավորինս քիչ լինի:

Այս նպատակին հասնելուհամար, մասնավորապես, պետք է վերանայել աշակերտ-թիվ ֆինանսավորման բանաձևը, դասարանների կոմպլեկտավորումը պետք է լինի 25, որից հետո անհրաժեշտ կլինի «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում կատարել փոփոխություններ՝ ծնողները երեխաներին հիմնական դպրոց ուղարկեն իրենց հաշվառման վայրում, իրենց թաղամասի դպրոց։ Հիմա օրենքով ծնողն ընտրում է դպրոցը՝ անկախ բնակության վայրից ու առցանց հերթագրմամբ տվյալ դպրոցում տեղերը լրանալուց հետո, երեխան այլևս չի գրանցվում ծնողի ընտրած դպրոցում և ստիպված է ընտրել այլ դպրոց: Էլ ո՞ւր մնաց օրենքի պահանջն այն մասին, որ ծնողն է ընտրում դպրոցը։

Կարծում եմ, որ ԿԳ նախարարությունը պետք է առկա բոլոր խնդիրների պատճառահետևանքային կապը բացահայտելու ուղղությամբ լրջագույն հետազոտություն իրականացնի և այդ հետազոտության հիման վրա հասարակությանը քայլ-քայլ ներկայացնի դպրոցների նկատմամբ հավասար վստահություն ապահովող քայլերը, որոնք կամրագրվեն ակնկալվող «Կրթության զարգացման պետական ծրագիր» օրենքում, որը, ցավոք, դեռևսչի նախատեսվում։

Հ․Գ․ ԿԳ նախարարի 1 տարվա հաշվետվությունը, կարծես, չեղավ»,- նշված է Անահիտ Բախշյանի հաղորդագրության մեջ:

դիտվել է 673 անգամ
Լրահոս
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am