Վախ, թե այլասերման մանիա

Ազգային ժողովում սոդորգոմորային կրքերը չեն հանդարտվում, միասեռականների,
սեքսի մասին նախորդ օրվա տրամադրությունները ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շարունակելու հաստատակամ վճռականությամբ խորհրդարան էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հավանաբար նախապես պլանավորված սցենարի համաձայն՝ իմքայլականները հնչեցրեցին բոլոր մտահոգիչ հարցերը, որոնք դարձել են վերջին ժամանակներում քաղաքական օրակարգի անկյունաքարային խնդիրները: Ամենաուշագրավը Փաշինյանի մեկնաբանություններն էին անհայտ ծագման Հուզանք եւ զանգ ներկայացման եւ սեռափոխված Մել Դալուզյանի մասին ֆիլմի ցուցադրության: Փաշինյանն այնպիսի էմոցիոնալ մեկնաբանություններ էր պատրաստել բառի բուն իմաստով այլասերմանը, որ լսելիս քիչ է մնում հավատանք, որ իշխանությունն` ի դեմս Փաշինյանի ամենահումանիստ իշխանությունն է, իսկ մնացյալ բոլորը մարդատյացներ:Պարզվեց, որ վարչապետն անչափ հպարտ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ, ինքը նախապես տեղյակ չի եղել, բայց հիմա անչափ հպարտ է. «Ֆիլմը մի մարդու մասին է, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է եւ ռեկորդակիր: Նրա չեմպիոնության պատվին ՀՀ դրոշը երեք անգամ բարձրացվել է: Մյուս կողմից, նա ունեցել է խնդիր, որը ամենեւին նորություն չէ մեր իրականությունում: Անգամ մեր բանահյուսության եւ բառապաշարի մեջ կա այդ խնդիրը նկարագրող բառ, որը ես չեմ կրկնի, որովհետեւ այն ժամանակի ընթացքում վատ՝ վիրավորական ենթատեքստ է ձեռք բերել»,- սկսեց նա շարունակելով.«Եւ մարդը, որի պատվին երեք անգամ դրոշ է բարձրացվել, դափնեպսակներ են շնորհվել, խնդրի պատճառով հասել է ինքնասպանության եզրին, որովհետեւ խնդրի մասին սկսել են իմանալ մարզիչները, թիմակիցները, նաեւ դրսեւորումներ են եղել: Նաեւ վերաբերմունքի եւ հանրության արձագանքի պատճառով բոլորը թարս են նայել նրան, հետեւից փսփսացել, եւ նա հասել է ինքնասպանության եզրին…: Հետո հասկացել է, որ լուծման միակ ճանապարհը ՀՀ-ից հեռանալն է: Դա բժշկական ցուցում ունեցող խնդիր է: Ժամանակակից աշխարհը հնարավորություն տալիս է այն լուծելու»,-նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Դալուզյանը վաստակ ունի ՀՀ պատմության մեջ. «Երբ նա խնդիր՝ տառապանք ունի, խաչ քաշե՞նք վրան: Երբ չեմպիոն է, հետը նկարվենք, բայց երբ խնդիր ունի, հետը գործ չունենա՞նք: Իմ պատկերացումն այսպիսին չէ»: Հետաքրքիր է, իսկ չկա՞ն վաստակ ունեցողներ ոչ միայն Հայաստանի, այլ Արցախի պատմություններում, որոնց նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ է լուծում, իհարկե,կան ու բոլորս էլ հասկանում ու տեսնում ենք, թե ովքեր են նրանք եւ որտեղ են հիմա գտնվում: Ուստի պարոն վարչապետ՝ չանցավ այդ էժանագին խաղը, թե հանուն վաստակի եք ֆիլմը ֆինանսավորել: Այ, եթե խոստովանեիք, որ դա ձեզ պարտադրում են արտաքին համապատասխան կենտրոնից, շատ ավելի ազնիվ կլիներ: Խոսելով Հուզանք եւ զանգի մասին, Փաշինյանը նորից դիմեց փորձված մանիպուլացիային եւ խնդիրը տարավ նախկինների դաշտ.
«Պետք է պարզել վիճակագրությունը՝ այն ժամանակ, երբ ՀՀ-ում կոռուպցիան աննախադեպ ծավալով աճում էր, այդ նույն մարդիկ քանի՞ հոգու հրաժարական են պահանջել: Սա կարեւոր կլինի»,-ասաց նա: Ինչ վերաբերում է կարծիքներին, թե նախարարը հովանավորում է սատանիզմը, եւ «Հուզանք ու զանգ» ներկայացումը սատանիստական է, Փաշինյանը մոռացավ նախկին խոստումները, թե ինքը բոլորի վարչապետն է, մտավ վիրավորանքի դաշտ. «Համապատասխան մարմիններից տեղեկանք եմ ուզում՝ ներկայացրեք, թե ինչ է սատանիզմը: Ես լավ գիտեմ աստվածաշունչը, ինձ համար հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը: ՀՀ-ում հիմա սակավագիտության եւ լայնամտության պայքար է: Հիմա մեկը որ հրաժարական պահանջողներից մեկի բեղերին նայի՝ կասի սատանիստական բեղեր են…եկեք չափորոշիչները հասկանանք» ,-դաշնակցականներին ծաղրեց նա:

Մի բան պարզ է, որ վարչապետի մակարդակով այս խնդիրներին թիվ մեկ քաղաքական ամբիոնից անդրադարձը խոսում է մի բանի մասին, որ իշխանությունն իրականում մատների արանքով չի նայում հարցը եւ հասկանում է, որ կոնկրետ հայության համար կան կոնկրետ հարցեր, որոնք կարող են մեծ կոնսոլիդացիա ապահովել, սրանք հենց այդ շարքից են:

Անի Սահակյան

դիտվել է 2453 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am