Փաշինյանի որոշումները՝ Գյումրիի հարցով, չեն անհանգստացնո՞ւմ արևմտյան «դեմոքրասիի» ներկայացուցիչներին

Ինչպես հայտնի է, Գյումրիում առաջացել է կառավարման ճգնաժամ, որի պատճառը Փաշինյանի ցանկությունն էր՝ միանձնյա կառավարել Հայաստանի երկրորդ քաղաքը:

Բանն այն է, որ 2021-ի տեղական ընտրություններով ՔՊ չէր ստացել մեծամասնություն և ստիպված էր քաղաքը կառավարել միջնորդավորված ձևով:

Սակայն 2026-ի ընտրություններին պատրաստվելիս, Փաշինյանը մտավախություն ունի, որ տեղերում նա կարող է պարտություն կրել: Այդ իսկ պատճառով, փորձում է քաղաքական մանիպուլյացիաների միջոցով, ամեն գնով տեղերում հաստատել իր մենիշխանությունը:

Սակայն այսօրվա իրավիճակն արմատապես տարբերվում է ոչ միայն 2018-ի, այլև 2021-ի իրավիճակից:

Ավելին, 2023-ի Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն արդեն չունի մեծամասնություն:

Հավելենք, որ այդ ընտրությունները անցկացվեցին մինչև Արցախի հայաթափումը:

Իսկ այդ վերջին իրադարձությունից հետո, կարելի է ասել, որ Փաշինյանի վարկանիշը փլվել է:

Հայաստանի քաղաքական պատմության մեջ չի եղել դեպք, երբ որևէ գործիչ կարողանար պահպանել իր վարկանիշը ավելի քան 6-7 տարի:

Բացառություն չէ նաև Փաշինյանի պարագան: Հատկապես, երբ հենց իր ժամանակ Հայաստանը ստացավ պարտված պատերազմ և Արցախի կորուստ:

Քաջ գիտակցելով այս հանգամանքը՝ Փաշինյանը փորձում է ելքեր գտնել, կադրային ջարդ է կազմակերպում, պոպուլիստական հերթական քայլերի է դիմում, բայց արմատապես իրավիճակը չի կարողանում փոփոխել:

Իսկ Գյումրիի վերջին իրադարձություններից հետո, հայտնվել է քաղաքական ծուղակում:

Բանն այն է, որ երբ իր ճնշման արդյունքում Գյումրիի ավագանու 14 անդամներ հրաժարվեցին իրենց մանդատներից, 33 տեղանոց Գյումրիի ավագանիում առաջացավ կառավարման ճգնաժամ:

Քանի որ նոր քաղաքապետի ընտրության համար անհրաժեշտ է 33-ից կեսից ավելի, այսինքն՝ 17 ձայն, որը ՔՊ-ն չունի:

Այսօրվա ՔՊ-ի խմբակցության կազմը բաղկացած է 11 հոգուց:

Իսկ որպեսզի նույնիսկ նիստ գումարեն, անհրաժեշտ է ունենալ, գոնե 17 պատգամավոր: Սակայն Գյումրիում ոչ ոք չի ուզում ՔՊ-ի հետ երկխոսել, քանի որ լավ գիտեն, թե ինչ աստիճանի է անկում ապրել ՔՊ-ի վարկանիշը քաղաքում:

Այդ իսկ պատճառով, Գյումրու ավագանին ո՛չ նիստ է կարողանում անցկացնել, ո՛չ էլ՝ նոր քաղաքապետ ընտրել:

Այս պայմաններում Փաշինյանը փորձում է ժամանակավոր քաղաքապետ նշանակել, բայց նույիսկ այս հարցում չի կարողանում կողմնորոշվել, քանզի քաղաքում, իր թիմում չկա միասնականություն:

Սովորաբար, այդպես է լինում, երբ իշխանության վարկանիշը անկում է ապրում, և իշխող թիմում առաջանում են կենտրոնախույս շարժումներ:

Նման իրավիճակ առաջ է եկել, գրեթե բոլոր նախկին իշխանությունների կառավարման ժամանակ:

Այս իրավիճակից դուրս գալու համար Փաշինյանը դիմել է աննախադեպ քայլի, փորձելով հասկանալ, թե ով կարող է ստանձնել տեղի ՔՊ-ի ղեկավարի պաշտոնը:

Նա առաջարկել է քաղաքի ՔՊ-ական շրջանակի մեջ անցկացնել յուրօրինակ նախնական ընտրություն, որից էլ պարզ կդառնա, թե ով է համեմատաբար համապատասխանում այդ դերին:

Ինքնին, Փաշինյանի այս որոշումը ՔՊ-ի տեսանկյունից հասկանալի է: Սակայն ի՞նչ կապ ունի դա Գյումրու հետագա զարգացման հետ:

Փաստացի, Փաշինյանն ուզում է, որ ապագա ՔՊ-ի տեղի ղեկավարը ավտոմատ նշանակվի քաղաքապետի պաշտոնակատար, որպեսզի կարողանա քաղաքային գալիք ընտրություններում օգտագործել վարչական ռեսուրսները իր օգտին:

Գիտե՞ն արդյոք դրա մասին Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանատները: Իհարկե գիտեն, բայց լուռ են և ձայն չեն հանի,քանի որ դա կյանքի է կոչում, ոչ թե ներկայիս Վրաստանի իշխանությունը, այլ Փաշինյանը:

Իսկ դա նշանակում է մեկ բան. որ Հայաստանում աշխատող ամերիկացիներն ու եվրոպացիները մեզ՝ հայերիս գրոշի արժեքի տեղ չեն դնում:

Միայն իրենց համար են դեմոկրատական արժեքները: Իսկ մեզ համար՝ ոչ, քանի որ մենք իրենց համար մանրադրամի դեր պիտի կատարենք, ինչպես ուկրաինացիները:

Այս ամենից հետո, այդ սրիկաները, գոնե հայ հանրության մոտ, չպիտի բարբաջեն «դեմոքրասիի» մասին, քանի որ իրենց կեղծավորության աստիճանը մեզ արդեն հայտնի է:

Իսկ Փաշինյանին աջակցելով՝ այդ «դեմոքրասիները» իրականում թշնամություն են սերմանում մեր հանրության մեջ Արևմուտքի հանդեպ, որի հետևանքները իրենք էլ չեն պատկերացնում:

Հարևան Իրանի փորձը իրենց համար, այդպես էլ չհուշեց, որ կարող է գալ մի պահ, երբ ողջ աշխարհը դառնա յուրօրինակ «Իրան»՝ դրանից բխող իրենց համար վատ հետևանքներով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ. Գյումրու ավագանու գալիք ընտրությունները ցույց կտան Փաշինյանին և իր արևմտյան տերերին, որ հայ ժողովուրդը արդեն չի հավատում իրենց խաբեությանը և Հայաստանի ազատագրումը քաղքենի գեղցիներից ու օտարի շահերը սպասարկողմներից կսկսվի հենց Գյումրուց: Այն քաղաքից, որը 2018-ին դարձավ Փաշինյանի քայլերթի սկիզբը, որը բերեց մեր ժողովուրդին մեծ աղետ, ինչը սիմվոլիկ է լինելու:

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 442 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ. Բլինկեն Ադրբեջանում այս պահին, Ալիևի գլխավորությամբ, միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները. Գեղամյան Իրանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում, բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար Փոփոխություններ՝ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը Նախարարի հերթական չկատարած խոստումը 2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալի հայտարարագիրը Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին Աղազարյանին սպառնացել են, որ եթե մանդատը վայր չդնի, կհարապարակեն հեռախոսային խոսակցությունները․ Փաստաբան ՔՊ-ականները հեռախոսները փոխում են Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո 2018-ին մեզ ողջ-ողջ թաղում էին, մեզ անիծում էին․ Մարգարիտ Եսայան Ոստիկանապետի նախկին տեղակալի որդին բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը չի տիրանա․ վճիռ՝ հօգուտ բնակիչների․ «Հետք» ՀՀ նորանշանակ դեսպանը և Քենիայի նախագահն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»․ Հակոբ Բադալյան Փաստորեն, ողջ պետական ապարատը վերածվել է քպ-ի «կուսակցական օրգանի». Ռուբեն Մելիքյան Հանուն սրա ծառայե՞լ դավաճանական ռեժիմին. Հովհաննես Ավետիսյան Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am