Ուժայինների խուճապը

Նիկոլ Փաշինյանի կառավարության իրավապահ կառույցների ղեկավարներին լսելիս լացդ գալիս է։ Մարդիկ, որոնք իրենք ունեն պաշտպանության կարիք ու վախենում են ազատ կարծիք արտահայտել, միթե նրանք են հասարակության պաշտպանները, երկրում օրինականություն հաստատողները, հանցագործություններ բացահայտողները, իմա՝ հանրության պաշտպանները։ ԱԱԾ պետ, ոստիկանապետ, ՀՔԾ պետ, մարդիկ, որոնց հայտարարությունները սահմանում են իրենց առաքելության տարածքը, իսկ դա ոչ ավելին է, քան իշխանությունների պատվերը կատարելը, Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարելը։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզապես խուճապի մատնվեց,երբ հետաքրքրվեցին իր այլեւս նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանի՝ պաշտոնից ազատման մասին։ Հիշեցնենք, որ Քոչարյանը ըստ պաշտոնական վարկածի՝ բարչապետի խոսնակի փաստմամբ հեռացվել է քաղաքական, իսկ իրականում՝ մասնագիտական կարծիք հայտնելու համար։ Նա քննադատել էր այն նախագիծը, որով թույլատրվելու է ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոններում նշանակել ոչ միայն համակարգի համապատասխան փորձառություն ունեցող պաշտոնյայի։

Արման Սարգսյանն ամեն գնով փորձում էր մանևրել , ֆռռացնել, թե այդ հարցին արդեն տրվել է մեկնաբանություն, նա հղում էր անում վարչապետի խոսնակին եւ ասես հիմնավորում, որ ճիշտ որոշում է կայացվել, ի վերջո խնդրեց ուղղակի այլևս այդ հարցը չտալ իրեն։ Իհարկե, ավելին սպասել ոստիկանապետի ժպ-ից մեծ միամտություն կլիներ։
Արման Սարգսյանը ընտրության փոքր հնարավորություն ուներ՝ կամ կարծիք հայտնել, կամ շարունակել աշխատանքը իր պաշտոնում, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի։ Եւ կարելի է ասել, որ նա առաջին քննությունը պատվով հաղթահարեց։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին ոչ թե կամային եւ սեփական կարծիք ունեցող պաշտոնյաներ են հարկավոր, այլ ներողություն՝ գործիքներ։

«Եկեք էսպես անենք, պարոն Քոչարյանի՝ դիմում ներկայացնելու հարցի վերաբերյալ թե՛ ես եմ իմ տեսակետը հնչեցրել, և թե՛․․․ եկեք ուրիշ հարցեր տանք։ Բնականաբար, եթե ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, էստեղ դուք եկեք գնահատականները նայեք ընդհանուր տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում։ Դրա մասին և, առհասարակ, գնահատականների մասին հստակ գնահատական կա տրված վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով․․․»,-անհոդաբաշխ բառակապակցություններ էր ասում Արման Սարգսյանը։

Դիտարկմանը, որ փոխոստիկանապետն ընդամենը կարծիք է հայտնել, որ ոստիկանությունը չպետք է դառնա քաղաքական մարմին, կարելի էր սրա համար ազատել պաշտոնից, Արման Սարգսյանը պապից ավելի կաթոլիկ գտնվեց․ «Բնականաբար, ես ունեմ այն դիրքորոշումը, որ դիրքորոշումն ունի այն ղեկավարը, որն ինձ նշանակել է»,-ասաց Արման Սարգսյանը։ Հետո խրոխտ խոստացավ, որ շարունակվելու է ասֆալտին փռելու գործընթացը, ինքը հաստատակամ է այդ սուրբ գործը շարունակելու հարցում․«Ովքեր արժանի են, փռվելու են ասֆալտին» խոստացավ նա։ Իսկ ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը փորձում էր վստահեցնել, որ քաղաքական հետապնդում չեն իրականացնում Հրայր Թովմասյանի ընտանիքի նկատմամբ․ «Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ էդտեղ, խնդրում եմ չփնտրեք։ Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար նաև խնդիր է առաջացել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին՝ երեխաները և հայրը»։
Նա նաև մեծ խմբագրում կատարեց, որ երեխաների տարիքը, իրականում, 16-18 չի եղել, այլ ավելի բարձր։«Ես ասեմ, երեխաները 23-25 տարեկան են եղել։ Այսինքն՝ խնդիրը կապված է եղել գույքը հետ, իրենց գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էիքն պարզաբանում իրականցնել այդ հարցով»։

Անի Սահակյան

դիտվել է 4652 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am