Պահանջում են դադարեցնել բռնապետի հետ բանակցությունները

Եվրամիությունը պետք է դադարեցնի բանակցությունները Ադրբեջանի հետ Բաքվում ցուցարարների հանդեպ ուժի կիրառման պատճառով: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսի խմբի (S&D) հայտարարության մեջ: S&D-ի արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Քեթի Փիրին ասել է, որ Բաքվում խաղաղ ցույցի ճնշումը վկայում է այն մասին, որ Իլհամ Ալիևի ռեժիմը արհամարհում է խոսքի ազատության, խաղաղ հավաքների սահմանադրական իրավունքը և միջազգային պարտավորվածությունները:

«Բացի այդ բռնություններն ուղեկցվել են պետության կողմից հովանավորվող զրպարտչական բնույթի արշավով ընդդեմ ընդդիմության և քաղհասարակության ակտիվիստների, այդ թվում՝ աննախադեպ հարձակումներ են իրականացվել են ԵՄ դիվանագետների վրա, որոնք իրենց մասնագիտական գործունեություն են իրականացրել»,- ըստ aravot.am-ի՝ ասել է Քեթի Փիրին՝ ընդգծելով, որ կին ակտիվիստների հանդեպ բռնությունները, որոնք հավաքվել էին ուշադրություն հրավիրելու գենդերային բռնության վրա, ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության կեղծավոր վերաբերմունքը գենդերային հավասարության հարցում:

S&D-ի արտաքին քաղաքականության հարցերով համակարգող Տոնինո Պիկուլան իր հերթին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին և Եվրահանձնաժողովին կոչ է արել դադարեցնել նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ: «Ադրբեջանի իշխանությունները, վերջապես, պետք է հարգեն հավաքների ազատությունը, դադարեցնեն քաղաքացիական հասարակության ապամոնտաժումը և ազատ արձակեն բոլոր խաղաղ ցուցարարներին, իրավապաշտպաններին կամ քաղբանտարկյալներին, որոնք շարունակում են մնալ կալանքի»:

Ավելի վաղ Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հետաքննել մի քանի տասնյակ մարդկանց ձերբակալությունը, որոնք նախօրեին փորձել են խաղաղ բողոքի ցույց անցկացնել երկրի մայրաքաղաք Բաքվում:

Իր հերթին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին և փաստել, որ հոկտեմբերի 19-ին և 20-ին այս երկրի իշխանությունները բռնի ուժով ցրել են խաղաղ ցույցերը, որոնք անցկացվել են Բաքվի կենտրոնական հրապարակում: Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված ակտիվիստներին, ինչպես նաև հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին տեղեկությունները: «Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անտեսում են խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը:

Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ձերբակալվածներին»,-ասել է HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով պատասխանատու Գեորգի Գոգիան: Նրա խոսքով՝ թեպետ ցույցերը արտոնված չէին, բայց ոստիկանությունը չպետք է ուժ կիրառեր ցույցի մասնակիցների հանդեպ, որոնք ոչ մի վտանգ չէին ներկայացնում: «Հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է և Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հանդուրժել բողոքի խաղաղ ցույցերը անգամ Բաքվի կենտրոնում»,-հավելել է նա:

Չնայած պարբերաբար արևմտյան կառույցներից հնչում է քննադատություն Ադրբեջանի նախագահի հասցեին, այնուամենայնիվ, ԵՄ-ն շարունակում է լոյալություն ցուցաբերել, և բանակցել Ադրբեջանի նախագահի հետ: Ամեն դեպքում, դրական է, որ Ալիևի ուղղությամբ քննադատությունը ուժգնանում է արևմուտքի կողմից: Բռնապետական Ադրբեջանի ղեկավարին պարբերաբար պետք է սթափեցնել:

Թամար Բագրատունի

դիտվել է 2091 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am