Մի քանի հարց պաշտպանյալին

Ինչ ցանես, այն էլ կհնձես։

Այսօր դու բարձրանում ես Հրայր Թովմասյանի հոր տան տանիքի վրա, վաղը քեզ կարող են տանիքից ցած նետել, ընդ որում՝ քո այսօրվա երկրպագուները։

Այսօր դու դատում ես, վաղը ինքդ կարող ես դատվել, ընդ որում՝ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Այսօր դու ես հարց տալիս տանիքի ու ավտոմեքենայի թեմաներով։ Վաղը քեզ են հարցեր տալու։ Նույն թեմաներով։ Դեռ մի բան էլ ավելին։

Օրինակ՝ կարող են հարցնել, թե ո՞վ ստվերային ձևով հովանավորեց, որ դարձար թերթի տեր։ Չէ՞ որ խմբագրություն պահելը լուրջ միջոցներ է պահանջում։ Այդ որտեղի՞ց Իջևանից եկած խեղճ ու կրակ տղային փող։ Չէ՞ որ ինքդ ես հպարտությամբ նշում, որ այնքան ես աղքատ եղել, որ ուսման վարձի փողը մի կերպ ես վճարել։ Կարտոֆիլ ես մեշոկով բերել ու վաճառել։ Մյուս վաճառողները Երևանում արագ չեն հաստատվում։

Բոմժությունը և աղքատությունը որպես կրոն քարոզող տղային որտեղի՞ց փող, այն էլ իր կողմից ատելի ռեժիմի պայմաններում, որ բնակարան գնեց, ավտոմեքենա և այլն, և այլն, և այլն։

Զինված բանդաների ու մարդասպանության պատվեր տալու մեջ մեղադրվող Վանո Սիրադեղյանն ու ՀՀ առաջին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն են հովանավորել Նիկոլ Փաշինյանին։ Բայց հետագայում ո՞վ տիրություն արեց նրան։

Այդ ինչպե՞ս էր ստացվում, որ թունդ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի համար առավելագույն բարենպաստ պայմաններ էին ստեղծվել։ Թերթն առանց վերադարձի տպագրվելու հնարավորություն էր ստացել։ Կրպակներում էլ ամեն ինչ անում էին, որ թերթը լավ վաճառվի։ Ինչո՞ւ։

Ինչպե՞ս է կարողացել Նիկոլն իր աղջկան նախորդ ռեժիմի օրոք ուղարկել դրսում սովորելու։ Չէ՞ որ դա թանկ հաճույք է։ Որտեղի՞ց պատգամավորի աշխատավարձ ստացողին այդքան միջոց։ Իսկ եթե փողերը գոյացել են թերթի բիզնեսից, ապա ստացվում է, որ նախորդ իշխանությունների օրոք թունդ ընդդիմադիր գործչի թունդ ընդդիմադիր թերթը ծաղկել է։ Իյա՜, իրո՞ք։

Ինչպե՞ս էր ստացվում, որ թունդ ընդդիմադիր Նիկոլի թերթն ու կայքը նախորդ իշխանությունների օրոք լցված էին գովազդով։ Եվ դա այն դեպքում, երբ նախորդ իշխանություններն ամեն ինչ անում էին, որ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող որևէ կայքի (չենք ասում հեռուստատեսության, ռադիոյի կամ թերթի, քանզի դրանք ուղղակի կամ անուղղակի ձևով վերահսկվում էր Բաղրամյան 26–ի կողմից) մեկ դրամի գովազդ չտրվի։ Բայց արի ու տես, որ «Հայկական ժամանակի» կայքը ողողված էր գովազդներով։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ բեսամթ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին դարձավ պատգամավոր։ Եթե նախկինում բռնապետություն էր ու իշխանությունն ամեն ինչ, այդ թվում՝ պատգամավորների ցուցակը վերահսկում էր, ուրեմն Նիկոլը պատգամավոր է դարձել որպես հաճախորդ։ Իսկ եթե դա այդպես չէ, ապա նա պետք է ներողություն խնդրի, որ ստել է ու խաբել իրեն հավատացող պողոսներին, թե բա մենակ «դաբրոյով» են դեպուտատ դառնում։

Հետաքրքիր կլինի պարզել տանիքասեր պաշտպանյալից, թե ո՞ւմ հովանավորությամբ էր նա ընդդիմադիր աշխատելիս բարձրանում ավտոտնակների տանիքներին ու իր ճղճղան ձայնով դիմում բազմաչարչար քաղաքացիներին։

Մի խոսքով, բազմաթիվ հարցեր կան։ Սրանք համեմատաբար անմեղ հարցեր են։ Այս հարցերին պատասխանելուց հետո պաշտպանյալը պետք է կոնկրետ հարցերի պատասխանի 2008–ի մարտի 1–ի թեմայով։

Պաշտպանյալը հետագայում պետք է պատասխանի նաև այն հարցին, թե ինչո՞ւ է սիլի–բիլի արել թուրքական 5–րդ շարասյան՝ «ծռերի» հետ։ Ի՞նչն է իրեն կապել ավարտված ու վաղուց բացահայտված օտարերկյա գործակալ Արման Բաբաջանյանի հետ. չէ՞ որ իրենք իրարից մարդկայնորեն զզվում են։ Ո՞վ է իրեն միավորել սրանց հետ։

Իսկ վերջում, այսպես ասած, «նա դեսերտ», պաշտպանյալը կանդրադառնա այն հարցերին, թե ով ինչքան է իրեն մուծվել որպես հեղափոխական սեփականատեր։ Որտեղի՞ց է գոյացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բյուջեն, նախկին մաքսավոր Արմեն Ավետիսյանը բացի երևացող հյուրանոցից ուրիշ էլ ի՞նչ է տվել Նիկոլին, որը չի երևում։ Նույնը մյուս նախկին օլիգարխ, իսկ հետագայում հեղափոխական սեփականատեր դարձածների մասով։

Առայժմ այսքանը։

Հայկ Ուսունց

դիտվել է 1928 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am