Դեպի Եվրոպա էժան թռչելու հաջորդ քայլերը

Նախորդ շաբաթվա ամենակարևոր տնտեսական իրադարձությունը թերևս իռլանդական Ryanair լոուքոսթեր ավիաընկերության մուտքն էր հայկական շուկա: Սա նշանակում է, որ ավիատոմսերը դեպի Եվրոպա կտրուկ էժանանալու են: 

Այս առնչությամբ առաջին գրառումը ՖԲ իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարեց. <<Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան: Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ: Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման:
Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ: Հարկ եմ համարում հատուկ ընդծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը>>,- հայտարարել էր նա:

Ակնկալվում է, որ դեպի Եվրոպա և հակառակ ուղղություններով ավիատոմսերի միջին արժեքը 70 եվրո է կազմելու: Ընդհանրապես ընկերության ավիատոմսերի ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո (մոտ 18 հազար դրամ)։ Հայաստանը դառնում է 40–րդ երկիրը Ryanair–ի ցանցում, և ինչպես Երևանում հրավիրված ասուլիսում նշել է ըներության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ’Բրայանը, Երևանից նախատեսվում է երեք նոր ուղղություն. դեպի Հռոմ և Միլան չվերթերը կմեկնարկեն հունվարից, իսկ դեպի Բեռլին` 2020թ.–ի ամռանից։ Գալիք ամռանը նախատեսվում են առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից դեպի Մեյնինգեն: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի ավիաընկերությունը կսպասարկի մոտ 130 հազար ուղևոր, ինչպես նաև նշել, որ թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ։

Հայտնի է նաև, որ ամեն ուղևորի համար պետությունը պետք է 76 դոլար վճարի, որը տարեկան մոտ 5 մլն դոլար է կազմելու: Այսինքն` այս ավիաընկերության մուտքի համար պետական բյուջեից հավելյալ գումարներ են հատկացվելու: Կառավարության ակնկալիքն ու նպատակը համաշխարհային օդային շուկայում Հայաստանի հասանելիության բարձրացումն է: Եթե էժան ավիատոմսերի շնորհից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանա, ապա այս 5 մլն դոլարը կվերադառա բյուջե` զբոսաշրջիկների աճի արդյունքով սպասվող հավելյալ շրջանառությունից, որը նաև կխթանի ծառայությունների ոլորտի աճը: Ամբողջ աշխարհում լոուքոսթեր հանդիսացող ընկերությունները ապահովում են շատ մատչելի ուղևորափոխադրումները, ինչը զբոսաշրջային հոսքեր ապահովելու կարևոր միջոց է:
Հարևան Վրաստանից նման չվերթեր իրականացվում են շատ վաղուց: Այսօր էլ հայաստանյան բազմաթիվ տուրընկերություններ հատուկ ավտոմոբիլային երթուղիներով զբոսաշրջիկներին տանում են Երևանից Քութաիսի` էժան թռիչքներով Եվրոպա գնալու համար: Հայաստանի դեպքում Ryanair-ի մուտքով զբոսաշրջային հոսքերի ավելացման մեծ սպասում կա հատկապես եվրոպական երկրներից: Հայաստանյան արևը, ջերմությունը, խոհանոցը, մշակույթն ու պատմությունը, անվտանգտությունը շատ գրավիչ են զբոսաշրջիկի համար: Ծովային սեզոնի ավարտից հետո Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատարը, եթե իհարկե զուգահեռաբար նաև մատչելի հյուրատների սերվիսի զարգացմանը հատկացվի մեծ ուշադրություն:
Կառավարությունը զուգահեռաբար պետք է զարգացնի մատչելի գիշերակացի ծառայություն, հակառակ պարագակում օդային ռեֆորմը չի ծառայի բուն նպատակին և կդառնա ինքնանպատակ:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 3008 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am