Բալասանյանը սկսում է դիմակազերծումը. ինչ է սպասվում հետո

Արցախի հերոս, Արցախի անվտնագության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր ծավալում ասուլիս տվեց Ստեփանակերտում: Գեներալը հավատարիմ մնալով իր ոճին՝ իրերն իրենց անուններով անվանեց: Բալասանյանը, այսպես ասած, հակաարցախյան, հակահայկական ծրագրերի համար դարձյալ մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նա պատրաստվում է «հող հանձնել», որ Լեւոն Տեր Պետրոսյանի գծի շարունակողն է, ուզում է փչացնել հայ-ռուսական հարաբերությունը, ամերիկյան զորք բերել Իրանի հետ սահման՝ կնշանակի փչացնել հայ-իրանական հարաբերությունը, ու այդպես շարունակ, մինչև Հայաստանի կործանում:

Անդրադարձավ ժողովրդի վարչապետի՝ սահմանադրական կարգի տապալման հմտություններին, խոսեց «Սասնա ծռեր» ահաբեկիչներից եւ այլն, եւ այլն:

Այն որ, նույնիսկ իշխանության ներսում շատերը հոգու խորքում համաձայն են Բալասանյանի գնահատականներին , քանի որ այդ ամենը փաստարկված է օրվա իշխանության քայլերում, կարելի է չկասկածել: Բայց անհասկանալի է այն ոհմակային հարձակումները հերոսի նկատմամբ, ինչը մենք տեսնում ենք վերջին ժամանակներում: Նախ՝ ով ճանաչում է Վիտալի Բալասանյանին, կփաստի, որ նա այդպիսին էր ինչպես ընդդիմադիր կարգավիճակում, այնպես էլ իշխանական, ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ դրանից հետո՝ անկեղծ, անվախ, պետության շահը միշտ վեր դասող: Բայց ստացվում է, որ Բալասանյանն ընդդիմադիր կարգավիճակում լավն էր, հերոս էր, իսկ երբ դարձավ իշխանական, հակահերոս է …
Եւ ընդհանրապես մարդկության պատմության տարբեր ժամանակաշրջաններում միշտ էլ գանահարվել են նրանք, ովքեր առաջինն են ասել, որ արքան մերկ է: Բայց կյանքը ցույց է տվել, որ այդ նույնիսկ մեկ ահազանգով հնարավոր է եղել կանխել անցանկալի զարգացումներ: Այսօր էլ այդ առաքելությունն իր վրա վերցնողների դեֆիցիտ կա, որովհետեւ ժողովրդի վարչապետին ու իր իշխանությանն ով կհամարձակվի ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա, կհռչակվի ազգի դավաճան: Վիտալի Բալասանյանը չի երկնչում այդ ամենից, նրան հաստատ չի էլ հետաքրքրում, թե ով ինչպես կընդունի իր այս կամ այն հայտարարությունը, եթե եկել է պահն ասելու ճշմարտության, ապա նա դա անում է առանց ավելորդ հաշվարկների:
Կարելի է համաձայն լինել կամ չլինել դիմացինի կարծիքի հետ, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու, վայրահաչելու հերոսի հետեւից, մարդու, ում անցած ճանապարհով այսօրվա իշխանությունները նույնիսկ կսարսափեն մտքով անցնել:

Եւ ընդհանրապես, ինչի հետ կարելի է չհամաձայնել, երբ ասում է, որ Սասնա ծռերն ահաբեկիչներ են, որ նրանք Փաշինյանի հետ հակահայ ծրագիր ունեն, որ նրանց հայտարարությունները, ասենք ռուսական ռազմաբազաներից ազատվելու մասին, հարվածում են մեր պետական շահին, այդ որտեղ է Բալասանյանը ստում, կամ ապատեղեկատվություն տարածում: Ցանկացած երկրում Սասնա ծռերի պես խմբավորմանը պետական մակարդակով ահաբեկիչներ կհռչակեին, իսկ մեզ մոտ նրանց հերոսացնում են: Կամ ինչ որ մեկը կարող է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը հետ կանչի իր ռազմաբազաները: Իսկ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների քաղաքական գնահատականի մասով պարզապես անբարոյականություն է վիճելը: Մարդիկ, որոնք իրենց ու իրենց ընկերների արյան գնով են պահում այդ հողը, տասը մատի պես գիտեն բանակցությունների հայտնի եւ անհայտ դրվագների մասին, պարզապես չեն կարող դիվիդենտներ փորձել հավաքել այս խնդրի հաշվին:
Այնպես որ հերոսի հետեւից վայրահաչելուց առաջ նախ հաշիվ տվեք, թե ով եք դուք եւ ինչ եք արել մեր երկու պետությունների համար: Եթե որեւէ պետություն Արմեն Գրիգորյանի պես ԱԱԽ քարտուղար ունենար, ով իր հերոսի հասցեին թույլ կտար այնպիսի ճղճիմ հայտարարություն ու նրան խուլիգան կանվաներ, ոչ միայն պետական համակարգում տեղ չէր ունենա, այլ տվյալ երկրում, իսկ մենք ունենք այն ինչ ունենք, ուստի պետք չէ հոգեխանգարմունքի մեջ ընկնել, երբ մարդիկ երբեմն իրերն իրենց անուններով են կոչում:

Անի Սահակյան

դիտվել է 10353 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am