Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ժամանեց Սոչի՝ մասնակցելու «Վալդայ» ակումբի համաժողովին:

Վալդայ» համաժողովին բացի Պուտինից և Ալիևից ներկա էին Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեկավարները: Կան տեղեկություններ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ռուսական կայքերի՝ կողմերը մատնանշել են, որ երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ դրական դինամիկա կա: «Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և հաջողությամբ զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերն, անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար», - ասել է Պուտինը: Նրա կարծիքով՝ երկրներն այս ուղղությամբ լավ հեռանկարներ ունեն: «Ի նկատի ունեմ ծրագրերը, որոնց հեղինակը Ադրբեջանի նախագահն է: Իմ կողմից կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ խոշոր նախագծերն իրագործվեն»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ անհրաժեշտ է տեղեկությունների փոխանակում՝ հասկանալու համար, թե ինչպես են ընթանում գործերն այլ ուղղություններով:

Ի պատասխան ՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին հանդիպելու հնարավորության համար: Նա Ռուսաստանի հետ հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերային: «Ռուսաստանը մեզ համար կարևորագույն գործընկեր է, ընկեր, բարի հարևան: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Վստահ եմ՝ այսօրվա քննարկում լավ ներդրում կլինի՝ մեր կապերի հետագա ամրապնդման գործում»,-հավելել է Ալիևը:

Ապա Ալիևը «Վալդայ» համաժողովում խոսել է արցախյան հակամարտության մասին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը: «Կցանկանայի անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Առաջին հերթին՝ դա մեղմ ասած սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,-ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար: «Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»,-ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար ընդունելի որոշումը երկրի տարածքային ամբողջականության վերականգնում է:

Իլհամ Ալիևի հետ հանդիպումից երկու առաջ Վլադիմիր Պուտինը Երևանում էր՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Նրա մեկնումից ժամեր անց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ էր ունեցել «Վալդայ» ակումբում։
«Վալդայ» համաժողովին նախօրեին ղարաբաղյան հակամարտությունից խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳ նախարարը նշել էր, մասնավորապես, թե երկխոսությունն այսօր, ըստ էության, դեռ չի վերսկսվել, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան, գոնե Լավրովն այդպիսիք չի տեսնում: Լավրովը շեշտել էր, որ Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ Ղարաբաղում տեղի չունենան:

«Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և դրանք շատ խոշոր չեն», - երեկ ասել է Լավրովը՝ միաժամանակ հայտարարելով, որ առաջխաղացում էլ բանակցություններում չկա: «Կարող եմ ասել, որ ներկայումս իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից», - ասել է Սերգեյ Լավրովը՝ բողոքելով, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը:

Այժմ, Ալիևը՝ Պուտինի հետ միասին հնչեցնում է իր դիրքորոշումը. Պատասխանը Փաշինյանին: Հատուկ՝ Պուտինի ներկայությամբ քննարկման ժամանակ նման հայտարարությունները վկայում է այն մասին, որ նա փորձում է ցույց տալ, որ Մոսկվան կիում է Բաքվի տեսակետը:

Թամար Բագրատունի

դիտվել է 33164 անգամ
Լրահոս
6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Կրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ «Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում. Նարեկ Կարապետյան Ընտրակաշառք, ճնշումներ, ձերբակալություններ ու անհավասար պայմաններ․ ի՞նչ է արձանագրել ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին Ով է Վարդենիսի քաղաքապետի թեկնածու առաջադրվել Ում է աշխատանքից ազատել Նիկոլ Փաշինյանը Դավաճանությունը շուտ էր սկսվել․Արմեն Գրիգորյանը 20թ․ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանից զգուշացում էր ստացել (video) #ՈՒՂԻՂ․ Մոսկվայից սպառնում են կտրել գազը․ Նիկոլին Էրդողանը չի օգնի․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Հայրապետյան․ «Յան» ազգանունով ոմանք չգիտեն՝ ինչ է բարոյականությունը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներ Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ Հ1 #ՈՒՂԻՂ․ Անգամ հայատյաց Քյամրանը ցավակցեց հայ մայրերին․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ի թեկնածուներ Էդիկ Չախալյանը և Ս․ Թումանյանը ընտրվել են Լերմոնտովոյի և Թումանյանի համայնքապետեր Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՇՏԱՊ․ Վտանգը շատանում է Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ճնշումներ գործում․ Աղվան Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am