Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion-ն ու Volkswagen Golf-ը.10 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հասրաթյան փողոցում Ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion մակնիշի 02 MP 101 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 DZ 563 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեծահասակները Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, երեխաներն էլ՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր ոչ միայն ավտոմեքենաներից են դուրս բերել նրանց, այլ նաև 9 հոգու իրենց անձնական օգտագործման մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ մեկ հոգու հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան: Այդ մասին ասում էին վիրավոներին օգնության ձեռք մեկնած քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Հերթը հասավ տղամարդկանց.Աննա Հակոբյանը հրավիրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Ոսկեպարում ռուսական զորանոցն առաջիկա օրերին քանդելու են Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց Վանաձորի բանտում հացադուլի մեջ գտնվող կալանավորը մեխեր ու բրիտվա է կուլ տվել. ահազանգ բանտից. ArmLur Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում Առևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Վերջին հինգ է պակաս, դեռ ժամանակ կա փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է․ թյուրքագետ Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասին Այսուհետ Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին Երևանում հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը որոշ փողոցներ փակ կլինեն ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք օգտագործել Հարավային Կորայի և ԱՄՆ-ի հարձակման դեպքում Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am