«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված նախագիծը սպասվածից ավելի բուռն քննարկման արժանացավ` փոխադարձ մեղադրանքներով և ԱԺ միջանցքում շարունակություն ունենալով: Խոսքը իր համահեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծին է վերաբերում, որն էլ նշանակում է խախտումներն օնլայն ռեժիմով ոստիկանությանը փոխանցել: Եվ հետաքրքիր է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները սա համարեցին գործ տալու նախագիծ, որի արձագանքն ու ելույթները լարեցին իրավիճակը: ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանն այս նախագիծը բարոյականությունից զուրկ էր որակել։ Ի պատասխան` Գաբրիելյանը նշեց. «Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի՛ ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»։ Եվ քանի որ սա վերջին ելույթն էր, իրավիճակը լարված մնաց նաև ԱԺ միջանցքում: Այս իրավիճակը հիշեցրեց դեռևս նախորդ գումարման խորհրդարանում արձանագրված հայտնի դեպքը, երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, անդրադառնալով ազդարարի ինստիտուտին, այն գործ տալ էր համարել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը