Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումների քննությունը հետաձգելուն:
Մասնավորապես, նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն առաջադրված մեղադրանքների համապատասխանության մասին երկու դիմումների նախնական քննությունը ՀՀ սահմանարական դատարանը տեղափոխել է սեպտեմբերի 3-ին:
Նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և կաշառք տալու համար, սակայն ՀՀ երկրորդ նախագահը հերքում է իր դեմ մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքականապես մոտիվացված: Նշվում է, որ նախկին նախագահը կալանքի տակ է արդեն 3-րդ անգամ: Վերջին անգամ նա կալանքի տակ է առնվել հունիսի 25-ին: Դրանից հետո, ինչպես ասում է լրագրող Վարվարա Նևսկայան, ՀՀ երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակած դատավորի դեմ նրա մասնագիտական գործունեության հետ կապ չունեցող քրեական գործ է հարուցվել:
Հեռուստաալիքին տեսակապով հարցազրույց է տվել նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2 մեղադրանքներն էլ չունեն ոչ մի լուրջ հեռանկար՝ օբյեկտիվ դատավարության պարագայում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը