Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց

Պաշտպանության կողմը պահանջում է՝ դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, որի ընթացքում քննարկվեց պաշտպան Արամ Օրբելյանի ներկայացրած միջնորդությունը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ քրեական գործը հարուցված է եղել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 300,1-րդ հոդվածով, որը հակասահմանադրական է ճանաչվել, դրանից հետո դատարանում քննության ժամանակ դատարանը մեղադրողին թույլ է տվել փոփոխել անձանց մեղսագրվող արարքի իրավական գնահատականը, հանրային մեղադրողին տրամադրվել է ողջամիտ ժամկետ՝ խախտումները վերացնելու և մեղադրանք ներկայացնելու նոր որոշումներ ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացվել է փոփոխված մեղադրանքը, որի վերաբերյալ էլ ներկայացվեց այս միջնորդությունը։

Պաշտպանն ընդգծեց, որ Քրդատ․ օրենսգիրքը հնարավորություն է տալիս այս փուլում դատարանին՝ դադարեցնելու քրեական հետապնդումը, միևնույն ժամանակ, փոփոխված մեղադրանքով գործը չէր կարող քննվել ի սկզբանե, քանի որ քրեական վարույթը նախաձեռնելու և հետապնդումը նախաձեռնելու պահին համապատասխան հանցակազմը եղել է ապաքրեականացված, ինչպես նաև՝ քրեական գործի շրջանակներում առնվազն առանձնացված մասի հետ կապված բոլոր գործողությունները եղել են ապօրինի։ Այսինքն՝ 2009թ․ մինչև իրավական գնահատականի պայմանական փոփոխություն՝ բոլոր գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ եղել են ապօրինի, քանի որ իրականացվել են քրեական օրենսգրքում գոյություն չունեցող հոդվածով։ Ինչ վերաբերում է վերաբացմանը, ապա փաստաբանը նշեց, որ թեև կոնվենցիոն կարգավորումները թույլատրելի է համարում գործի վերաբացումը, բայց դրա համար պետք է լինեն ծանրակշիռ հանգամանքներ; Օրբելյանը նկատեց՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, ինչը չի բեկանվել, որովհետև Վճռաբեկ դատարանը չի ասել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը կարող է շարունակվի քննարկվել, որովհետև Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով մեղադրանքը ոչ միայն արարքի փաստական գնահատականն է, այնպես էլ՝ իրավական գնահատականը,կա վերջնական դատական ակտ, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող մեղավոր ճանաչվել, որովհետև նման հոդված գոյություն չունի։

Փաստաբանն այս համատեքստում բարձրացրեց նույն արարքի համար կրկին դատվելու արգելքի հարցը։ Ընդ որում, տեսականորեն, եթե անգամ ընդունեն, որ «սխալ» է տեղի է ունեցել, ապա դրա բեռը պետք է կրի պետությունը, ոչ թե այն փոխանցվի անձի վրա, որ եթե որևէ հոդվածով չի ստացվում հետապնդումը՝ հերթով հոդվածներով փորձեն։ Օրբելյանն ընդգծեց, որ այս իրավիճակում խոսքը ոչ թե մեղադրանքի փոփոխության, այլ՝ նոր մեղադրանքի մասին է, պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ որևէ քննություն չի իրականացվել։ Կրկին անգամ դատվելու սկզբունքի վերլուծությամբ՝ փաստաբանը նկատեց, որ հետապնդումը շարունակելու դեպքում կխախտվի Ռոբերտ Քոչարյանի իրավունքը՝ կրկին անգամ դատվելու։ Արամ Օրբելյանն ուշադրություն հրավիրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ Աննա Դանիբեկյանի որոշման վերաբերյալ, որի առնչությամբ վերադաս ատյանները չեն արձանագրել փաստերի, նյութական իրավունքի սխալ գնահատման մասին, այլ՝ ընդհակառակը։

ՀՀ ՔՕ 300,1-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչման վերաբերյալ ՍԴ որոշումից հետո հետագայում արձանագրվեց Ռոբերտ Քոչարյանի արարքում հանցակազմի փաստը, իսկ Վճռաբեկ դատարանը չի հերքել այդ փաստը, միայն դատախազին տվել է երկրորդ հնարավորություն, ուստի, այժմ պետք է գնահատել՝ արդյո՞ք դատախազությունը կատարել է Վճռաբեկ դատարանի կողմից տրված հնարավորությունը, թե դուրս է եկել դրա շրջանակներից։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ այս ամենը տեսնելով պրակտիկան՝ մենք դուրս ենք եկել հռոմեական իրավունքի մոդելից, դատարանն օրենք ստեղծող չէ, կիրառող է, նախադեպային իրավունքից տարբերվում է հենց նրանով, որ այնտեղ դատարանը նաև օրինաստեղծ գործունեություն է իրականացնում, Վճռաբեկ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

pastinfo.am

դիտվել է 221 անգամ
Լրահոս
«Մայր Աթոռի» դռները ջարդում էիք, մենք ձեզանից վախենա՞նք․․․ Սևակ Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Արման Սարոյանն ու «սիրո մթնոլորտ» արտահայտությունը մոտավորապես այնքան են իրարից հեռու, որքան Փաշինյանը՝ Արարատ լեռից, կամ ՔՊ-ականները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց. Տեր Զարեհ Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում». Արման Աբովյան «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբшկալվել Խաղողօրհնեքին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր» Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր» Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը կպահպանի «անորոշ ժամանակով». Հեգսեթ ՔՊ-ականը Էդգար Ղազարյանին սադրիչ անվանեց․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ռուբինյանը սպառնաց (video) Միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, բայց պետական պարտքը ավելանում է.Նարեկ Կարապետյանը՝ Թունյանին (video) Նավթի գները նվազել են Ի՞նչ է պատրաստել Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ ջերմաստիճանը հասել է +38,1-ի Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ «Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է #ՈՒՂԻՂ․ Ռուբինյանի ու ՔՊ-ի «հիստերիան» ԱԺ-ում․ Ալիևին «ատվետ» չեն գտնում․ Էդգար Էլբակյան (video) Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ քաղաքացիները դեռևս կարող են շտկել իրավիճակը ․ ունենք ժամանակի սղության խնդիր ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Տվերի մարզում գտնվող Wildberries-ի պահեստը․ տուժածներ չկան Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ. «Իշխանություն» «Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով զարգացումները» Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am