«Փաշինյանը չունի արտաքին քաղաքական որևէ կուրս. սա հարցեր է առաջացնում Ռուսաստանում և Արևմուտքում». Տարասով

168.am-ը գրում է․ ««Փաշինյանի գաղափարները հարցեր են առաջացնում թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր-սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին ունեցած ելույթի ուշագրավ հատվածներին։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին, որտեղ իր ելույթի առաջին հատվածում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության համաշխարհային նշանակությանը և դիվանագետների կողմից այդ հանգամանքը ի օգուտ ՀՀ հեղինակության օգտագործելու անհրաժեշտությանը։

ՀՀ վարչապետն ասել է, որ ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը և խնդիր կա ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է։

«Հաջորդ սկզբունքը, որը պետք է օգնի բարձրացնել Հայաստանի սուբյեկտությունը, համահայկականությունն է: Ի՞նչ նկատի ունեմ՝ ասելով համահայկականություն արտաքին քաղաքական ասպարեզում: Մեր արտաքին քաղաքական բարդություններից և բարդույթներից ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։

Ելույթի միջին հատվածում ՀՀ վարչապետը խոսեց նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Իսկ իր ամփոփիչ խոսքում Փաշինյանն ասել է.

«2018 թվականի հեղափոխության ընթացքում և դրանից հետո բազմիցս եմ հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր, ռևերսներ տեղի չեն ունենալու, և շրջադարձեր իրոք տեղի չեն ունեցել, և արտաքին քաղաքական ասպարեզում մենք աշխարհաքաղաքական առումով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, ընդհուպ Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ կարգավորման առումով ապահովել ենք և ապահովում ենք ժառանգականություն:

Բայց սա չի նշանակում, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Իրականում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու և այդ դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ: Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր կառավարությունը հրաժարվել է խուսանավելու, ճկուն լինելու գործիքակազմից: Քավ լիցի, դա անհնար է և ոչ խելամիտ»։

Ստանիսլավ Տարասովը «Ռեգնումի» էջում արդեն անդրադարձել է այս ելույթի առաջին մասին։ Ռուս փորձագետի հետ զրույցում առավելապես կանգ առանք ՀՀ վարչապետի ելույթի ամփոփիչ հատվածին։

Նախ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ելույթը սկզբից մինչև վերջ որոշ հարցեր, տեղ-տեղ՝ նաև զարմանք է առաջացնում։

«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, բայց Փաշինյանը հայտարարում է նաև արտաքին քաղաքականությունում մանևրելու մասին, սա ինչպե՞ս են ընկալելու ԵԱՏՄ գործընկերներն այս հայտարարությունը, ինչպես կարող է նա օտարների շարքում մտերիմ դիտարկվել, այդպես չի կարող լինել։ Նա թավշյա հեղափոխությունը համաշխարհային նշանակության իրադարձություն է որակում, այնինչ դրա նկատմամբ զգուշավորություն կա թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում, հեղափոխությունն ամենևին էլ համաշխարհային հեղինակություն չի վայելում։ Ինչպե՞ս է հեղափոխությունը հեղինակություն վայելում, երբ ԱՄՆ-ը կրճատում է աջակցությունը ԼՂ-ին, էականորեն ավելացնում Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը։ Սա արդյոք հեղինակության մասի՞ն է խոսում։ Այս ամենից հարցեր են առաջանում թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում։

Փաշինյանն անիրականանալի և անհասկանալի նպատակներ է դրել, համահայկականության առաջնորդ է իրեն որակում, այդ դեպքում նա պետք է հավաքի Սփյուռքի բոլոր կազմակերպություններին և նրանցից նման լիազորություն ստանա՝ դառնա նման առաջնորդ, այլապես ինչ ասես կարող է խոսել։ Այդ ամենը հնչում է՝ որպես թեզիս, երազանք, իսկ խնդիրն այն է, որ Փաշինյանի փորձերը հեռանալ արտաքին քաղաքական ընդունված ստանդարտներից, հարցեր են առաջացնում Մոսկվայում, Արևմուտքում, չկա արտաքին քաղաքական որևէ կուրս, և դա ոչ կարելի է որակել՝ որպես մանևրելու քաղաքականություն, ոչ էլ որևէ կենտրոնի վրա հիմնված քաղաքականություն։

Ինչպես կարող է Հայաստանն ունենալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև քաղաքականություն, եթե Ռուսաստանը ՀՀ անվտանգության երաշխավորն է, ինչպես անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կիրականացնի իր պարտավորությունները, երբ ասում են. «Մենք Ձեզ սիրում ենք, բայց երկրորդ կին ունենք, անհրաժեշտության դեպքում գուցե սիրուհի էլ ունենանք»։ Եթե քաղաքականությունը շարժվում է Արևմուտք, կա դժգոհություն Ռուսաստանից, թող հստակ հայտարարվի այդ մասին, լինի հստակ դիրքորոշում, բայց չկա դա, ոչ էլ կա դրա հակառակ իրավիճակը։ Սա մի իրավիճակ է, ասես սուլթանը լինի հարեմում։ Ռուսաստանի համար հասկանալի չէ այս ամենը։ Փաշինյանը կարդացել է գրականություն, ցիտատներ է բերում, դուրս է գցում ռոմանտիկ գաղափարներ, որոնք ռեալ գործողությունների, իրականության հետ որևէ կապ չունեն»,-ասաց Տարասովը։

դիտվել է 363 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am