Քոչարյան Անդրանիկն՝ ուր, օրենքն ու Սահմանադրությունն՝ ուր

ՀԱԿաՀՀՇական «կարկառուն» տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույց է տվել Նիկոլի պատի թերթին` «Ազատություն» ռադիոկայանին, եւ, «մեկնաբանելով» պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումից զրկելու վերաբերյալ նախագահի 2002թ. հուլիսի 22-ի հրամանագիրը չեղյալ ճանաչելու «քաղաքական որոշումը», հերթական անգամ վայրահաչել է Ռոբերտ Քոչարյանի վրա։

Ասել է` «Ռոբերտ Քոչարյանը, ըստ Սահմանադրության, իրավունք չուներ կոչումնազրկել գեներալին, որովհետև այն ժամանակվա գործող Սահմանադրությամբ հստակ գրված էր, որ նախագահը շնորհում է գեներալի կոչում, նա իրավունք չունի առանց դատարանի որոշման կոչումնազրկի գեներալին: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ խախտել է Սահմանադրությունը: Վաղարշակ Հարությունյանի պարագայում ինքը, ամենայն հավանականությամբ, փորձում էր իր վրեժը լուծել` հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը»: Եվ ոչ մի խոսք` այն մասին, թե ինչո՞ւ նախագահը գնաց այդ քայլին` զրկեց Վաղարշակ Հարությունյանին գեներալական ուսադիրներից։

Իրողությունն այն է, որ սա կոպտորեն խախտել էր նույն Սահմանադրությունը` հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված ծանր իրավիճակում առանց Զինված ուժերի գլխավոր հրամանատարի գիտության՝ տանկեր, զրահամեքենաներ էր դուրս բերել փողոց ու «քշում էր»... ուղիղ նախագահական պալատի վրա։ Աստված գիտի` ինչով այդ ամենը կավարտվեր, եթե նախագահը կորցներ ինքնատիրապետումը եւ չկանխեր անօրինականությունը։

Բայց վերադառնանք «մեր ոչխարներին»։ Այն ժամանակ գործող Սահմանադրության մեջ, իհարկե, խոսք չկար «գեներալին կոչումազրկելու» մասին. ամրագրված էր, որ նախագահը «զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը», «շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ»։ Իսկ կոչումներից զրկելու «գործընթացը» կանոնակարգվում էր օրենքով։

Ուրիշ բան, որ պաշտպանության ոլորտի անգերազանցելի սույն «մասնագետը» չի կարդացել 2002 թ. հուլիսի 3-ին ընդունված «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքի 29 հոդվածի 7-րդ կետը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված էր. «Բարձրագույն սպաները», այսինքն` գեներալ-լեյտենանտները, գեներալ-մայորները, գեներալ-գնդապետները եւ գեներալները, «զինվորական կոչումից կարող են զրկվել նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով»: Եվ ընդհանրապես, խիստ յուրօրինակ պատկերացումներ ունի օրենքի եւ օրինականության, սահմանադրաիրավական հարաբերությունների մասին։

Օրինակ՝ երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը Ազգային ժողովի բակում, ամբոխի օվացիաների ներքո, ոտքի վրա «հրամանագիր» էր ստորագրում ԲՀԿ-ական եւ դաշնակցական նախարարներին գործից ազատելու մասին` չունենալով դրա իրավունքը (ըստ Սահմանադրության՝ վարչապետն իրավասու էր դիմել նախագահին, նախագահն էլ, թերուդեմերը կշռելով, կարող էր համապատասխան հրամանագիր ստորագրել, կարող էր չստորագրել), կամ, դարձյալ ոտքի վրա, մաքսատան աշխատակցին գործից հանում էր, դա նորմալ էր` չէր հակասում Սահմանադրությանը։

Երբ «պողոսներին» կոչ էր անում շրջափակել դատարանները, փակել դուռ-լուսամուտները, որ ոչ մեկը չկարողանա ճեղքել «շրջափակման» օղակը, հրապարակավ սպառնում դատավորներին, թե ով է այն դատավորը, որ կարող է իմ ասածին «չէ» ասել, ամեն ինչ ճիշտ էր` օրենքի եւ Սահմանադրության տառը չէր խախտվում։

Երբ ինքն ու «ռազահհշական վերնախավի» մյուս դուրսպրծուկները հոկտեմբերի 27-ից հետո ՊՆ-ում ափալ-թափալ «հրավիրված» խառնաժողովի որոշմամբ՝ նախագահին վերջնագիր էին ներկայացնում`սպանված պետական այրերի դիակները դեռ չսառած, դեմ տալով կառավարության «նոր» կազմը, որտեղ իրեն` Քոչարյան Անդրանիկին վերապահված էր համակարգող նախարարի, այսինքն` փոխվարչապետի պաշտոնը, էլի՛ առաջնորդվում էին Սահմանադրության տառով եւ ոգով։

«Իրավագիտակցության» այդ մակարդակով էլ գլխավորում է ԱԺ կարեւորագույն հանձնաժողովներից մեկը` Պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովը, քիթը խոթում ապրիլյան քառօրյա պատերազմի «թաքուն ծալքերի» մեջ, եւ վաղը-մյուս օրը գնահատական է տալու ֆորսմաժորային իրավիճակում ընդունված որոշումներին եւ որոշումներ կայացնողների կոմպետենտությանը։

Հ.Գ.։ Սահմանադրության մեջ ոչ մի տող չկա այն մասին, որ նախագահն իրավասու է ուժը կորցրած ճանաչել իր նախորդների ընդունած իրավական ակտերը, վերականգնել «կոչումազրկված» գեներալի «ստատուսը»։ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահը «վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ»։ Ոչինչ ավելի։

Բայց Քոչարյան Անդրանիկին դա, իհարկե, չի մտահոգում...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 1944 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am