Զինվորների մայկա-տրուսիկն ու Նիկոլի խոստումները.ինչ է փոխվել բանակում

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:/Մաս 2-րդ/

-Սա նշանակում է,որ մի դասախոսության կարիք ունե՞ն իրենք:

-Միգուցե դասախոսության ,միգուցե կլոր-սեղանի,ես ամեն դեպքում չեմ ճանաչում մարդու,ով բացահայտ ասում է,որ սա հաղթանակ չէ:

-Ես ձեզ որպես ապացույց կարող եմ ներկայացնել ձայնագրություն,ԱԺ փոխնախագահի մասին է խոսքը,ով ասաց ՝մենք այդ պատերազմում չենք հաղթել,կա՞ վիրվորանք:

-Չեմ կարող ասել,միգուցե ,ովքեր համարում են,որ հաղթանակ չի,կորուստների հարգանքից ելնելով են ասում ,քանի որ կորուստենրը շատ են եղե՞լ,դրա համար հաղթանակ չէ,ես այդպիսի բաներ լրատվամիջոցներից վաղուց ես լսել, և առիթ ունեցել եմ լրագրողներին այդ առիթով շատ բացատրություններ տալ,արդեն 3 տարի է այդ թեման շրջանառվում է,բայց այդ մակարդակում,որ դուք եք ասում ,չեմ հանդիպել:

- Ապրիլյան պատերազմը կազմակերպված հանցագործություն էր Հայաստանի դեմ՝ հրահրված մեր դաշնակից Ռուսաստանի կողմից․համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

-Ես իրավասություն չունեմ նման թեմա մեկնաբանելու,ես որոշակի շրջանակների իրավասություն ունեմ,սա դրանց մեջ չի մտնում:

-Կարծեմ դուք ևս արձագանքեցիք,որ նման աբսուրդ թեմաներին չեք անդրադառնում: Այս տեսակետը հնչեցրել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը,անհրաժեշտություն կա՞ Նիկոլ Փաշինյանին ևս կանչել ԱԺ հարցաքննության ,գուցե լրացուցիչ ինֆորմացիա ունի՞:

-Դուք իմ լիազորություններից շատ բարձր մակարդակի հարցեր եք տալիս ,ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանելու:

- Նախորդներին շատ էին մեղադրում,թե ինչու այս կամ այն պաշտոնյայի որդին բանակում չի ծառայել,կամ սահմանին կանգնած չէ: Հիմա մարդիկ են եկել իշխանության ,որոնց մեծ մասը բանակում չի ծառայել,այդ թվում նաև մեր գլխավոր հրամանատարը, ու նման հայտարարություններ են անում,հոգեբանական առումով մեր սպայական կազմը ,ով գործ ունի նման իշխանության ,վերադասի հետ,ի՞նչ վիճակում է:

-Բարեբախտաբար սպաները,որ երդում են տալիս ծառայել,նրանք չեն նայում,թե ով է ծառայել, կամ ով՝ոչ,եթե ցանկացած զինվորականի հարցնես ծառայության մասին վերաբերմունքը, ինքը բոլորին կուզենա բանակ տանել,այդ թվում նաև աղջիկներին,դա զինվորականի մտածելակերպի ալգորիթմի հետևանք է:Մյուս կողմից բոլորս էլ հասկանում ենք,որ քաղաքական ղեկավարությունից բոլորը չեն կարող ծառայած լինել,մանավանդ ,եթե հաշվի առնենք,որ խորհրդային միության վերջին տարիներին և ՀՀ անկախության առաջին տարիներին եղել են օրինական հիմքեր տարբեր տեսակի զբաղմուքների,և հատկապես գիտության ոլորտում զբաղմունքի շնորհիվ բանակ չզորակոչվելու:Իրենք եղել են իշխանության,ընդդիմության,թե իրական գիտությամբ զբաղվող մարդիկ,որոնք հետո են անցել իշխանության…

-Բարոյահոգեբանական առումով….

-Ես դրա համար ասացի՝եթե զինվորականին հարց տաք ,նա կուզի բոլորին բանակ տանել,այդ թվում նաև աղջիկներին:

-Արցախյան պատերազմի տարիներին շատերը կամովի էին բանակ գնում,հիմա շատ կետեր կարող են բերել,հարցն ունի իր բարոյական կողմը,որ անկախ ամեն ինչից կարող էիր բանակում ծառայել:

Դուք աշխատել եք Սեյրան Օհանյանի հետ, այդ պատճառով եմ ձեզ այս հարցը տալիս: Սեյրան Օհանյանը ևս «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար,մյուսը պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանն է,ով մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է,չնայած ունի առղջական լուրջ խնդիրներ: Բարոյական տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք :

-Ես մի առիթով ասել եմ,կրկնեմ՝ցանկացած մարդու համար,եթե ինչ-որ հարց առնչվում է բարոյականության և օրենքի հետ ,դու միշտ արանքում ես և քեզ մոտ միշտ հակասական զգացողություններ են,որովհետև եթե քո ընկերը,քո մարտական,զինակից ընկերն ունի որոշակի խնդիրներ իրավական համակարգում,իհարկե դա տհաճ է,անկախ այն բանից ,թե ինչպիսի իրավական խնդիր է,կամ իրավական խնդիր չէ:Ի վերջո,սա պետություն է, և իրավական գործընթացների առջև բոլորը հավասար են:Ես 22 տարի ԶՈՒ-ում եմ ,հաճախ են եղել փոքր դրվագներ սպաների հետ կապված,միշտ էլ լավ չեմ զգացել:Բնականաբար ինչ-որ սպայի,վաստակավող,անցյալ ունեցող մարդու ,արժանավորի մի ապտակի համար,կամ մի փոքր գործի համար քրեական պատասխանատվության է ենթարկվել և այդ մարդու կարիերան խափանվել է:

-Խոսքը Պաշտպանության նախկին նախարարի և նախկին փոխնախարարի մասին է:

-Ցանկացած զինվորականի,ինձ համար որպես մարդ,ցավալի է:

-Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված ՊՆ-ն անմիջապես արձագանքեց,մեկ անգամ ևս կխնդրեի լուսաբանել,երբ արդեն դատավարությունը գնաց,տեսանք ,որ այդ տուշոնկաների գործը կցված չէ:

-Ես քրեական գործին չեմ հետևում ,սրանք հարցեր են ,որոնք ինձ չեն առնչվում: Այն,որ ԵԿՄ պատանի երկրապահների հավաքների համար միջոցներ են տրամադրվել,մենք ցանկը տրամադրեցինք ,հրապարակեցինք: ՊՆ-ն իրավական հիմքեր չուներ վերահսկելու ,թե միջոցները ինչպես էին օգտագործվում :

-Ապրիլյան պատերազմից հետո մեր իշխանությունները գնահատեցին այն,որ Սանկտ-Պետրեբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ հաջողություն էին:

-Ես նույնիսկ չգիտեմ,թե դրանք ինչ ձեռբերումներն էին:

այաստանն ու Ադրբեջանը նույն հարթության մեջ չէին դրվում,իսկ իշխանափոխությունից հետո, Ալիևը վերելակում վարչապետին ասաց՝ արի իրար չկրակենք, նա էլ ասաց, որ չի կրակելու, ինչին համաձայնեց մեր վարչապետը, արդյունքում՝ Ադրբեջանն արձանագրեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ի չիք եղան:

-Ես կրկնեմ՝չգիտեմ ,թե ինչի մասին է խոսքը,այդ գործընթացին մասնագիտորեն չեմ տիրապետում,մի բան գիտեմ,որ Ադրբեջանը որպես պետություն միջազգային ստանձնած պարտավորությունները շատ հաճախ է խախտում ,չի պահպանում,հետևաբար շատ դժվար է ինչ-որ բան պայմանավորվել,որը գոյություն կունենա երկար ժամանակ՝սկսած 1994 թվականի հրադադարի ռեժիմից հետո:

Ադրբեջանական կողմը վաղուց ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը թույլ չի տալիս առաջնագիծ դուրս գալ:

-Ապրիլյան պատերազմից հետո հաջողություն անձանագարված չկա՞ր:

-Մինչև ապրիլյան պատերազմը մենք ավելի շատ էինք իրականացնում դիտորդական առաքելություն,որը հաջողությամբ էր իրականացվում երկու կողմից միաժամանակ,քան ապրիլյանից հետո:Ադբեջանն ապրիլյան պատերազմից հետո այս առումով ավելի անկանխատեսելի է դարձել:

-Անցյալում եթե զոհեր կային,միջազգային կազմակերպությունները միանգամից արձագանքում էին,վերջերս զոհեր ունենում ենք և արձագաներ չկան,սա ինչո՞վ է պայմանավորված,այս առումով ևս պատասխանատվությունը գնում է այսօրվա իշխանությունների վրա:

-Նման բաներ վաղուց չեմ հիշում ,վերջին անգամ ինչ-որ մտահոգություն մի քանի տարի առաջ եմ լսել,այն էլ երբեք չէին ասում,թե այս ,թե այն կողմից,ընդամենը հանդարտության կոչ էր:

-Հիմա կա՞ն ,թե անտեսված է և ամեն ինչը թողնված է վերելակային դիվանագիտության վրա:

-Չեմ տիրապետում,և իմ իրավասության թեման չէ:

-Կմեկնաբանեք,որ միշտ լինելով հակառակ կողմեր՝կարծիք է հնչում,որ Ալիևը կիրթ է:

-Ոչ տեսել եմ Ալիևին,ոչ շփվել եմ,ոչ էլ գիտեմ,թե ինքն ինչպիսին է: Չեմ կարծում,որ պետություն ղեկավարող մարդը խելացի չի ,կամ հիմար է,չեմ կարծում,որ մարդն այսքան ժամանակ պետություն ղեկավարի և լինի ոչ խելացի:

-Մարդն հայտարարում է,որ Երևանը կգրավի ,Արցախն էլ իր տարածքն է :

-Դա խոսո՞ւմ է իր հիմարության մասին:Ինքն իմ հակառակորդնէ ,ես կարող եմ իրեն ատել,բայց ասել,որ խելացի չէ ,դա տրամաբանական չէ: Հիտլերը շատ կիրթ մարդ էր:

-Նայած, թե կիրթ ասելով ինչ ենք հասկանում:

-Հիտլերը կիրթ մարդ էր: :

-Կիրթ մարդը չի կարող մարդ սպանել:

-Նման բան չկա ,միջազգային առաջնորդները ,որոնք հացնագործ են ճանաչվել բոլոր դատարաններով,շատ կիրթ մարդիկ են:

-Նախկինում,երբ սահմանին զոհ էինք ունենում,ընդդիմությունը մեղադրում էր ,ասելով՝խեղճ ու կրակ ընտանիք որդիներ են, հիմա էլի զոհեր կան,ինչ-որ բան փոխվե՞լ է:

-Ամբողջ խնդիրն այն է,թե մենք դրա տակ ինչ ենք հասկանում :Ես գիտեմ ,որ 10 տարի շարունակ մամուլն է այդ հարցերի մասին խոսել:

-Այսօրվա առաջնորդին ասեք:

-Ի՞նչ կապ ունի այսօրվա առաջնորդը,երբ մամուլն էր այդ հարցերը բարձրացնում :

-Ինչ-որ բան փոխվե՞լ է:

-Ցավոք, ցանկացած մահացող զինծառայողից հետո առաջին տպավորությունը ,երբ գնում ես ընտանիք,որ ինքը խեղճ ու կրակ է,մանավանդ,եթե միակ զավակն է, կամ միակ տղան է քույրերից հետո,միշտ այդ զգացումը բոլորիս պարուրում է,բայց դա շահրակման առիթ չպետք է դառնա: Միշտ ասել եմ՝կան մասնագիտական հիմնահարցեր.երբ երեխան չունի բարձրագույն կրթություն,առնաձնահատուկ գիտելիքներ,լեզուների իմացություն, ինժեներատեխնիկական գիտելիքներ,չի մասնակցում մրցույթների,մրցույթների վիճակահանությունների ,իր հավանականությունը գնալու առաջնագիծ որպես հետևակային զինվոր ,ավելի մեծանում է:Ստացվել է այնպես,որ ցավոք ավելի անապահով կամ ավելի քիչ եկամուտ ունեցողների երեխաներն են դուրս մնում այս պրոցեսներից,բնականաբար առաջնագիծ և հետևակային ստորաբաժանումներ նրանք են գնում:

-Միշտ ասել եք այս մասին,ուրեմն այսօրվա իշխանությունները լավ չեն հասկացել;

-Դուք կրկին ամեն ինչ տանում եք դեպի իշխանություններ և ոչ իշխանություններ …

-Ես բանակի հետ կապված իրենց հայտարարություններն եմ հիշում:

-Ես ի պաշտոնե հիշում եմ,որ դա շահարկում էր Հրապարակը թերթը,Գալան և այլն,և իրենցից ոչ մեկին այսօր իշխանությունների հետ չեմ կապում ,իմ ընկալումնրեն այլ են,քան ձերը:

-Փաստորեն ինչ լրատվամիջոց ուզում եք ,տեսնում եք, դրանց կողիքն մեկ ուրիշն էլ կարող ենք ասել:

-Գտանք բանալին:Դա միայն ՀՀ-ում տեղի ունեցող պրոցես չէ,դա ամբողջ աշխարհում ընթացող բնականոն պրոցես է, ներքին մասնագիտական վերաբշխում հասկացություն կա,այդ փուլում այդպես է ստացվում ,իսկ ցավոք կրակային ներգործության իր վրա կրում են հետևակային ստորաբաժանումները,ՀՕՊ,ՌՕՊ, կապի ստորաբաժանումները առաջնային հարվածի տակ չեն լինում կրակի ժամանակ:

- Իշխանափոխությունից հետո զենքի հետ կապված ինչ իրավիճակ է,ամեն ինչ կարգի՞ն է:

-Ամեն ինչ կարգին է ,բնականոն պրոցեսով ընթանում է ,վերջերս պաշտանության նախարարը Մոսկվայց և Երևանից առիթ ունեցավ հայտարարելու,որ մեզ սպասում են անակնկալներ սպառազինությունների մատակարման առումով ,ես միայն ավելացնեմ,որ ըստ էության, մենք վաղուց նման որակի և ծավալի սպառազինությունների պայմանագրեր չենք ունեցել :

-Մի հայտարարություն.Դավիթ Տոնոյանն ասաց՝մենք կարող ենք այսպիսի հակահարված տալ,շատերի կողմից քննադատության արժանացավ,ասացին,որ ճիշտ չէ բանակցային այս պրոցեսի ընթացքում նման բան ասել:

-Դա իմ սրտով է:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 6942 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am