2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել․ Արծրուն Հովհաննիսյանի կեղծիքի հետքերով

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ կապված կան տասնյակ դրվագներ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացրել ու դեռ չեն ստացել իրենց պատասխանները, բայց կա մի դրվագ, որի վերաբերյալ քննարկում այդպես էլ տեղի չունեցավ հասարակական-քաղաքական լայն շրջանակներում։ Խոսքը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի հաստատման պայմանավորվածության չկատարման մասին է։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի միջնորդությամբ և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանի մասնակցությամբ ձեռք բերվեց հրադադար հաստատելու պայմանավորվածություն։ Հանդիպման ավարտին հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը և ասաց․ «Կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ»:

Հրադադարի հաստատումից ուղիղ երկու րոպեց անց՝ ժամը 12։02-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․ «Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ»։

Այս հայտարարությունից միայն 15 րոպե անց՝ ժամը 12։17-ին, Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ և տեղեկացրեց, որ Կապան քաղաքին հարված չի եղել․ «Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է։Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։

Կա մեկ զոհ»։

Թվում է, թե Արծրուն Հովհաննիսյանն իր այս գրառմամբ փորձել է ուղղել իր կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, սակայն իր բնորոշմամբ՝ ուղղումն իր մեջ ևս կեղծ տեղեկատվություն է պարունակել։ Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի մոտակայքում եղել է ՀՀ ՊՆ ՀՕՊ համակարգ, որին Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ի միջոցով հարված եղել է ոչ թե հոկտեմբերի 10-ին ժամը 12-ին հաստատված հրադադարից հետո, այլ հրադադարից գրեթե 2 ժամ առաջ՝ առավոտյան 10։10 րոպեին։ Այդ դրվագը ֆիքսված է տեսախցիկների կողմից, և տեսանյութը ժամանակին տարածված է եղել համացանցի հայկական տիրույթում։

Այս փաստերն ունենալով՝ միայն այս դրվագի մասով մի քանի հարցեր են առաջանում․

1․ Ինչո՞ւ էր Արծրուն Հովհաննիսյանը հրադադարի հաստատումից 2 րոպե անց տարածել կեղծ տեղեկատվություն Կապան քաղաքին հասցված հրթիռային հարվածի, զոհերի և վիրավորների մասին։ Սա հատկապես հետաքրքրական է, երբ որևէ այլ դեպքում պատերազմի օրերին հայկական կողմն այդքան արագ զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չէր տարածել։

2․ Արդյոք Արծրուն Հովհաննիսյանի կողմից տարածված այդ կեղծ տեղեկատվությունն առիթ չի՞ հանդիսացել «պատասխան» հարված հասցնելու համար, որն արդեն իրականում ի չիք է դարձրել ռուսական միջնորդությամբ հրադադարի հաստատումը։

3․ Ինչո՞ւ էր Արծրուն Հովհաննիսյանն իր կողմից կեղծ տեղեկատվության տարածումից միայն 15 րոպե անց հերքում այն և ինչո՞ւ էր հերքման մեջ կրկին կեղծում իրականությունը և առավոտյան տեղի ունեցած ԱԹՍ-ով հարվածը ներկայացնում որպես հրադադարից հետո կամ առնվազն դրանից րոպեներ առաջ արձանագրված հարված։

Այս հարցերը շատ կարևոր մի դրվագի բացահայտման համար ֆունդամենտալ նշանակություն ունեն։ Սրանք հարցեր են, որոնք ինչ-որ մի օր իրենց պատասխաններն ստանալու են, իսկ հիմա կարևոր էր դրանց ձևակերպումն ու բարձրաձայնումը։

Հ․Գ․ Նկատենք, որ մեկ անգամ էլ հոկտեմբերի 19-ին է տապալվել ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումը։ Այս անգամ արդեն Փաշինյանը մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 354 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան Այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը․ Ամալյա Խալաթյան Այս հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է․ «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի. հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ» Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքական ԱԹՍ-ները պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծել ՔՊ-ականի զավակներին. «Փաստ» Հայաստանը ստիպված էր զիջել Ղարաբաղը. Սքոթ Ռիտեր «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» ՔՊ-ականները «թռել» են վրացի գործընկերներից․ «Հրապարակ» «Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել»․ Տեր Վրթանես Բաղալյան Իշխանությունը հետաձգել է դատավորի ընտրության հարցը Սամվել Կարապետյանի գործով սկանդալի ֆոնին Ինչու է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am