Վախը ծնում է վրեժ.Նիկոլ Փաշինյանը վախենում է Ռոբերտ Քոչարյանից.Դավիթ Սահակյանց

Հարցազրույց ռեժիսոր,անիմատոր,նկարիչ Դավիթ Սահակյանցի հետ:/Մաս 2-րդ/

-Մենք պետք է շնորհակալ լինենք արցախցիներին,որ ոչ Սյունիքը,Արցախը,Մեղրին փրկեցին,այլ ամբողջ Հայաստանը ,ինչո՞ւ չկա այդ շնորհակալության զգացումը:

-Եթե մեզ մոտ լիներ իրավիճակ,ոնց Ուկրաինայում `50 տոկոս ռուս և 50 ուկրաինացի,եթե , մի ստվար զանգված ադրբեջանցիներից կազմված լիներ,որ ապրեր Հայաստնում,ես համոզված եմ,որ մենք այսօր կվերանայինք:

-Ինչո՞ւ չկա այդ գիտակցումը,ինչո՞ւ են այն լոզունգները,որ վատ եք ապրելու:

-Եթե նույնինսկ ետին թվով անալիզ եմ անում,ես հասկանում եմ,որ եթե ուզում եմ ներկայացնել իմ պրետենզիաները նախկին իշխանություններին,ես չեմ հասկանում,թե ոնց կարելի էր այդքան հանգիստ լինել և հանգիստ ապրել,թույլ տալ,որ ֆոնդերը այստեղ աշխատեին,մի օր այս օրը գալու էր:

-Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ և առաջ եկավ հայաստանցի-արցախցի թեզը,ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Այդ ջրբաժանը ի սկզբանե կա,մենթալիտետի տարբերություն կա,որի համար հաշվի պետք նստենք ամեն մեկս մեր դիմաց, մեկս մեր խնդիրները ունենք,որոնք ճիշտ ուղղորդման դեպքում պետք է միացնել և այն ինչ պակասում է արցախցուն,իրար միացնելով որպես մի օրգանիիզմ, կարողնանք գոյատևել և միայն այդ դեպքում չենք ունենա նման խնդիրներ:

-Դավադիրներ փնտրելու լոզունքգենրը ,կոչերը ինչի՞ համար էին:

-Կենսունակ են այնքան ժամանակ,մինչև չսկսենք գործով զբաղվել,ոչ մի հաջողություն չկա տնտեսական ոլորտում և պետք է ինչ-որ մի բանով մարդկանց զբաղեցնել:

-Պրոցեսներ են գնում,հացի խնդիր կա,տեսանք ,թե ինչ եղավ Իջևանում:Դրան զուգահեռ իշխանության ներկայացուցիչներն ասում են`երբ եք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված,այսօր 19 իջևանցի ձերբակալված է: ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի`վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբոր բառերն են:

-Արդեն քանի ամիս է անընդհատ ,ով խոսում է,խոսում են ամենամեծ խնդրի մասին,այսօր այդ ինֆորմացիան իրենց կողքով է անցնում,իրենք չեն հասկանում,որ այդպես չի կարելի,այդ արցախցի,լենինականցի,երևանցի բաժանումը չի կարելի ,մենք մի ազգ ենք:Մինչև հիմա նրաքն չեն հասկանում:

-Անգիտակից հայտարարություն է,թե՞ պլանավորված,միտումնավոր:

-Ես կարծում եմ,որ դա ինտելեկտի պակաս է:

-Ընդամե՞նը:

-Դա ընդամենը չի,դա իրականում ամենասարսափելի բանն է:Հույս ունեմ,որ գոնե միտումնավոր չէ :

-Ձեր հայրը շատ հայտնի ,ամենկարկառուն մուտիպլիկատորներից էր,նա հայտնի էր իր կտրուկ հայտարարություններով,խոսքերով և նաև քաղաքական շատ իրադարձույունների հետ կապված իր խոսքն ասում էր, և դրանց հետ կապված մուլտֆիլմեր էր ստեղծում: Այն ժամանակվա ընդդիմությունը թիրախում էր :

-Նա անկեղծ էր,դա չէր արվում պատվերով,դա արվում էր որպես քաղաքացու դիրքորոշում:

-Այդպես էր մտածո՞ւմ Ստեփան Դեմիրճյանի մասին:

-Նա շատ հարգում Կարեն Դեմիրճյանին,այն լեգենդը ,որը փիառը,որն արվում էր Կարեն Դեմիրճյանի շուրջ,այն ժամանակ նա այդ երևույթին արձագանքեց,առաջ էր բերվում ,որ այն ինչ մենք ունենք ,դա միայն Կարեն Դեմիրճյանի ձեռքբերումն էր,բաներ կային ,որոնք վերագրում էին հենց նրան:Ստեփան Դեմիրճյանին ևս անդրադարձել է՞

-Բացն էլ կարող էինք վերագրել նրան:

-Դա Ռոբերտ Սահակյանցի դիրքորոշումն էր:Ես էլ եմ փորձում նույն ձևով ապրել,խոսելի ես խոսում եմ ՝ունենալով իմ դիրքորոշումը:

-Հնարավո՞ր է,որ այն ինչ խոսեցիք կյանքի կոչեք:

-Միգուցե:

-Ես կուզենայի նաև վերջին ձերբակալությունների մասին ձեր կարծիքն իմանալ,այդ ժամանակահատվածում մեծ գործ է արվել,չ ոք չի կարող հերքել,որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում տնտեսությունը աճել է,կարող ենք ասե՞լ,որ այս ամեն ինչը ինչ-որ ուժերի և այժմյան իշխանության ,նրանց նախորդների համատեղ ուժերով ահռելի հակափիառի արդյունքն է,և շատ դժվար է դա հաղթահարել:

-Միանշանակ, խնդիրը շատ ցավալի է,ես որպես աղետ կարող եմ համարել այն, ինչ եղավ 2008 –ի մարտի 1-ին: Չպետք է լիներ նման բան,չպետք է ժողովուրդը գնար այն ժամանակվա նույն պոպուլիստների ետևից և ինչի արդյունքում էլ եղավ այն,ինչ որ եղավ: Այն ,ինչ այսօր անում է ոստիկանությունը Իջևանում,նույնն է:Եթե հանկարծ Իջևանում Աստված ոչ անի,ինչ-որ մի մարդ վնասվեր և մահանար,ի՞նչ էր անելու այսօրվա իշխանությունը,ոնց էր մեկնաբանելու:Մարդիկ դուրս են եկել իրենց բողոքը հայտնելու,ու եթե մարդ մահանար,որը կլիներ մարտի մեկը`սա,թե նա:

-Տաս տարին ուրիշ բան է,նախորդ իշխանությունների թեթև ձեռքով ոչինչ չարվեց,և նաև ընդդիմության ,որ հիմա այս վիճակն է:Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ասում է,որ մեր հանրությունը ոչ մի բանի պատրաստ չէ,նա չի ուզում լսել,նա գիտի մի բան և դա է :Որովհտև տասը տարի շարունակ այդ հանրությունը դա է լսել:

-Մեր ամենամեծ խնդիրը դա է`պատրաստ չենք լսել,մի քիչ ավել մտածել լսածից,անալիզ անել և փորձել անալիզի ենթարկելով գալ եզրակացության :

-Ինչքան ժամանակ է անհրաժեշտ ,որ ավելի սառը նայենք:

-Դա շատ երկար աշխատանք է, դա հասարակության աշխատանք է,երկարատև պրոցես ,մենք մեծ խնդիր ունենք,մեր երկար ժամանակ պետականություն չենք ունեցել և չգիտենք՝ոնց վարվել դրա հետ:
Դա նման է այն բանին,որ երեխան ծնվում է և երիտասարդ զույգը չգիտի ինչ անի ,ամեն անգամ զանգում է ծնողներին ,հարցնում,թե ոնց անել:

-Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ ոչինչ չարվեց,իշխանության մոտ կար այն գիտակցումը ,որ սա պետություն է ,և պետք չէ այդ ամենը:

-Փոխակապակցությունները շատ են,մենք շատ փոքր ագզ ենք ,և ինչքան էլ փորձենք բաժանվենք ,ոնց էլ լինի ամեն մեկս ամեն մեկից ,երուսից հետո կապված ենք իրար հետ,համաձայն եմ,որ նախկին իշխանությունները չէի բարձրաձայնում 90 –ականնրի խնդիրները,հենց դրա ապացույցն է:Այն կոպիտ սխալը,որ արեց Նիկոլ Փաշինյանը,արեց ,եղավ այն,ինչ եղավ,հիմա դա պետք է փոձրենք ազգովի մարսել:

-Առաջին կետը մերժելն էր,մեկ տարի շարունակ մերժում ենք , շարունակում ենք մերժել ՍԴ-ն,անվերջ ներքին թշնամի փնտելու ճանապարհին ենք,ո՞ւր կտանի սա:

-Չեմ էլ ուզում պատկերացնել,թե ինչերի կտանի,իսկապես Իջևանի կամ նմանատիպ դեպքերը ,երբ լինեն ,սրանք դեռ ծաղիկնեն են այն ամենի,ինչ մեզ սպասվում է:Արդեն քայլ արվել է,ասվել է,որ դատավորները վնգստում են,դա հնչել է,էլ ետ չի վերադառնալու,ասվել է սև ու սպիտակ,ամեն պիտակները կախվել են,և ոնց են իրենք վերադառնալու նորմալ վիճակի,չեմ պատկերացնում:

-Այսօրվա իշխանությունը շատ ավելի վատ վիճակում է:

-Իհարկե,դա ուղղակի անընդունելի է,չի կարելի նման ձևով խոսել:

-Ասում է`իրենց հետ այլ լեզվով չեն կարող խոսել:

-Բայց խոսում են ժողովրդի հետ:

-Նրանց մասին:

-Ես չեմ հավատում,հաստատ կարող են մի ձև գտնել ժողովրդի հետ շփվելու:Դա վարչապետի խոսք չէ:Ոչ թե դու պետք է հավասարվես ժողովրդին, այլ ժողովրդին փորձես ձգել և բարձրացնել:

-Եթե փորձեիք ինչպես ժամանակին Ռոբերտ Սահակյանցը ,ձեզ էլ պատվեր տային,բայց ձեր համոզմունքներին համահունչ,ինչպիսի՞ շարք կստեղծեիք:

-Պետք է մտածել, մատնաշել սուտը և առաջին հերթին մարդկանց ասել`սկսեք մտածել և կուրորեն մի գնացեք ոչ մի բանի ետևից,մտածելը Աստծո տված շնորհ է,որի շնորհիվ մենք կարող ենք մարդ լինել:Ամեն մի քայլից ,եզրակացություն անելուց առաջ մտածել է պետք,ինֆորմացիայով փորձել լցնել կաղապարը ,որ այնտեղից ծնեվեն ճիշտ կամ սխալ գաղափարները:

-Նախորդ իշխանությունների մեղքի չափաբաժի՞նը:

-Մեծ:

-Հեշտ փոխանցեցին,թե՞ արդեն այլընտրանք չկար:

-Այն ,ինչ եղավ արդեն նախկին իշխանությունների սխալն էր,այն առումով ,որ իսկապես ցավալի էր,որ այդպիսի զարգացում եղավ,ոչ թե որ իշխանափոխություն եղավ,այլ որ ժողովուրդը պատրաստ էր գնալ ,շատերը նույնիսկ հիմա էլ ասում են`այլընտրնք չունեինք,ով էլ գար մենք գնալու էինք նրա ետևից:

-Ինչու է իրենց հաջողում մերժելով մեկին,բանտել մյուսին:

-Իրենցից է պետք է հարցնել,առաջին հերթին դա վախն է կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

-Մարդը քաղաքականությունից վաղուց դուրս էր եկել և հայտ էլ չէր ներկակացնել,ի տարբերություն դրա Սերժ Սարգսյանը ունի կուսակցություն…

-Վախը ծնում է վրեժ և այսօր ես որպես քաղբանտարկալ եմ համարում…

-Սերժ Սարգսյանը ունի կուսակցություն,Գագիկ Ծառուկյանը ունի հզոր կուսակցություն,Լուսավոր Հայաստանը,ինչո՞ւ մի մարդ ,ով քաղաքականության մեջ չէ:

-Կոնկրետ դա Նիկոլ Փաշինյանի պատերազմն է Ռոբերտ Քոչարյանի դեմ,փորձել հասկանալ Նիկոլ Փաշինյանին շատ դժվար կլինի,ընդհանուր բարդույթների հավաքածու է:

-Որը պատկանում է միայն Նիկոլ Փաշինյանին,թե փոխանցված էինչ-որ մեկի կողմից:

-Իհարկե և փոխանցված և ձևավորված արդեն իր մեջ,միգուցե մանկությունից ,ես այդ մարդուն չեմ ճանաչում, ուղղակի տեսնում եմ և հասկանում:

-Իրանցի ռեժիսորներից մեկըմի հրաշալի ֆիլմ ունի,առանցքում այն է,որ սուտը կարողանում է այնքան ժամանակ մնալ,ինչքան մենք ուզում ենք:

-Իհարկե:

-Ինչքա՞ն ժամանակ ունենք դրան հավատալու:

-Մենք ժամանակ չունենք:

-Իսկ մտածելու ընդունակությու՞ն:

-Դա երկարատև պրոցես է և այն իշխանությունը,որը կձևավորվի վաղը ,մյուս օրը ,պետք է շատ ուշադիր լինի և կրթության և մշակույթի հանդեպ,ոչ թե միացնի նախարարությունները իրար,բոլորին եմ ասում,այն ինչ եղավ նաև նախկին իշխանությունների մեղքն է:Մշակույթը և կրթությունը ամենակարևոր բաներն են,որոնք պետք է կրթեն և դաստիարակեն ,այն մարդիկ ,ովքեր դրանցով զբաղվում են,պետք է դուրս գան այդ ժամանցային ստեղծագործական կյանքից անցնեն իրենց բուն պարտականությանը:

-Քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը,ով կուսակցություն է ստեղծել,այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ` մեկդ Փաշինյանին ասեք,որ իր հոգեվիճակը չի բավարարում պետության ղեկավարին:Մի քիչ կոպի՞տ չէ:Մի տեսակ շատ չի Նիկոլ Փաշինայնի նկատմամբ ճնշումը,գուցե հանգիստ թողնենք,օգնենք ,աջակցենք:

-Նա պատրստ չէ,որ իրեն օգնեն ,եթե նա պատրաստ լիենր ի սկզբանե այդ կոչը կաներ,եթե նա արդեն ի սկզբանե չէր պատրաստվում ոչ մեկի հետ աշխատել ,բացի այն մարդկանցից,ովքեր կքայլեն հետը ,սա մեծ խնդիր է:Նրանք պատրաստ չեն լսել և կարծիք ընդունել:

-Հույս ունենանք ,որ հասարակությունը եթե ոչ այսօր,վաղը պատրաստ կլինի մտածելու :

-Վերջիվերջո ամեն ինչ որոշում է հասարակությունը ,իսկապես լիդերները գնում են և գալիս են ու իրենց բերում է հասարակությունը,եթե թույլ տան, կբերեն մանիպուլյատորների ,թույլ տան իրենց պոպուլիզմը հնչի , պատրաստ լինեն ,կբերեն պոպուլիստի,կուզեն տեսնել պինդ և լավ ղեկավարի,նա կհայտնվի,նրան կբերեն…պետք է աշխատել:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1854 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am