Այսօր մեր քաղաքական հզորությունը Ռոբերտ Քոչարյանն է.Վոլոդյա Հովհաննիսյան
Հարցազրույց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի և պահեստազորի գնդապետ ,ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ:/Մաս 2-րդ/
-Ինչու հենց ինքը,ոչ 1995 թվականից հետո ահռելի մեծ չափաբաժնով թալանի գնացած իշխանությունը,որն այսօր միայն հրճվում է՝տեսնելով այս վիճակը:
Ազատ Արշակյան.Ես համարում եմ,որ առաջին անգամ հայ ժողովուրդը իշխանբությանը իրավունք տվեց պատժելու քաղաքական հանցագործներին:
-Դուք կարծու՞մ եք,որ եթե Ռոբերտ Քոչարյանն ուզենար,չէր կարող պատժել Լևոն Տեր-Պետրոսյանին:
Ազատ Արշակյան.Հայ ժողովուրդը վրեժ է ուզում, դեկտեմբեր ամսին ընտրություններով Նիկոլ Փաշինյանին ասաց՝մենք քեզ վստահում ենք ,պատժիր հանցագործներին:
-Ես էլ եմ քաղաքցի .ես մտածում եմ՝զարգացում,առաջընթաց,տնտեսական բարգավաճում և այլն…
Ազատ Արշակյան.Շատ հրաշալի բան եք մտածում:
-Վրեժով և ատելությամբ երկիր չի լինում,հատկապես,որ դա այդպես չէ:
Ազատ Արշակյան.Ձեր ուզածն էլ է արվում:
Վոլոդյա Հովհաննիսյան.2018 թվականին ժողովուրդը դեմ դուրս եկավ Սերժ Սարգսյանի իշանությանը և 3 բան ուզեց՝ պայքար կոռուպցիայի դեմ, Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում ապացուցել, որ ՀՀ-ում կոռուպցիա չի եղել,մեքն չտեսանք,որ որևէ մեկին կոռուպցիայի համար դատապարտեն:
-Ասում են կոռուպցիա չկա:
Վոլոդյա Հովհաննիսյան.Այսօր չկա,Նիկոլ Փաշինյանը անգործությամբ կամ դիտավորությամբ ոչինչ չարեց կոռուպցիան բացահատելու համար և ապացուցեց,որ կոռուպցիա չի եղել,որովհետև այդպիսի կոռուցիոն մեծ քրեական գործեր չկան,և այդ միլիարդավոր դոլարների մասին,որ ասում էր՝ոչինչ չկա և պետբյուջե չի եկել:
-Կարո՞ղ է ուրիշ տեղ է գնացել՝իրենց գրպանը:
Ազատ Արշակյան.Կոռուպցիոն մարդիկ փախած են: Կոռուպիցոներները շատ ուժեղ են,կազմակերպված են պետական համակարգի հետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ ես չկամ համակարգի մեջ,մյուսներին էլ ով արեց,կբռնեմ:
Վոլոդյա Հովհաննիսյան.30 միլիոնը ,որ փոխանցում են իր կնոջ ֆոնդին,դա կոռուպցիա՞ չէ:
Ազատ Արշակյան.Հիվանդների են բուժում:
Վոլոդյա Հովհաննիսյան.Տիկին Աննա Հակոբյանը հայտարարում է,որ դա հիվանդների բուժման համար չէ, ապրիլյան պատերազմի հերոսը դիմել է ,ասել են ,որ հիվանդների բուժման համար չէ:
Ազատ Արշակյան.Տիկին Աննա Հոկոբյանը օրինակելի է,բազմազավակ :
Վոլոդյա Հովհաննիսյան.Ես տիկին Աննայի կանացի և մարդկային որակների մասին չեմ ասում :Արդյոք կոռուպիցա չէ,որ ՊԵԿ-ը բարձր աշխատավարձով մարմին է,2 միլիարդ տրվում է միայն պարգևավճարների համար,երբ քարտուղարուհին 2.5 միլիոն պարգևավճար է ստանում,իսկ ի՞նչ գիտես,այդ 2.5 միլիոնը գնացել է քարտուղարուհուն,թե քարտուղարուհու տիրոջը:
Ազատ Արշակյան.Բացեք բառարանը,և տեսեք ,թե ինչ է կոռուպցիան,պրեմիաան կոռուպցիա չէ:
Վոլոդյա Հովհաննիսյան.Պրեմիան կոռուպցիոն սխեմայի կարևորագույն մասնիկ է:
-Իշխանությանը հայատարում է,որ այդպիսի պարգաևվճարներ ենք տալիս կոռւպցիան բացառելու համար:Ընդամենը 1 շաբաթ առաջ նույն ՊԵԿ-ի աշխատակցին կոռուպցիայի համար բռնեցին.և պարգևավճար ստացավ ,և բռնեցինք:
Ազատ Արշակյան.Ուրմեն չարաշահել է:
Վոլոդյա Հովհաննիսյան.140 000 դոլար քաղաքապետրանին պարգևավճարների համար ֆոնդ են հատկացնում, քաղաքը կեղտի մեջ կորած է,ես ամաչում եմ:
Ազատ Արշակյան.Պրոբլեմը գիտեք ինչո՞ւմ է:
Վոլոդյա Հովհաննիսյան.Կառավարման վատ համակարգի մեջ է:
Ազատ Արշակյան.Սաբոտաժի,ում ,որ դուք պաշտպանում եք,նրանք սաբորտաժ են անում:
Վոլոդյա Հովհաննիսյան.Նրանք մեկ տարի է չկան և կառավարման բոլոր օղակներում իրենց երիտասարդ,կրթություն չստացած սորոսականներ են:
Ազատ Արշակյան.Կրթված են,երիտասրադ են,պրոֆեսիոնալ են,իհարկե անփորձ են, փորձ ձեռք կբերեն :
Վոլոդյա Հովհաննիսյան.Ես վերցրեցի Հիտլերի Մայն Կայֆից մի հատված,որը ճիշտ բնութագրում է Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքականությունը,որտեղ գրված է,որ տեռորը առանց քարոզչության կորցնում է իմաստը և մասսաների վրա ազդցության ուժը,բայց քարոզչությունն էլ առանց տեռորի անարդյունավետ է: Տեռորի մեջ պետք է հզորին ոչնչացնել՝ հասարակությունը գլխատելու համար: Այսօր մեր քաղաքական հզորությունը Ռոբերտ Քոչարյանն է,որն իր անցած ուղով,արցախյան հերոսամարտում ունեցած բացառիկ դերով և ՀՀ պետականության ամրպանդման և ՀՀ տնտեսության,հասարակական զարգացման համար բացառիկ դերով մեծ հեղինակություն է ունեցել:
-Պարոն Արշակյանն ասում է ՝քիչ է ,պետք է շատերի նակատմամբ լինի:Անուններ կտա՞ք,հասնելո՞ւ եք մինչև 1991 թիվ:
Ազատ Արշակյան.Անուններ չեմ տա, և 1920 թիվ:
Վոլոդյա Հովհաննիսյան.Ես երբեք չեմ ուզի,որ մեր հասարակական զարգացումը ընդհատենք և զարգացումը բախենք այնպիսի մի անհաղթահարելի ապառաժի ,որն է նախկին մեղքերի բացահայտումը ներքաղաքական գործում:
-Ցանկացածը կարող է ցանկության դեպքում:
Վոլոդյա Հովհաննիսյան.Դա կտանի հասարակության և պետության ուժերի այնպիսի փոշիացում և ոչնչացումն,որից այլև չենք կարող արթնանալ:Հիշենք Ռոբեսպիերի օրինակը,ով ֆրանսիական բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ ոչնչացրեց ամեն ինչ իր ճանապարհին:Միայն Նապոլեոնի հանճարը փրկեց, և նաև Նապոլեոնի հանճարը կործանեց:
Ազատ Արշակյան.Դուք հակասում եք ձեր ասածներին:
Վոլոդյա Հովհաննիսյան.Ես չեմ հակասում:Մենք Նապոլեոն չունենք,մենք բախտախնդրության այնպսիի ժամանակաշրջան ենք ապրում ,որ անասելի է: Մենք այդ ազգային ուժը չունենք ոչնչացնելու ամեն ինչ այս կարճ ժամանակահատվածի կտրվածքով,մենք պետք է թերթենք այդ էջը,մոբիլիզացնենք բոլոր ուժերն ու մեթոդները,հակառակ դեպքում անընդհատ կգնանք վրեժխնդրության և վրեժի բավարարման գործընթացների միջով,որը ճանապարհ է դեպի կործանում:
Ազատ Արշակյան.Այնպես ենք դասավորել իրերը,որ մեզ մոտ պետք է խոսվի խաղաղության մասին, որովհետև հակառակ դեպում մենք ինչը պետք է ազատագրենք,իսկ նրանց մոտ պետք է խոսվի տարածքների ամբողջականության մասին:Քաղաքական մշակույթը ,միջազգային իրավունքը այդպես է ասում ՝հաղթող կոմղը պետք է խոսի խաղաղության մասին, հին բանաձև է,մեկ -մեկ շուռ են տալիս,պարտղող կողմը՝ամբողջականության մասին՝տարածքները,իր ունեցվածքը վերադարձնելու մասին:
-Մենք այնպիսի ժողովուրդ ենք,որին պետք է նախապատրաստել խաղաղության:
Ազատ Արշակյան.մեր ժողովուրդը պետք է պատրաստվի խաղաղության գրավել ,ազատագրել,տնօրինում է:
-Գրավել,թե ՞ազատագրել է:
Ազատ Արշակյան.Հանդարտվենք և բարգավաճության գնանք :
-Նոր ասում էիք՝բռնենք,սպանենք,հիմա ասում եք՝գնանք բարգավաճմա՞ն:
Ազատ Արշակյան.Մենք պետք բացահայտենք մեր պատմության տգեղ էջերը որպես դաս ,և դաս քաղենք դրանից և չկրկնենք :
-Պետք է հաղթանակած էջերը ևս բացահայտենք,պարոնների առաջ դնենք և ասենք ,թե ով է հաղթած նախագահը ,հաղթող նախագահը,ազատագրողը:
Ազատ Արշակյան.Լևոն Տեր-Պետրոսյանն է ազատգրել,նախագահը ինքն է եղել,վարչապետը Հրանտ Բագրատյանն է եղել:
-Արցախի նախագահն ո՞վ էր:
Ազատ Արշակյան.Արթուր Մկրտչյանը:
-Հետո ո՞վ էր,որ ազատագրեցին:
Ազատ Արշակյան.Հետո Արկադի Ղուկասյանը ,Բակո Սահակյանը:
-Չեք ուզում ուրիշ նախագահի անուն ասե՞լ:
Ազատ Արշակյան.Նրա անունը արդեն արգելանքի տակ է:
-Ինչու է արգելանքի տակ,դուք Լևոն Տեր-Պետրոսյանի անունն եք ասում :
Ազատ Արշակյան.Նրան պետական հանցագործության մեջ են մեղադրում:
-Ով,դուք և ձեր համախոհները:
Ազատ Արշակյան.Ես չեմ մեղադրում,հակառակը ես ասում եմ,որ հարկավոր է նրա նկատմամբ որոշակի հարգալից լինել:
-Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ այլ բաների համար են մեղադրում՝տարածքները հանձնելու:
Ազատ Արշակյան.Ո՞վ ազատագրել է, 1994 թվականին Լևոն Տեր -Պետրոսյանը ՀՀ նախագահն էր,Հրանտ Բագրատյանը՝ վարչապետը:
-Ո՞վ ազատագրել է Արցախը,դուք ի՞նչ եք ասում այդ նախագահի հասցեին:
Ազատ Արշակյան.ՀՀ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր:
Վոլոդյա Հովհաննիսյան.Դուք սին հույսեր եք փայփայում,որ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել ավելին,քան ասել է 2001 –ին,երբ հայտարարել է,որ ուզում եք ասել գրավյալ,ուզում եք ասեք օկուպացված տարածքներ,որոնք մերը չեն:Դա Նիկոլ Փաշինյանի հայատարությունն է,մարդը չի կարող այդքան փոխվել,որը չարամտորեն խուսափել է հայրենիք պաշտպանությանը մասնակցելուց և այսօր նա պետք է հայտարարի այդ տարածքների վերաբերյալ ազգային պահանջները :
Բնականաբար Տուսկը հայտարարել է,որ Եվրոպան հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը և ճանաչում է, դա ամենամեծ ապտակն էր մեր արտաքին քաղաքականության երեսին վերջին 2 տարվա ընթացքում,մինչև այդ ոչ մի եվրոպական,միջազգային գործիչ չէր համարձակվում այսպես բացեիբաց խոսել տարածքային ամբողջականության մասին և վիրավորել Ղարաբաղը:Երբ Տուսկը եկավ Երևան,այդ դրսում դիմովերլու շոուն ,65 միլիոն փողի շոուն,նա ոչինչ չասաց ղարաբաղյան խնդրի և Հայաստանի համար:Հաաա,Սևանում ասաց՝Եվորպայի սիրտը բաբախում է այդ խաչքարերի մոտ ,և այլն,սրանք բոլորը ծիծաղելի են,և մի ամբողջ ազգի պատմական իրավունքը ոտնահարվում է:
Ազատ Արշակյան.Բայց ասում է՝ուժ չկիրառել, ստատուս քվոն պահում են եվրոպացիները :
Վոլոդյա Հովհաննիսյան.Ստատուս քվոն պահում է մեր բանակը:
Ազատ Արշակյան.Այո:
Վոլոդյա Հովհաննիսյան.Ձեր որդին,իմ երեխաները,իրենք են պահում,զենքը ձեռքին:
Ազատ Արշակյան.Այս հարցում ձեզ հետ համաձայն եմ:
Վոլոդյա Հովհաննիսյան.Շնորհակալություն,միակ հարցը:Քանի դեռ ոչնչացնում են բանակը որպես հզորություն ,ազգի բարոյական նկարագիր,ոգին և ներս է բերվում սորոսյան միասեռական տականքությունը,ապազգային ստորությունը, այսօրվա իշխանությունը հաստատուն քայլերով առաջ է գնում, Եվրոպան և Ամերիկան դեռ պահանջելու են մեզնից Ղարաբաղը ետ տալ,որովհետև մենք նահանջել ենք մեր ազգային շահերի պահպանության և պաշտպանության դիրքերից:Այդ բոլոր բացասական երևույթները շատ կարճ ժամանակամիջոցում մտցրել է Նիկոլ Փաշինյանը,այսօրվա իշխանությունը դավաճանում է մեր ազգին :Հայաստանում 66 հ/կ-ներ և կազմակերպություններ կան,որոնք Սորոսից են փող ստանում:
-Այնպես չի,որ Ամերիկան Սորոսից դժգոհ չէ,ամերիկյան իշխանությունն այսօր Սորոսի դեմ պատերազմ է մղում:
Ազատ Արշակյան.Նիկոլ Փաշինյանը Սորոսին ստեղծել է:
Վոլոդյա Հովհաննիսյան.Սոչոսը 25.2 միլիոն դոլար ունի ամերկյան բանկերում և Ամերիկան պարզապես արգելել է Սորոսի գործուներությունը ԱՄՆ սահմաններում,18 երկրներ են արգելել,բայց իր փողերը ամերիկյան բանկերում են ,որտեղից ինքը մատակարարում է այս հեղափոխությունները և ինքը հայտարարում է ,վատ չի զգում:
Ազատ Արշակյան.Միայն Սորոսը չի,շատ են:
Վոլոդյա Հովհաննիսյան. Եվրոպայի 35 կազմակերպությունից փող է ստանում ,այսինքն 100 կազմակերպություն լծված է մեր ազգը ոչնչացնելու գործին:
Ազատ Արշակյան.Հայկական պետություննէ փող ստանում դրանցից:
Վոլոդյա Հովհաննիսյան.Հայկական պետությունը ստանում է Եվրոմիությունից և միջազգային բանկերից,բայց ոչ Սորոսի հիմնադրամից և եվրոպական տարբեր կազմակերպություններից:Ես ասել եմ,որ հեղափոխությունից առաջ 60 միլիոն Ադրբեջանը փոխանցեց Սորոսին,180 միլիոնից ավել ՝Թուրքիան:
Ազատ Արշակյան.Այս փողը մեզ օգուտ է բերում: Հռոմի կայսր Վեսպանսիանոսը ասել է՝ եթե ադրբեջանական փող է նավթի հոտ չի գալիս,օգտագործեք ,ձեր երկիրը զարգացրեք:
Վոլոդյա Հովհաննսիյան. Վեսպանսիանոս կայսեր ժամանակ Ադրբեջան չի եղել:
Առաջին հատվածն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի