Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի և բնակարանային շուկայում

168 ժամը գրում է. Իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը շատ էր հպարտանում անշարժ գույքի շուկայի աննախադեպ ակտիվությամբ` դա պայմանավորելով նրանով, որ հեղափոխությունից հետո արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շտապում են տեղափոխվել Հայաստան։ Թե որքանո՞վ էր հիմնավոր վարչապետի այս պնդումը, ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Մեծ հայրենադարձությունն այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է անշարժ գույքի շուկայում, վկայում է, որ աննախադեպ ակտիվության վերաբերյալ հայտարարությունները ժամանակավրեպ էին։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ անշարժ գույքի շուկայում զարգացումներն ամենևին էլ այնպիսին չեն, ինչպիսին ակնկալվում էր։ Որքան էլ առաջին հայացքից հրապարակվող ցուցանիշները գուցե այդպիսի տպավորություն են թողնում, այնուհանդերձ իրականությունը բոլորովին այլ է։ Ու մեծ ջանքեր պետք չեն դրանում համոզվելու համար։

Այսպես` անշարժ գույքի շուկայում մայիսին իրականացված պետական գրանցման գործարքները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել են 17,8 տոկոսով։ Աճն ակնհայտ է, գործարքներն իսկապես ավելացել են։

Բայց դա չէ, որ բնութագրում է իրական վիճակը։ Անշարժ գույքի շուկայի վերաբերյալ դատողություններ անելու համար անհրաժեշտ է դիտարկել առաջին հերթին՝ առք ու վաճառքի գործարքները։

Պաշտոնական տվյալներով՝ մայիսին Հայաստանում ավելի քիչ գույք է վաճառվել, քան ապրիլին։ Գործարքները կրճատվել են 4,9 տոկոսով։ Պատկերն ավելի տխուր է մայրաքաղաքում, որտեղ մայիսին շուկան շատ ավելի է պասիվացել. առք ու վաճառքի գործարքները նվազել են 10,6 տոկոսով։

Քանի որ առք ու վաճառքի գործարքների հիմնական մասը տեղի է ունենում բնակարանների նկատմամբ, անդրադառնանք նաև բնակարանային շուկայում տեղի ունեցած փոփոխություններին։ Մայիսին Հայաստանում բնակարանների վաճառքը կրճատվել է՝ 9,6, Երևանում` 9,3 տոկոսով։ Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ տարածքում վաճառվել է 1331 բնակարան, ինչը 141-ով քիչ է եղել, քան ապրիլին։

Իհարկե, մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների հիման վրա անիմաստ է հեռուն գնացող դատողություններ անել։ Ու որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միտումնավոր ցանկանում ենք բացասական տպավորություն ստեղծել, ներկայացնենք նաև բնակարանային շուկայում տեղի ունեցած փոփոխությունները մեկ տարվա կտրվածքով։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մայիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 5,1 տոկոսով ավելի շատ բնակարան է վաճառվել։ Երևանում ևս վաճառված բնակարանների քանակն ավելացել է. աճը կազմել է 2,5 տոկոս։

Այս թվերը, անշուշտ, ցույց են տալիս, որ որոշակի շարժ կա, բայց դա այն չէ, ինչի մասին ժամանակին խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Հարկավոր է հիշել, թե անցած տարվա մայիսին ինչպիսի բուռն քաղաքական գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանում։ Այդ ժամանակ, բնականաբար, քչերն էին մտածում բնակարան գնելու կամ վաճառելու մասին։

Ու այդքանից հետո այս տարվա ընդամենը 5,1, առավել ևս՝ Երևանում արձանագրված 2,5 տոկոս ակտիվությունն առոչինչ է։ Դրա վրա մեծապես առկա է 2018թ. քաղաքական պրոցեսների ուղղակի ազդեցությունը։ Այդ շրջանում էապես նվազել էր բնակարանների առք ու վաճառքը։

Բնակարանային շուկայում այսօր տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար հարկավոր է մի փոքր ավելի հետ գնալ։ Գուցե տարօրինակ թվա, բայց կստացվի, որ իշխանափոխությունից անմիջապես առաջ շուկան շատ ավելի ակտիվ է եղել, քան հիմա է։

Անցած տարվա մարտին, երբ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած թավշյա հեղափոխությունը դեռևս արենայում չկար և տնտեսական ու քաղաքական իրավիճակը բավական հանդարտ էր, Հայաստանում ավելի շատ բնակարան էր վաճառվել, քան այս տարվա մայիսին։ Փոխարենը` հակառակը լիներ. սովորաբար տնտեսական տարին որքան խորանում է` գործընթացները տարբեր, այդ թվում` անշարժ գույքի ու բնակարանային շուկաներում ակտիվանում են։ Այս դեպքում այդպես չի եղել։ Թե ո՞րն է պատճառը, կարելի է միայն ենթադրել։

Փաստն այն է, որ մայիսին շուկան բավական կտրուկ պասիվացել է։ Ու այդ պասիվացումը ոչ միայն նախորդ ամսվա, այլև նախորդ տարվա մարտի համեմատ է։

Պաշտոնական տվյալներով՝ 2018թ. մարտին կամ հեղափոխության գործընթացի մեկնարկից ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում վաճառվել էր 1400 բնակարան։ Մինչդեռ այս տարվա մայիսին վաճառվել է 1331 բնակարան։

Նույնպիսին է պատկերը նաև Երևանի բնակարանային շուկայի պարագայում. անցած տարվա մարտին Երևանում վաճառվել էր՝ 971, այս տարվա մայիսին` 887 բնակարան։ Խոսքը բազմաբնակելի շենքերի բնակարանների մասին է, որոնց բաժին է ընկնում բնակարանային շուկայում տեղի ունեցող գործարքների հիմնական մասը։ Ստացվում է, որ այս տարվա մայիսին մայրաքաղաքում 84 հատով քիչ բնակարան է վաճառվել, քան անցած տարվա մարտին, երբ չէր սկսվել թավշյա իշխանափոխությունը։ Թվում է, թե մեծ թիվ չէ, բայց անկումն անցնում է 8,6 տոկոսից, ինչն այս շուկայի համար շոշափելի ցուցանիշ է և չափազանց կարևոր բնութագրիչ։

Գուցե տարվա կտրվածքով` հաշվի առնելով առանձին ամիսներին տեղի ունեցող դրսևորումները, պատկերը հետագայում փոխվի։ Բայց այն, ինչ կա այսօր, բոլորովին հիմք չի տալիս խոսելու բնակարանային շուկայի ակտիվության մասին։ Քաղաքական բուռն գործընթացներով պայմանավորված` անցած տարվա ապրիլ-մայիս ամիսների պասիվացումից հետո այս տարի նկատվող որոշ ակտիվությունը դեռ հիմք չէ խոսելու անշարժ գույքի և, հատկապես՝ բնակարանային շուկայում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների մասին։ Գոնե այս փուլում նման հեռանկարներ չկան։ Ու չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության եկամուտները շատ դանդաղ են ավելանում։

Իշխանափոխությունից հետո այս առումով մեծ բան չի փոխվել։ Հասարակության գնողունակությունը շարունակում է նույնքան ցածր լինել, ինչպես նախկինում։ Թերևս, դա էլ հանդիսանում է շուկայի ակտիվության վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Այդ պայմաններում անիմաստ է հույսեր փայփայել, որ կարող են կտրուկ զարգացումներ լինել։

Ու որքան էլ կառավարությունն ու Կենտրոնական բանկը որոշակի փորձեր են անում հիպոթեքի խթանման միջոցով ակտիվացնել անշարժ գույքի շուկան, դա չի կարող մեծ արդյունք տալ։ Ընդհակառակը` հետագայում կարող է լուրջ ռիսկեր առաջացնել բանկային համակարգի համար։ Շատ վտանգավոր է անշարժ գույքի շուկային ակտիվություն հաղորդել արհեստական գործիքների միջոցով։ Երբեմն դա դառնում է ֆինանսական ճգնաժամերի հիմքը։

դիտվել է 2207 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am