Ասել եմ ու կասեմ .Փաշինյանը կանգնելու է դատարանի առջև.Դավիթ Շահնազարյան

Հարցազրույց պետական-քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ:/Մաս 2-րդ/

-Պարոն Բագրատյանն ասաց,որ գլոբար այս մտածողությունների մեջ նպատակը նաև Սյունիքն է:

-Արցախ ասելով իհարկե ես այդ ամենը նկատի ունեմ,մի քանի անգամ այդ պարզ ճշմարտությոը ասել եմ,կրկնեմ առանց Արցախի ՀՀ գոյություն չունի ,իրենց մտածելակերպը այդպիսին չէ,իրենք համարում են,որ Արցախը խնդիր է և այդ խնդրից պետք է ազատվել:Առանց Ղրիմի և Դոնբասի Ուկրաինա գոյություն ունի ,առանց Ցխենվալիի շրջանի և Աբխազիայի Վրաստան գոյություն ունի, բայց առանց Արցախի Հայաստան գոյություն չունի:

-Նոր ենք վերադարձել Արցախից,բաց տեքստով ասում են և Պարգև Սրբազանն էլ է տեղյակ,որ Արցախում նոր շարժում է սկսվել ,ընդ որում նաև եկեղեցու և Սրբազանի դեմ,դա նոր ալիք է:Ի՞նչ հետևանքներ կունենա:

-Ես ասել եմ,որ իր նպատակաը այսպես կոչված հեղափոխաթյան արտահանումն է Արցախ,հաջորդ թիրախը կարծում եմ կլինի Արցախի նախագահ Բակո Սահակյանը,այլ անձիք կլինեն,շատ հավանական է,որ նաև ինչ-որ գործողություններ ծավալվեն Արցախի թեմի առաջնորդի դեմ,ինչպես այստեղ Հայ Առաքելական եկեղեցու դեմ էին գործողություններ իրականացվում,հիմա ինչ-որ դադար է, բայց վստահ եմ,որ դեռ կշարունակվեն:Ինքը փորձում է փոխել մեր պատմությունը,բայց հասկանում է,որ շատ կարճ ժամանակ ունի և անընդհատ պետք է այսպիսի ապակայություն ստեղծելով,նորանոր օրիանախատումներ և հանցագործություններ կատարելով փորձի հնարավորինս արագ կատարի,որովհետև ժամանակը չափազանց արագ է ընթանում և ինքն այդքան երկար ժամանակ չունի:Երբեք Արցախը այսքան ծանր վիճակում չի եղել, Արցախը դիմակայել է Ադրբեջանի հզոր բանակին,բայց Արցախի համար հոգեբանական շոկ է,երբ Հայաստանը պետք է հարձակվի Արցախի վրա,այսինքն ՝Հայաստանի իշխանությունը,ինչը կատարում է,և կատարում է բավական հետևողականորեն,դա ծրագիր է,որը առաջին օրվանից սկսել է իրականացնել:

-Ասում են՝այսօրվա ղեկավարի համար այն էր սահմնագիծը,երբ երկու Արցախի նախագահները եկան դատարան :

-Այդ մասին ասել եմ,անհեթեթություն է,եթե մենք սկսենք այս իշխանության անհեթեթության մասին խոսել,երկար կխոսենք:Արցախի երկու նախագահներն իրավունք չունե՞ն դատարանում նման միջնորդությամբ հանդես գալ,բայց ՀԱՊԿ-ի անդամ երկրների նախագահները իրավունք ունեն բանավոր այդ նույն միջնորդությունը անել,ինքը խճճվել է իր ասած տարբեր իրար հակասող կարծիքների, մտքերի մեջ:

-Հարցի բարոյական կողմը կա:

-Այս իշխանության բարոյական սանդղակը այնքան ցածր է և այնքան ինքը բարոյական կարմիր գծեր է անցել,որ ետդարձի ճանապարհ չկա:

-Ողջ քաղաքական,իրավական ներուժը խոսում է այն մասին, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչները վաղը դատվելու են :Այսպիսի հայտարարություններից հետո ամեն ինչ կանեն,որ ամեն գնով պահեն իշխանությունը:

-Եթե չեմ սխալվում առաջինը ես եմ ասել,որ Փաշինյանը կանգելու է դատարանի առաջ,ես դա խոստացել եմ մեր հասարակությանը ,որովհետև չափազանց շատ են օրինախախտումները և դա իհարկե կլինի իշխանափոխությունից հետո:Ես երբեք չեմ ուզենա,որ Հայաստանի որևէ առաջնորդ դատարանի առաջ կանգնի,բայց ինքը պետք է հասկանա,որ կանգնելու է: Ինքն արդեն սահամնները անցել է,ետ գնալ չի կարող ,տեսնում է նաև միջազգային հանրության վերաբերմունքը իր նկատմամբ,իրեն լուրջ չեն ընդունում,և նպատակաը պետականությունը թուլացնելեն և կրնկնեմ՝առաջին հերթին Արցախը:

-Սանկտ-Պետերբուրգյան այցը գնահատեք:Հանդիպում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ,Ռուսատասնի նախագահը ամեն կերպ հասկացնում է,որ երկրորդ նախագահի հետ տեղի ունեցող գործընթացներն իրենց դուր չեն գալիս,ակնհայտ է,որ ճնշում կա դատարանների վրա:

-Դա խայտառակություն էր,դա մի համաժողով էր,որը տնտեսական նպատակներ ուներ,պետք էր խոսել տնտեսական ծրագրերի մասին,ոչ թե խոսել քո ներքին պրոբլեմներից և ասել,որ մեր ներքին օրակագրը՝դատական իշխանության բարեփոխումները մենք իրականացնելու ենք Եվրոմիության հետ,բայց ներդրումները դուք պետք է անեք,նկատի ունի առաջին հերթին Ռուսաստանին և Չինաստանին:

-Նման կոչ Եվրոպայում էլ արեց :

-Ասաց՝ հեղափոխություն եմ արել,պետք է ինձ գումար տաք,նրանք էլ ասացին՝մենք հեղափոխության համար գումար չենք տալիս,մենք գումար տալիս ենք բարեփոխումների համար,բայց մինչև հիմա ոչ մի բարեփոխում չկա:

-ԱՄՆ-ն կարծես սկսել է տեղից շարժվել:

-Ես այդպես չեմ կարծում:Այսօր Միացյալ նահանագների նախագահ Թրամփի արտաքին քաղաքակնությունը շատ պրագմատիկ է, բավական նպատակասալաց և ինչ-որ իմաստով բավական արդյունավետ:Ես որևէ նշան չեմ տեսնում,հատկապես այն դեպքում որ ԱՄՆ-ի հետ այս իշխանությունը օրակարգ չի կարողանում ձևավորել:Եվ ընդհանրապես արտաքին քաղաքականության ոչ մի ուղղությամբ այս իշխանությունը մի օրակարգ չի ձևավորել ,մի օրակարգ կա Եվրոմիության հետ,այն էլ ժառանգություն է ստացել նախկին իշխանություններից ,բայց դա էլ է տապալման եզրին է թեկուզ այն պատճառով,որ այդ պայմանագիրը,որ ստորագրել են 2017 թվականին համապարփակ և ընդյալնված համագործակցության մասին ,այնտեղ Արցախի հարցով նշված է միջազգային իրավունքի 3 սկզբունք՝տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի սպառնալիքի չկիրառում:Ադրբեջանի փաստաթղթում այդ կետերը չկան:Փոխանակ Բրյուսել այցելությունների ժամանակ ինքն այդ խնդիրը փորձել լուծել,ինքը ինչ-որ անկապ բաներից է խոսում,անկապ օրակարգից և շատ բան պետք է արեր մինչև հիմա Եվրոմիության հետ հարաբերություններում,որովհետև այնտեղ ազնվազն մինչև հոկտեմբեր –նոյեմբեր ներքին խնդիրների,նոր պաշտոնների բաժաման հարցեր են լինելու և արդեն Եվրոհանձնաժողովը էապես տարբերվելու է նախորդից :Ինքն էլ արդեն ուշացել է, 7-8 ամսով ուշացրեց ճանապարահային քարտեզը Եվրոմիության հետ առնվազն , մեկ տարով ուշանում է վիզաների ազատականականցման բանակցությունների սկիզբը,սրանք արտաքին քաղաքակնության այն ուղղություններ են,որտեղ օրակարգ իրենք ժառանգություն են ստացել,ուրիշ օրակարգ չկա:

-Արտգործանախախարը այցելեց ԱՄՆ-ն ,հանդիպում տեղի ունեցավ,արտգործանախարար Մամեդյարովն ասաց,որ անպայման չէ շփման գծում պահպանել անդորրը ,նոր բանակցություններ վարել,մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք:Մենք հիմա աշխատում ենք համանախագների մարտի 9 –ին հրապարակած հայտարարության վրա ,այս փաստաթղթի որոշ դրույթների հետ համաձայն ենք,որոշ դրույքների հետ՝ոչ:Այդ հայտարարության համաձայն հայակական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքից,ասել է Մամեդյարովը:

-Այն ,ինչ ասել եմ,որ Նախիջևանի հետ շփման գծում մենք հազարավոր հեկտարներ ենք կորցրել,Ադրբեջանը վերցրել է իր վերհսկողության տակ, առաջ են եկել,ինժեներական աշխատանքներ են կատարվել,Արցախ -Ադրբեջան շփման գծում աշխատանքները վերջացրել են: Եռանախագահների վաշինգտոնյան հայտարարության մեջ դրա մասին նշված է:Այն օրակարգը ,որից ինքը հրաժարվել է,որը մեզ համար ամենաձեռնտու օրակարգն էր՝շփման գծում միջոցառումներ,դա միջազգայնացնում էր շփման գիծը,դրա փոխարեն անցել է բովանդակային բանակցությունների:Վաշինգտոնի հանդիպումից հետո հայտարարության մեջ գրված էր,որ պետք է կայունություն ապահովել շփման գծում,որպեսզի անցնենք բովանդակային բանակցությունների:Բովանդակային քննարկումները վաղուց են անցել,այստեղ շատ նուրբ ակնարկ կա՝Ադրբեջանի նպատակն է բովանդակային փաստաթողթի շուրջ բանակցել,ինչ որ արվում է,իսկ հիմա իրենք փորձում են նախկին օրակարգից կառչել,կամ ձև են անում,թե փորձում են,այստեղ նուրբ ակնարկ կա,որ այս լարվածության աճը հայակական կողմն է մեղավոր :Որովհետև Հայաստանին ձեռնտու չի բովանդակային բանակցությունները և հաշվի առնելով Հայաստանի Պաշտպանության նախարարի մի շարք անպատասխանատու հայտարարությունները,լուրջ խաղաքարտեր է տվել ոչ միայն Բաքվին ,այլ նաև համանախագահողներին:Ինչ է նշանակում վրեժը լուծեց,21-րդ դարում պետական պաշտոնյան վրեժն է օգտագործում:Այլ երկրների օրենսդրությունում,եթե վրեժի մոտիվացիայով է կատարվել հանցագործությունը,դա ծանրացուցիչ է,մեր պաշտպանության նախարարն է դա ասում:Նա ասում է,որ այո ,մենք կարկել ենք և Ադրբեջանի զինվորական ենք սպանել,հասկանում եք ,թե դա ինչ է,ուշադրություն դարձերք Ադրբեջանի և մեր զոհերի մասին հաղորդումներին ,տեսեք,թե ինչ է ասում .ըստ ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության իրենք ունեն այսքան զոհ,չեն ասում ՝մենք ենք խփել,և այս խիստ անպատասխանատու հայտարարությունների ֆոնի վրա այդ նախադասությունը շատ տագնապալի է:Բայց ամեն ինչ գնում է ադրբեջանական սցենարով .ինքն է Ադրբեջանին տվել է այն ամենը,ինչի մասին Ադրբեջանը կարող էր երազել ,մի խոսքով մեր պատմության ամենածանր հատվածում ենք և օր առաջ պետք է ստեղծվի այն այլընտրանքը՝քաղաքացիական այն այլընտրանքը,որը պետք է ամեն ինչ անի,որ օր առաջ Հայաստանում վերականգնվի սահմանադրական կարգը և օրենքը:

-Մամեդյարովի հայտարարության հետ կապված շատերը ասացին,որ այստեղ նորություն չկա:

-Կներեք,նախորդ իշխանությունները,հատկապես 2016-ի ապրլյան պատերազմից հետո բանակցել են բացառապես շփման գծում իրավիճակը կայունացնելու հարեցրի շուրջ:Հիմնական բանակցային թեման դա 2012 թվականից հետո է եղել,այդ թեման գերիշխող է եղել մինչև 2016 թվականի պատերազմը ,իսկ ինքը հայտարարեց,որ ես այն կետից չեմ շարունակելու ,որտեղ կանգ են առել նախորդ իշխանությունները,ես իմ կետից եմ սկսելու,բայց իր կետը դա Բաքուն է,դա Ադրբեջանի երազանքն է:Այս իշխանության որևէ խոսքին հավատալ չի կարելի ,գիտենք,որ բանակցություններ են գնում՝տարածքներ խոստումների դիմաց,կամ ոնց ինքն է ասում՝ հեղեր խոստումների դիմաց,հիմա այդ բանաձևով են գնում բանակցությունները :

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 13460 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am